nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Թող այսօր յուրաքանչյուր հայի սիրտ լցվի հույսով, հավատով և սուրբ մխիթարությամբ: Ազգս ծանր օրեր է ապրում՝ ոսոխի կողմից շղթայազերծված պատերազմից հետո: Պատերազմ, որը շարունակվեց 44 օր՝ խլելով մեր հազարավոր սիրասուն զավակների կյանքերը, որոնք ի մարտ ելան՝ Արցախի սրբազան հողի վրա ազատորեն ապրելու մեր ժողովրդի աստվածատուր իրավունքը պաշտպանելու:
Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հո-գիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար, թող պարտությունը չընկճի մեր ազնիվ հոգիները, որպեսզի ազգովի լծվենք պատերազմի աղետալի հետևանքների վերացմանը, ազգային միասնության վերականգնմանը և երկրի բնական, կենսական ընթացքը շարունակելուն, քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա: Թող Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլորի տներում, ամոքի ազգիս ցաված հոգին ու մարմինը և ՀՈՒՅՍԸ, ՀԱՎԱՏՆ ՈՒ ՍԵՐԸ մեզ առաջնորդի:

Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու ավագ քահանա
Տեր Թադևոս Ավագյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *