nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Տաթև Մաղաքյանը ծնվել է Վանաձորում, ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտը:

Հեղինակել է «Ծիծեռնակները վերադարձել են», «Երկված արահետներ», «Հայը և հայը», «Դրախտի խնձորը», «Փրկության իմ ափը» բազմաժանր ժողովածուները:

Նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանի, սփյուռքի, Արցախի թերթերում  և ամսագրերում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Պատահում է սիրտդ լցվում
Ու
չի լալիս ժամանակին,
Ամպը անձրև է խոստանում
Ու
չի տալիս ժամանակին,
Շտապում է, կամ ուշանում:
Ու այդպես էլ գլխի չընկանք,
Թե մեր ուզած ժամանակը
Երբ
է գալիս ժամանակին:

Համո Սահյան

«Ու այդպես էլ գլխի չընկավ Տաթև Մաղաքյանը, թե ինչու մի պատահական օր, մեկեն գրիչը վերցրեց, ու տողերը կարծես իրենք իրենց սկսեցին հոսել սպիտակ թղթի վրայով։ Պատահում է և այսպես, որովհետև ոչ մեկին տրված չէ իմանալ, թե երբ է արարելու իսկական ժամանակը։ Եվ մեկ բան ակնհայտ է. ոչինչ պատահական չէ, պարզապես ի վերուստ շնորհված ստեղ-

ծագործելու, արարելու ձիրքը, տաղանդը, որ տարիներ շարունակ լուռ էր, առանց տարիք ու ժամանակ հարցնելու, անսպասելի սկսեց խոսել…

Տաթև Մաղաքյանի պատմվածքների առանցքը սերն է, կնոջ ճակատագիրը, ապրած ու չապրած վայելքները, սպասումը՝ սիրո, բարու հաղթանակի ու ամենայն լավի: Նա անդրադառնում է մարդկային հոգու տարբեր շերտերին, տարբեր զգացողություններին՝ սիրուց սկսած մինչև համամարդկային հարցեր: Պատմվածքները ներառում են ինչպես նեղ անձնական, այնպես էլ համամարդկային ապրումներ. ապրումի կուտակումները ինքնաբուխ ու բնական են հորդում, առանց սեթևեթանքների, առանց երկարաձգումների: Ուրվագծվում են կերպարներ, որոնք տպավորիչ են, որոնք մեր կողքին են ու կարծես վաղուց ճանաչում էինք նրանց: Ճիշտ և տեղին են ընտրված բառապատկերները, համեմատությունները: Եվ որ շատ կարևոր է պատմվածքներն ունեն նորավեպերին հատուկ խոսուն ավարտ: Շոշափելի է նաև հեղինակի կապվածությունը սեփական հողին, սերն առ հայրենիքը և անսպառ հիացումը հայրենի եզերքով, Լոռվա չքնաղ բնությամբ», — ասում է բ.գ.թ., Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Գա-յանե Աթանեսյանը:

Բանաստեղծուհի, արձակագիր, Արցախի Հանրապետության «Ստեփանակերտ» թերթի գլխավոր խմբագիր Սոֆյա Սարգըսյանը գրում է. «Տաթև Մաղաքյանը ժամանակակից գրականության մեջ լույսի շող

բերող արձակագիր է, ում բանաստեղծությունները ևս դյութում են ու հմայում: Նրա ստեղծագործություններն ընթերցվում են մեկ շնչով. կոլորիտային են, խորքային, ասելիքով լի, հուզիչ ու հոգեբանորեն համոզիչ՝ կյանքի վայրիվերումներին համա-հունչ ու ներդաշնակ, նաև՝ առանց ավելորդաբանությունների: Ընթերցողին անչափ հարազատ է Տաթևի արվեստը, քանզի յուրաքանչյուր ոք կարող է իրեն տեսնել նրա պատումներում: Հրաշալի կերպով զգալ և վերարտադրել դիմացինի ապրումները՝ ցանկացած իրողության մեջ, ըմբոշխնել բնության անվերծանելի հմայքն ու փոխկապակցել խոսքին այնպես, որ համապատասխան տրամադրություն ձևավորվի և խանդաղատանք՝ շարադրվածի հանդեպ, հմտորեն շարադրել իր հոգու պրիզմայով անցկացված ասելիքը և այն որպես գեղարվեստական խոսք, տրամադրել ընթերցողներին՝ սա՛ է Տաթևի առաքելությունը: Հետաքրքրական իրապատումներ՝ վերցրած կյանքի բոլոր ոլորտներից, կիրթ ու գրավիչ ձևակերպումներ, հոգեհմա համեմատություններ, տեսանե-լի, զգայական արտահայտչամիջոցներ, գունագեղ, համովհոտով խոսք, և վերջապես, հրաշալի տրամադրության ապահովում ու հաջորդ ստեղծագործությանն անհամբեր սպասում՝ այսպիսին է Տաթև Մաղաքյանի արվեստը՝ հոգի ջերմացնող, անեղծ ու անկեղծ, հույզեր արթնացնող, ոսկեղենիկ մայրենիով շարադրված ու անչափ սիրելի: Ժամանակի շունչը տեղին և պատեհ կերպով ընթերցողի հոգուն միահյուսող և հանրությանը կյանքի ռիթմում մշտապես կենսախինդ պահող անհատ՝ այսպիսին է մեր ժամանակակից Տաթև Մաղաքյանը»:

ՀԱՎԱՏ

Նա երկար քայլեց, հանդիպող ամեն խաչքարի առջև կանգնեց խաչակնքեց, իսկ տուն գնալու ճանապարահին ինքն իրեն հարցերով տանջեց, բայց այդպես էլ չհասկացավ, խաչքարն է սուրբ, թե՞ հավատը։

Հասավ տուն, բայց իր տուն մտնելու փոխարեն հարևանի տուն մտավ, հարևանն էլ ինչպես միշտ կոնյակի շիշը դրեց սեղանին ու ինքը գիշերը անցկացրեց գլուխը հարևանի սեղանին դրած…

Առավոտյան մի կերպ արթնացավ, ինքն իրեն համոզեց, որ այլևս չի մըտնելու հարևանի տուն ու դուրս եկավ, աշխատանքից ուշացել էր, ուռած դեմքով, կարմրած աչքերով աշխատանքի գնալ չուզեց, մտավ իր տուն, պառկեց անկողնում ու սկսեց արտասվել, արցունքները թրջում էին բարձը…Դուռը թակեցին, դառն ու տտիպ արցունքները կուլ տալով դուռը բացեց…

— Ինչու ե՞ս եկել, եկել ես, որ ի՞նչ, — ասաց ու քայլեց դեպի հյուրասենյակ։

— Եկել եմ, որ մենակությունդ կիսեմ, —ասաց հյուրն ու միջանցքում սկսեց հանել կոշիկները։

…Նստեցին բազմոցին, ինքը շատ էր ուզում գրկել աղջկան ու ասել, որ սիրում է, ասել, որ առանց նրա օրերը չեն անցնում, չեն դառնում պատմություն։ Ասել, որ առանց նրա օրերը անցնում են, գլորվում, բայց չեն դառնում հիշողություն, չկարողացավ ու գլուխը երկու ձեռքերով բռնեց, մատներով սկսեց խառնել մազերը, տրորել դեմքը ու երազել, որ մի օր էլ իր մազերն այդպես կխառնի նա, ով հիմա նստած էր իրենից մի քանի քայլ հեռու ու լուռ մի կետի էր նայում։

— Ես հիմա սուրճ կեփեմ, քո աչքերից երևում է, որ լավ չես քնել, կամ էլ ամբողջ գիշեր…

— Գալուդ նպատակը չեմ հասկանում, Անուշ, — կոպիտ ասաց ինքը, արդեն խո-հանոց գնացող աղջկա հետևից։

— Դու ինձ կհասկանաս միայն Ամե-րիկայում, — խոհանոցից բղավեց աղջիկը։

— Ես քո ամերիակները չեմ սիրում, Անուշ, մենք այդ մասին արդեն խոսել ենք, — խոհանոց մտնելով խոսեց ինքը։

— Ի՞նչ պիտի անես այս երկրում Սրապ, ի՞նչ…ամեն օր մի երկու կոպեկի համար պիտի գնաս աշխատես, որ աշ-խատածդ օրական մի հացի չհերիքի՞, որ աշխատավարձդ մյուս աշխատավարձիդ երեսը չտեսնի՞։

— Բավական է, Անուշ, գնա, իզուր էլ եկել ես, մենք իրար հետ ինչ ունեինք արդեն կիսել ենք, իմ տվածը քեզ մի մատանի էր, հետ ես տվել, էլ ի՞նչի ես եկել, էլ ի՞նչ ես ուզում, գնա էլի, — բարկացավ Սրապն ու դարձյալ գնաց հյուրասենյակ, մի քանի րոպե անց լսվեց Անուշի հեռացող քայլերի ձայնը…

Մի քանի օր անց ընկերները, բարեկամները ու նույնիսկ հարբեցող հարևանը Սրապի տանն էին՝ նրան Անուշի ընտանիքի հետ ճանապարհում էին Ամերիկա…

«Ամերիկա, որքան ճակատագրեր ես

թունավորել, և որքան մարդու երջանկացրել», արդեն Ամերիկայում՝ Անուշի մորաքրոջ տանը, մտածում էր ինքը, «Որտեղ ենք գտնում, ու որտեղ կորցնում, միթե սա կորուստ չէ, միթե ես գտել եմ հիմա, միթե ես էլ պիտի իմ հյուրասենյակի պատին փակցնեմ Արարատի նկարն ու հայրենիքից եկողներից հայրենիքի հող ու ջուր ուզեմ, միթե սա իմ վերջն է, իմ վերջն ու Անուշի սկիզբը» սա ու սրա նման մտքերը հանգիստ չէին տալիս, հարթ, ասֆալտապատ փողոցներում անգամ նա երազում էր, Հայրենիքի փողոցները՝ ամեն մի կես մետրի վրա, ասֆալտի նոր կարկատանով…

— Անուշ, խաչքարն է սուրբ, թե՞ հավատը։

— Հավատը Սրապ, իհարկե հավատը, խաչքարը մարդու ձեռքի գործ է, հավատն է նրան սրբացնում։

— Հա, դու ճիշտ ես, ապրես… Անուշ, ես, …Անուշ, իմ Մեծ պապ Մուրո Սաղաթելը, Էրգրից չհեռացավ, իր տան շեմքին խո-րովվեց, իմ պապ Մուրո Սրապին կախե-ցին մեր տան առջև վեր բարձրացող բար-դու ծառին, իմ հավատափոխ եղած հերը դարձի եկավ ու վերադարձավ հայրենիք, իսկ ես հիմա փախել եմ Հայրենիքից ինչ է թե հացիս հետ պանիր պիտի ուտեմ, դու ինձ ների Անուշ, բայց արյունը ջուր չի դառնում, ես վերադառնում եմ…

— Դու չես կարող վերադառնալ, իսկ ես Սրապ, դու իմ մասին մտածել ե՞ս։

— Դու կամուսնանաս, երեխաներ կու-նենաս ու երջանիկ կլինես, որովհետև դու դա կարող ես, իսկ իմ երջանկությունը իմ Հայրենիքն է։

— Գնա, — չոր նետեց Անուշն ու լա-ցակումած դուրս եկավ հյուրասենյակից։

…— Որդիներս կանչեցին, բերեցին Ամերիկա, ասացին հայրիկ այստեղ լավ կլինես, բայց ես չկարողացա հարմարվել, իմը իմ գյուղն է։ Հարսս ասում է, հայրիկ սա քո առանձին լոգարանն է, բայց ես ուզում եմ գյուղի իմ տաշտը, թոռներս ասում են, պապի քեզ համար կին գտնենք ամուսնացիր, բայց ես իմ պառավի գե-րեզմանին եմ ուզում մոմ վառեմ, խունկ ծխեմ…

— Ես մեռնում էի այստեղ, պապի, — ասաց Սրապը ինքնաթիռում կողքին նըս-տած ծեր հայրենակցին։

…Նա երկար քայլեց, հանդիպող ամեն խաչքարի առջև կանգնեց խաչակնքեց, իսկ տուն գնալու ճանապարահին ինքն իրեն հարցերով տանջեց, բայց այդպես էլ չհաս-կացավ, խաչքարն է սուրբ, թե՞ հավատը։

Հասավ տուն, բայց իր տուն մտնելու փոխարեն հարևանի տուն մտավ, հա-րևանն էլ ինչպես միշտ կոնյակի շիշը դրեց սեղանին ու ինքը գիշերը անցկացրեց գլուխը հարևանի սեղանին դրած…

Առավոտյան մի կերպ արթնացավ, ինքն իրեն համոզեց, որ այլևս չի մտնելու հա-րևանի տուն ու դուրս եկավ, աշխատանքից ուշացել էր, ուռած դեմքով, կարմրած աչքերով աշխատանքի գնալ չուզեց, մտավ իր տուն, պառկեց անկողնում ու սկսեց արտասվել, արցունքները թրջում էին բարձը…

Դուռը թակեցին, դառն ու տտիպ արցունք-ները կուլ տալով դուռը բացեց…

— Դու՞։

— Ես մտածեցի, որ մեր երեխան պիտի հայրենիքում մեծանա, Սրապ…

— Մուրո Սաղաթելի ծուխը չպիտի մա-րի, Անուշ, — ասաց Սրապն ու դռների մեջ գրկեց հայրենիք վերադարձած կնոջը։

Տաթև ՄԱՂԱՔՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *