nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հոկտեմբերի 9-ին Դոնի Ռոստովի հայերենի խմբակների աշակերտներն` իրենց ուսուցիչների հետ, (Ռոստովի թիվ 61 դըպրոց, ուսուցուհի` Արմինե Հովսեփյան, թիվ 110 դպրոց, ուսուցչուհի` Ծովինար Սարգսյան, թիվ 107 դպրոց, Սուրբ Խաչի կիրակնօրյա դպրոց, ուսուցչուհի` Արմինե Ղազարյան) այցելեցին Մյասնիկյանի շըրջանի Չալթր գյուղի պատմա-ազգագրական թանգարան` մասնակցելու «Դոնահայերի ազգային խոհանոցը» թեմայով վարպետության դասին: Թանգարանի աշխատակից-ները ներկայացրեցին դոնահայերի խոհանոցի առանձնահատկությունները և անչափ հետաքրքիր վարեցին փուռի սամսա կարկանդակի պատրաստման վարպետության դասը:

Փուռի սամսան շերտավոր խմորով ու մսային հյութեղ միջուկով պատրաստվող կարկանդակ է: Երեխաները հաճույքով լսեցին դոնահայերի խոհանոցի գաղտնիքները ներկայացնող թանգարանի աշխատակցին, դիտեցին տեսահոլովակ, այնուհետև մեծ ոգևորությամբ սկսեցին պատ-րաստել փուռի սամսան: Վերջում՝ երեխաներն իրենց ձեռքով պատրաստած կարկանդակը համտեսեցին:

Հայկական ազգային խոհանոցից հալվայի պատրաստման վարպետության դասն անցկացրեց Չալթրի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Հռիփսիմե Վարդևանյանը:

Հալվան հրուշակեղենի տեսակ է: Տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։ Երեխաները, մեծ ոգևորությամբ, սիրով պատրաստեցին քաղցրավենիքը, նկարազարդեցին ու համտեսեցին:

Շնորհակալություն թանգարանի աշխատակիցներին, Չալթրի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհիներ Հռիփսիմե Վարդևանյանին և Ոսկեհատ Դոլոբայանին` անչափ հետաքրքիր ու զվարճալի դասեր կազմակերպելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *