nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն սկսել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը, որի նպատակն է առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթություն-ները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը:
«Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չեղարկել է մի շարք գործուղումներ: Սակայն սփյուռքի հետ կապն ու համայնքների հետ աշխատանքը շարունակում են մնալ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրակարգի առաջնահերթություններում: Այդ իսկ նպատակով գրասենյակը Զարեհ Սինանյանի գլխավորությամբ մեկնարկել է «Սփյուռքը կապի մեջ է» ծրագիրը՝ նպատակ ունենալով առցանց հանդիպումների միջոցով շարունակել համայնքային ծանոթությունները, խնդիրների վերհանումն ու հասցեագրումը, համագործակցության խորացումը:
Առաջին առցանց հանդիպումն Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Տեսակապի մասնակիցներին ողջունեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և նշեց, որ անկախ աշխարհում տիրող իրավիճակից` սփյուռքի հետ կապը լինելու է մշտական և զարգացող:
Այնուհետ իսպանահայ համայնքի անդամները ներկայացրին բնակության երկրում ազգությամբ հայերի իրավիճակը, առօրյան և խնդիրները: Հատկապես կարևորվեց այն հանգամանքը, որ վարակի դեմ պայքարում համայնքը միահամուռ աջակցում է տեղի իշխանություններին՝ հանդես գալով մի շարք նախաձեռնություններվ, պատրաստելով անվճար պաշտպանիչ դիմակներ, սնունդ տրամադրելով խոցելի խմբերին, կազմակերպելով բուժաշխատողների անվճար տեղափոխումը: Նշվեց, որ քաղաքում ազգության հայերի շրջանակներում կան վարակակիրներ, որոնք բուժման փուլում են: Այս պայմաններում տեղի մեկօրյա դպրոցը, շախմատի և նկարչական խմբակները շարունակում են ուսուցումը հեռավար եղանակով:
Համայնքային ներկայացուցիչները բարձ րաձայնեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի թույլ համակարգվածությանը, ձուլման վտանգի կանխմանը, Հայաստանից համայնքներ դասագրքերի առաքման ուշացումներին, երկքաղաքացիությանը, զինապարտությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *