nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հարգելի ընթերցող, «ԱՐԵՎՆԵՐ» խորագրի միջոցով շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ տաղանդավոր պատանիների և աղջիկների ձեռքբերումներն ու հաջողությունները տարբեր բնագավառներում: Այսօր մեր հյուրերն են ԱՆՆԱ և ՆՈՆՆԱ ԱՍԼԱՆՅԱՆՆԵՐԸ:
Աննան և Նոննան գերազանց առա-ջադիմությամբ սովորում են Ռոստովի թիվ 77 դպրոցում: Աննան փոխա-դրվել է 8-րդ դասարան, իսկ Նոննան՝ 4-րդ: Մասնակցել և հաղթել են բազմաթիվ օլիմպիադաներում՝ մաթեմատիկայից, ռուսերենից և այլ առար-կաներից: Մեծ սիրով և ոգևորությամբ հաճախում են նաև հայ համայնքին կից գործող հայոց լեզվի «Մաշտոց» կիրակնօրյա խմբակ: Սովորում են հայերեն գրել, կարդալ, խոսել: Ուսում-նառության գործում մեծ է նրանց ծնողների դերը: Սիրելի մայրիկը՝ Սվետլանան, գրեթե ամեն շաբաթ զան-գով, հողորդագրության միջոցով հե-տաքրքրվում է աղջիկների ուսման ընթացքի մասին, տեղեկանում գրան-ցած հաջողություններին:
Վերջերս, Ռուսաստանի օրվա տոնին, Ռոստովի Թատերական հրապա-րակում կազմակերպված Գալա-հա-մերգին, մարզի տասը լավագույն աշակերտները նահանգապետ Վասիլի Գո-լուբևի կողմից ստացան Ռուսաստանի Դաշնության անձնագիր: Նրանց թվում էր նաև մեր գեղեցկուհի Աննան: Հա-զարավոր մարդկանց ծափողջյուննե-րի ներքո, արիստոկրատ կեցվածքով, հպարտ քայլվածքով բեմ բարձրացավ սևաչյա հայուհի Աննա Ասլանյանը և հանդիսավոր ձևով ստացավ իր կյան-քի առաջին կարևոր փաստաթուղթը: Սիրելի Աննային և Նոննային մաղթենք ուսման մեջ նորանոր վերելքներ և հաջողություններ:

Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *