nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Կայացավ բնապահպանական հերթական բաց դասը)

Արդեն երրորդ տարին է, ինչ Ռոստովի հայ համայնքին կից կիրակնօրյա դպրոցի, լրացուցիչ կրթության «Արևիկ» հայերենի խըմբակի աշակերտները (ուսուցչուհի Արմինե Հովսեփյան) մասնակցում են «Էյ Թի Փի» հայ — ամերիկյան բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող բնապահպանական դասերին:

Վերջերս կայացած հերթական բաց դասը նվիրված էր պլաստիկին, պլաստմասսե իրերին ու թափոններին, որը վարում էր Արմինե Հովսեփյանը: Դասին ներկա էր նաև «Դոնի հայ երիտասարդական միություն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Գուգուլյանը:

Ուսուցչուհին արևիկցիներին ներկայացրեց պլաստիկի ստեղծման պատմությունը, պատմեց, թե մինչև պլաստիկը հայտնաբերելն ինչ բնական նյութերով են պատրաստվել առարկաները, այնուհետև անդրադարձավ նրա վնասակարությանը մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա:

Բավական է հիշել, որ պլաստիկը քայքայվում է 500-ից մինչև 1000 տարի, ինչը նշանակում է, որ բոլոր արտադրանքները, որոնք պատրաստվել են դրանից, այժմ գտնվում են Երկրի վրա և մեր շուրջը:

Պլաստմասսայից պատրաստված արտադրանքի մեծ մասը հայտնվում է աղբավայրերում, որտեղ հավաքվում են նյութերի լայն տեսականի, և դրանցից մի քանիսը կարող են բավականին վտանգավոր լինել: Օրինակ՝ քլորացված պլաստիկն ի վիճակի է ազատել քիմիական նյութերը, որոնք մտնում են հող, ստորերկրյա ջրեր, այնուհետև՝ հորեր, որտեղից ջուրը վերցվում է խմելու համար: Կենսաքայքայվող պլաստիկն արտազատում է մեթան, այդ գազը մտնում է մթնոլորտ և նպաստում է ջերմոցային էֆեկտին, որն արագացնում է գլոբալ տաքացումը;
Օվկիանոսների ջրերում հայտնաբերվում է հսկայական քանակությամբ պլաստիկ, իսկ տարրալուծման ժամանակ նյութն արտազատում է նաև թունավոր նյութեր։ Բացի այդ, մակընթացության հետ աղբի մի մասը դուրս է գալիս ափ՝ աղտոտելով լողափերը։ Ջրի մեջ հավաքվում են իրական աղբի կետեր, որոնք բաականին դժվար է հեռացնել։

Պլաստիկը նույնպես բացասաբար է անդրադառնում կենդանիների վրա։ Վնասակար նյութերը կարող են մտնել նրանց օրգանիզմ և թունավորել նրանց։ Հսկայական թվով ծովային կենդանիներ մահանում են պլաստիկի պատճառով։ Ձկները, կետերը և կրիաները մահանում են թունավորումից կամ խճճվելով բեկորների մեջ: Նույնը վերաբերում է ծովային թռչուններին: Եթե կենդանիները պատահաբար կուլ են տալիս պլաստմասսա, նրանց մարսողական տրակտը խցանվում է, և նրանք սովից մահանում են, քանի որ այլևս չեն կարողանում ուտել:
Պլաստիկը վնասակար է նաև մարդկանց համար, որոշ թունավոր պլաստմասսաների մեջ պարունակվող քիմիական նյութերը կարող են առաջացնել մաշկային հիվանդություններ և թունավորումներ:

Պլաստիկներն ազդում են բոլոր կենդանի էակների վրա, ուստի աշխարհը փորձում է լուծել այս խնդիրը՝ վերամշակելով աղբը, մաքրելով օվկիանոսը և շրջակա միջավայրի պաշտ-պանությանն ուղղված ծրագրեր մշակելով։

Ուսուցողական էկոդասի վերջում երեխաները դիտեցին «Երկրագունդը խեղդվում է աղբից» ֆիլմից մի հատված: Այնուհետև «Էյ Թի Փի» հիմնադրամի կողմից շապիկ ու բուկլետ նվեր ստացան:

Դասի ավարտին արևիկցիները պլաստմասսե ձողիկներով պատրաստեցին գույնզգույն տոնածառեր:

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *