nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Վերջերս Վ.Ի. Լենինի անվան մանկական գրադարանի հայերենի խմբակում (ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան) տիկնիկագործության վարպետաց դասէր: Այն վարում էր ազգագրագետ, պարուսույց, «Կարս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Աղունիկ Տեր-Հովհաննիսյանը:

Աղունիկ Տեր-Հովհաննիսյանը երեխաներին նախ ներկայացրեց հայկական ավանդական տարազով տիկնիկների պատրաստման հին ժամանակներից եկող պատմություններն ու առասպելները, իսկ հետո միասին պատրաստեցին տիկնիկներ: Ազգագրագետը նշեց, որ նրանց մեջ է ամփոփվել ժողովրդի մտածողությունը: Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով: Այս տիկնիկները հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասն են կազմել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր պատմությունը:

Սովորաբար հայկական ծիսական տիկնիկներ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութերը` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:

Երեխաները թելերով, հայկական տարազի մոտիվներով իրենց պատրաստած գեղեցիկ տիկնիկները տուն տարան` որպես հայկական ավանդա-կան մշակույթի հուշ:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *