nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Բարերարությունը հայ ժողովրդի գոյության ընթացքում եղել է կոչում, շատերի համարկենսակերպ: Հայկա-կան մշակութային շատ կոթողներ, կրթօջախներ Հայաստանում, թե Սփյուռքում, կառուցվել կամ վերա-նորոգվել են բարերարների շնորհիվ:

Ժամանակակից բառարաններում բարերար կամ բարեգործ համարվում են նրանք, որոնք բարի ու արժանա-պատիվ գործերի շնորհիվ տվյալ ժամանակաշրջանում լուծում են սոցիալական, հոգևորրժեքային զանազան խնդիրներ, իսկ հետո մնում պատմության մեջորպես անհատներ, որոնք փորձել են փոխել աշխարհը այն մի փոքր ավելի լավը դարձնելու մղումով: Այս կարևոր գործում իր ներդրումն ունի մեր հայրենակից բարերար Արկադի Չեբանովը: Նրա նախաձեռնությամբ և «Պոկրովսկի» բարեգործական ֆոնդի ֆինանսավոր-մամբ 2021 թ. գարնանը սկսվեցին Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու և նրա շրջակա տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանք-ները: Իր ջանքերը ներդրեց նաև եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ Ղազարյանը: Նա արդեն հինգ տարի ծառայում է այդ եկեղեցում և վայելում է հավատացյալ ժողովրդի սերն ու հարգանքը:

Ամբողջությամբ վերանորոգվեցին եկեղեցու արտաքին պատերը, տեղադրվեցին զանգակատան ու կենտրոնական նոր գմբեթները: Տանիքն ամբողջությամբ ծածկվեց պղնձե թիթեղներով: Հատակը սալիկապատվեց գրանիտե սալաքարերով: Երկաթբետոնե նոր աստիճաններ կառուցվեց եկեղեցու երեք մուտքի մոտ և այն սալիկապատվեց բազալտե քարերով: Այդ քարերով ամրացվեց նաև ողջ հիմնային մասը: Կատարվեցին գազամատակարարման, ջեռուցման և նոր կաթսայատան կառուցման աշ-խատանքները: Հայկական յուրօրինակ զարդաքանդակներով փայտյա նոր դռներ տեղադրվեցին երեք մուտքերին:

Արխիվային նյութերին համապատասխանվերականգնվեցին եկեղեցու ոսկեզօծ հայկական խաչերը «Ծաղկած խաչերը» և փոքր գմբեթները:


Մեծ Սալա գյուղից և տարբեր քաղաքներից ու գյուղերից ժամանած հավատավոր ժողովուրդն ականատես եղավ հանդիսավոր արարողակարգին, երբ թեմակալ առաջնորդ Եզրաս Ներսիսյանի ձեռամբ օծված խաչերը տեղադրվեցին զանգակատան և կենտրոնական գմբեթներին: Այսպիսով 2022 թ. վերջին իրականացավ Անիից գաղթած հայերի արժանավոր զավակի Արկադի Չեբանովի նախնիների հիշատակին նվիրված առաքելությունը. այն է վերականգնել և հավատավոր ժողովրդին հանձնել Մեծ Սալա հայկական գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այժմ եկեղեցուն կից գործում է Կիրակնօրյա դպրոց (30 երեխա) և Կանանց հասարակական կազմակերպություն:
Ու 155-ամյա հայկական եկեղեցու զանգերը ղողանջում են նորովի` ազդարարելով Սուրբ Աստվածածնի մայրական բարեգութ օրհնությանն արժանացած հավատացյալ ժողովրդի մուտքը դեպի Աստծո տուն:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՂՈԹՔ

Գոհություն Քեզ, Տեր Աստված մեր, որ շնորհեցիր մեզ` գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փառք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդը հայոց պատերազմի:

Փառք Քեզ, Երկնավոր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, օրհնությամբդ հաղթանակած ազգի զավակներ:
Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հո-գիների և հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հով-հաննես ԺԴ 27):

«Տեր Աստված մեր, տուր զքո խա-ղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաջւ սուրբ եւ պատուական խաչի քո` հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարեգութենէ մերմէ»: (Ժամագիրք)

Ողորմած Աստված, զորավոր խաչովդ պահպանիր Հայոց երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:

Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թո՛ղ իբրև ահեղ կոչնակ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան, Ռուսաստան և Արցախ աշխարհը: Աստծո շնորհը, սերն ու հավատքը ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ և միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, Արցախ և Սփյուռս աշխարհի:

Ամեն: (Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան)

Պատրաստեց` Անահիտ
Հարությունյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *