nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ III «ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ  ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՀՈՎՀ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՄԼ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ)

 

2021 թ. մարտի 20-21-ին Կրասնոդարում կայացավ ՌԴ Հայոց լեզվի և Հայրենագիտության ուսուցիչների 3-րդ «ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ» խորհրդակցությունը, որին մասնակցում էին 48 պատգամավորներ 40 քաղաքներից։ Խորհըր-դակցությանը մասնակցում էր նաև Դոնի Ռոստովի հայ հա-մայնքի հայոց լեզվի ուսուցիչների պատվիրակությունը (Սոնա Կարապետյան, Լուսինե Պետանյան, Ռուզաննա Կարապետյան Արմինե Ղազարյան, Ծովինար Սարգսյան), նաև Մյասնիկյանի շրջանի հայոց լեզվի ուսուցիչները (Հռիփսիմե Վարդևանյան, Ոսկեհատ Դոլոբայան, Անահիտ Հարությունյան, Արմանուշ Հայ-բարյան):

Խորհրդակցության նպատակն էր. ա/ քննարկել ՌԴ հայկա-կան դպրոցներում, կենտրոններում և լրացուցիչ կրթության օջախներում ուսուցողական և մշակութային գործընթացների իրականացման միասնական ծրագրերի և մեթոդների ստեղծման հարցը, բ/ ուրվագծել նոր իրավիճակով պայմանավորված առաջնահերթությունների և նոր շեշտադրումների կտրվածքում հայեցի կրթության դերի բարձրացումը, գ/ ձևավորել և զար-գացնել ներդպրոցական կապեր, համախմբվածություն ընդ-

հանուր հայրենասիրական իդեալների, ազգային գաղափա-րախոսության, հավատի և եկեղեցու շուրջ, գ/ Կրասնոդարի Երկրամասի Տարածաշրջանային Հայկական Ազգային-մշա-կութային Ինքնավարության հիմքի վրա ստեղծել հայեցի կրթության և դաստիարակության ջատագովների գործուն հար-թակ։

Ստորև ձեզ ենք ներկայացնում բան. գիտ. թեկնածու, հայոց լեզվի դասագրքերի հեղինակ, խորհրդաժողովի նախաձեռնող ու կազմակերպիչ ԵՐԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԱՅԵՑԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՈՒՄ կամ ՈՒԺԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ուսա-նելի ելույթը:

 

Հայկական դպրոցն ունի հնամյա ավանդներ, իսկ Սփյուռքը՝ մայրենի լեզվի դասավանդման հարյուրամյա փորձ։ Սա-կայն, կրթական համակարգը հարափո-փոխ է։ Յուրաքանչյուր ժամանակաշրջան թելադրում է նոր անելիքներ, և այստեղ կարծրատիպեր լինել չեն կարող։

Ներկայումս Սփյուռքում գործում են ամենօրյա 4 տիպի շուրջ 400 կրթական հաստատություններ՝ տարրական, թերի միջնակարգ (նախակրթարան), միջնակարգ (երկրորդական) և բարձրագույն (լիցեյ, քոլեջ), շուրջ 600 մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) դպրոցներ։ Սփյուռքի գրեթե բոլոր հայկական ամենօրյա դպրոցները մասնավոր են ի տարբերություն կիրակնօրյա դպրոցների, որոնք, այնուամենայնիվ, չեն կարող բավարարել ազգային դաստիարակության և կրթության պահանջները։

Պետք չէ խեղաթյուրել կամ քողարկել պատմական իրադարձությունները, ուղղակի անհրաժեշտ է անել ճիշտ շեշտա-դրումներ։

Նախ առաջադրեմ այն եզրույթները, առանց որոնց հնարավոր չէ պատկերացում կազմել ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ հասկացության մասին, /քանզի իմ 15-ամյա գործունեության ընթացքում փորձել եմ կանոնակարգել մեր գործունեությունը/:

1.ՍՓՅՈՒՌՔ

Ընդհանրապես շատ բարդ իրողություն է. այն ներկայացնում է մեկ ազգ, բայց ոչ մեկ մշակույթ, մեկ ազգ, բայց ոչ մեկ լեզու, մեկ էթնիկ, սփռված ինքնություն՝ զուգակցված բազում այլ խմբային ինքնությունների հետ և այդ ամենը համադրելու, ձևավորելու և կազմակերպելու պարբերական անհրաժեշտություն։

2.ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾ

Հանրակրթություն և լրացուցիչ կրթություն, որով պայմանավորված են հասարակության որակը, համոզմունքները, իդեալները, արժեքները և սրբությունները։

Ի տարբերություն հանրակրթական դպրոցի հայկական լրացուցիչ կրթության դպրոց հաճախելը կամավոր է, ուրեմն ուսումը այստեղ պետք է կազմակերպել շատ գրավիչ և հաճելի մեթոդներով։ Առա-ջին հերթին պետք է հարգանք ու ակնածանք առաջացնել սեփական լեզվի և մշակույթի նկատմամբ։ Երեխան պետք է համոզված լինի, որ ուսումնասիրվող նյութը արժանի է ուշադրության և պետքական է։ Հայ երեխան պետք է գա դպրոց, որպես տոնի, հաճելի հաղորդակցման, ուր իրեն սիրում են, հասկանում են, միշտ պատրաստ են օգնել։ Հայկական դպրոցը, հայկական եկեղեցին կամ մշակութային կենտրոնը Սփյուռքում պետք է ընկալվեն ոչ միայն իրենց բուն բովանդակությամբ, այլ առաջին հերթին, որպես հայրենիքի խորհրդանիշ և ներկայացուցչություն, Հա-յաստանի յուրօրինակ մոդել։

Ռուսաստանում հայկական կրթութ-յունը ճնշող տեսակարար կշռով կենտրոնացված է լրացուցիչ կրթության դաշտում, որը և մեր դիտարկման առարկան է։

Որոնք են նրա տարբերակիչ առանձնահատկությունները։

  1. Ռուսաստանի հայկական բնակ-չությունը Սփյուռքի մի յուրահատուկ խավ է, որը մոտ անցյալում եղել է Հայաստանի հետ նույն պետականության կազմում և չունի տարանջատման խոր, կարոտախտ ծնող տարրեր, ինչպես Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ այլուր։
  2. Այստեղ ևս հայոց լեզուն զրկված է գործնական բոլոր գործառույթներից, և նրա պահպանումը զուտ հայրենասիրության և արմատներին նվիրվածության նշան է։
  3. Բազմաշերտ հայերի մեծ մասը կարիք չունի մայրենի լեզվի դասընթացների: Դի-տարկենք այդ շերտերը. ա) երկու դար առաջ գաղթածների (հին Սփյուռք) մեծ մասը կորցրել է ազգային ինքնագիտակցությունը և անդառնալի հեռացել արմատներից։ բ) Վերջին շրջանի գաղթածների մեծ մասը

(նոր Սփյուռք) շարունակելով մնալ ազգա-յին լեզվի և մշակույթի կրող, ընդհակառա-կը՝ մտավախություն ունի տեղական լեզվի տիրապետման թերացման ուղղությամբ, և ձգտում է երեխաների և շրջապատի հետ շփվել բացառապես ռուսերենով, հետևաբար նա խուսափում է հայկական համայնքային միավորների մաս լինելուց։ գ) Երրորդ շերտը պահպանում է մայրենի լեզուն իր ընտանիքի և բարեկամների շրջանակներում և կարիք չի զգում լրացուցիչ ուսուցման։ դ) Եթե հաշվի առնենք նաև, որ Ռուսաստանում գործող հայկա-կան հարյուրավոր հասարակական — քաղաքական կազմակերպությունները գիտակրթական ոլորտին սակավ են անդրադառնում, ապա պատկերը կդառնա լիովին ըմբռնելի։

Այսուհանդերձ, մեկօրյա հայկական դպրոցներ կազմակերպվում են, և հայոց լեզվի խմբակներ պարբերաբար բացվում ու վերաբացվում են՝ հատուկենտ նվիրյալ բարերարների և անձնվեր ուսուցիչների շնորհիվ։

Կրթական գործառույթի բաղադրիչները.

ՈՒՍՈՒՑԻՉ

Սփյուռքի ցանկացած հայկական կրթօջախի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանք՝ առօրյա զբաղմունք կամ հանապազօրյան հաց վաստակելու հնարավորություն լինելուց առաջ և հետո, նաև մեծ նվիրում է։ Ոչ մեկը չի կարող կատարել այդ աշխատանքը, եթե զուրկ է բարձր հայրենասիրությունից, անսահման ոգևորությունից և անծայրածիր մի հարգանքից սեփական ժողովրդի, նրա լեզվի ու սովորությունների նկատմամբ։ Հայերենի բոլոր ուսուցիչները, ավարտելով իրենց ուսումը պետք է մտովին երդում տան սուրբ Մեսրոպ Մաշտոցին՝ ուր էլ որ հայտնվեն, ինչ պայմաններում էլ անցկացնեն իրենց կյանքը, անընդհատ իրենց շուրջը սփռեն հայոց հինավուրց լեզվի անհամար բույրերն ու լույսերը։

ԱՇԱԿԵՐՏ

Ուսումնական ծանրաբեռնված հոգսերն ընդմիջելով կարելի է կշտանալ քնից, հանգստանալ ու խաղալ, դիտել բոլոր սպասված ֆիլմերն ու հաղորդումները, զրուցել և թափառել ընկերների հետ, մեկնել սիրած վայրեր… Ա՛յս դպրոցի պարապմունքներից երեխաները չպետք է հոգնեն։ Մայրենի լեզվի դասերը նրանց համար պարտադրված, ուրեմն նաև՝ ձանձրալի ուսումնական ծրագրեր չեն, այլ հաճույքի և ճանաչման հրճվանքի անբացատրելի մի միակցություն, որից չեն հագենում։

Սակայն պետք է կարողանալ համոզիչ դարձնել այդ դրույթը, որ ինչքան էլ քսաներորդ դարի գլոբալ մտածողության և վիրտուալ իրականության հարազատ մար-

դը ձգտում է աշխարհը իր հայրենիքը հա-

մարելուն և տիրապետում է տարբեր լեզուների, միևնույն է՝ հիմք-լեզուն մեկն է՝ մայրենին, որով նա մտածում է իր անձ-նական, հոգու խնդիրների մասին։ Եթե դու մտածում ես ռուսերեն, բայց ռուսական կենցաղը ամբողջապես չգիտես, ուրեմն բաց տեղեր են մնում և դու նահանջ ես ապրում, աղքատանում է հոգիդ։ Եթե քո մայրը քեզ օրորոցային է երգել հայերեն և կերակրել է խավիծով ու դոշաբի հալվայով, դու ուրիշ ազգի լիարժեք անդամ լինել չես կարող։

Իսկ ամուր ու կենդանի պահելով հոգեվոր հիմքը, իր ազգայինից գնալով դեպի ընդհանուրը, մարդն իր մտածողության և հոգեկերտման ուղիղ, վերընթաց ճանապարհ է կանխորոշում։

Ովքեր ե՞ն վերջապես դառնում մայրենի լեզվի կրթական օղակների հաճախորդներ.

ա) հին Սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք դեռևս պահպանել են իրենց ազգային դրոշմը և քսանմեկերորդ դարասկզբին ազգային զգացումների նոր զարթոնք են ապրում։

բ) Նոր Սփյուռքի այն մասը, որը չի ուզում ձուլվել և ձգտում է ապահովել իր սերունդների շփումը հայկական աշխարհի հետ։

Նրանց դրդապատճառները նույնպես բազմազան են և շերտավորված։ Մեր դիտարկմամբ, նրանք հիմնականում ունենում են հետևյալ նկատառումները.

ա) լեզուն սովորել կամեցողներ, բ) հայերենը կատարելագործել և նոր գիտելիքներ ստանալ կամեցողներ, գ) հայկական կյանքի հետ շփվող կամեցողներ, դ) հարազատ միջավայր որոնողներ և վերջապես՝ ե) ամոթից և ընդունված տենդենցներին տուրք տվողներ։

Նրանց նպատակները և ակնկալիքները ևս տարբեր են.

ա) կարդալու և գրելու հմտությունների ձեռքբերում, բ) հաղորդակցվելու տարրա-կան ձևերի յուրացում, գ) բանավոր խոսքի զարգացում, հայ ժողովրդի պատմության և հայ մշակույթի մասին գիտելիքների ձեռքբերում դ) տարբեր գեղարվեստական խմբակների հաճախումներ կամ էլ՝ ե) պարզապես ընդհանուրից հետ չմնալու, ընթացքի մեջ գտնվելու ցանկություն։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹ

Ես սկսել եմ աշխատել Սփյուռքում 2005 թ-ից, 2008 թ. առաջին խորհրդաժողովից սկսած խոսում եմ միասնական ծրագրերի և դասագրքերի մասին, որպեսզի կարողանանք անկախ ամեն ինչից, աշակերտին ճիշտ տեսանկյունից և հայրենանպաստ դիրքորոշումից մատուցել մեր քաղաքակրթական արժեքները։

Երիտասարդներին և պատանիներին հայկական կրթական կառույցներում ներգրավելը մի այլ, բազմամաս հմտություն և կառուցակարգ է ենթադրում։ Պարբերաբար, նորաձևությանը համընթաց, որոնվում են նոր մեթոդներ և ուղիներ։ Տարբեր ժա-մանակակից խմբակների, ստուդիաների և ակումբների ստեղծման, նյութական և բարոյական խրախուսանքների ճանա-պարհով։ Հիմնական աշխատանքը առաջին փուլում գերազանցապես ծնողներին

է ուղղված, քանի որ վերջին հաշվով ազգային ավանդույթների և արժեքների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է ընտանիքում։

Մեթոդական գրականություն

Դասագիրքը պետք է կազմված լինի ամենակիրառական բառերից, ամենապարզ, գործածական նախադասություններից, հարց ու պատասխանի ձևով, առաջին, երկրորդ, երրորդ դեմքերի հստակ արտահայտություններից:

Դասը պետք է կազմված լինի եռամասն կաղապարով

1. գրագիտություն, լեզվական գիտելիքներ,

2. բանավոր խոսք, հայ գրականություն,

3. Հայրենագիտություն (պատմություն, հայրենիքի մասին զրույցներ, կենցաղային սովորություններ, ծեսեր ու բարքեր, հայկական մշակույթ)։

Լեզվամտածողությունը ազգային երեվույթ է և արժեք։ Մայրենի լեզվի հետ ամենամակերեսային շփումն անգամ պետք է պարգևի հոգեկան ներդաշնակություն և բավարարվածություն։

  1. ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
  1. ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՊԱՐԸ

Հայրենիքը հո՞ղն է, մարդի՞կ, սովորույթնե՞րը, վարվելակե՞րպը, լեզու՞ն, մշաո՞ւյթը…պատկերացումներն անսահման են, բազմազան, գունագեղ ու պայծառ. խոսք, սովորություն, ավանդական կոլորիտ, վանքեր ու եկեղեցիներ, թանգարաններ ու հուշարձաններ, երգ ու ֆիլմ, պար և թատրոն, փողոց և հարևանություն, կենցաղ և երա-զանք։

  1. ԱԶԳԱՅԻՆ ԻԴԵԱԼՆԵՐ

Մարդիկ անկասկած բազմաբնույթ, բազմատեսք են, և բնության մեջ կրկնություններ չեն լինում։ Սակայն բնության և հասարակության մեջ լինում են ընդհանրություններ։ Յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ իր գեների բաղադրության մեջ կրում է իր ազգի պատմության ընթացքում խտացված փորձի, ցավի, ուրախության, հպարտության, մի խոսքով՝ դարերի ընթացքում ձևավորված ազգային բնավորության սաղմերը, որոնք ընդհանուր են նույն ազգի բոլոր ներկայացուցիչների համար։

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Այս դպրոցը կամացկամաց դառնում է հայի տուն, օջախ, հոգիների մերձեցման և ընդհանուր կյանքով ապրելու խարիսխ։ Եզերք, որից սկսվում, տարածվում, ձգվում են շատ կարևոր հարցերի պատասխաններ որոնելու ճանապարհներ։

ՄԵԿՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԵՆՔԵՐԸ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Հին աշխարհի և միջին դարերի ռուսերեն դասագրքերում մի բառ անգամ չկա Հայաստանի կամ գոնե հայ ժողովրդի մասին, մենք չե՞նք ունեցել Տիգրան Մեծ, Մաշտոց կամ Նարեկացի, թե՞ քրիստոնեությունը առաջինը չենք ընդունել որպես պետական կրոն։

ԿԱՊԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՏ

է լինի Հայաստան մեկնելու հնարավորությունը  Մենք պետք է ստեղծենք հոգևոր հայրենիքի այն տեսլական կերպարը¸ որը կարող է ապագայում ձեռք բերել նյութական արժեք և զորություն։ Միգուցե և մոտեցնել մեր պատմական պարտքի և հիշողության հատուցման եզրագծերի որոնման բերքառատ ժամը։

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ինքնավարության հետ հարաբերվող հայոց լեզվի ուսուցիչների և հայեցի կըրթության ջատագովների ջանքերով ձևավորել և զարգացնել համախմբվածություն եկեղեցու, հավատի, ընդհանուր հայրենասիրական իդեալների, ազգային գաղափարախոսության շուրջ։ Այդ նպատակով ստեղծել «ՌԴ Հայ ուսուցիչների միավորում», որը կունենա միասնական մանկավարժական առցանց հարթակ՝ պարբե-րական խորհրդակցություններով և տեղեկատվության միջոցներով, աստիճանաբար կձևավորի միասնական ծրագրերով և դասագրքերով համընդհանուր կրթական դաշտ։

2. Նպաստել մեր հազարամյա պատմության և լեզվի մասին գիտելիքների տարածմանը և հանրայնացմանը, անցկացնել բոլոր եկեղեցական և ժողովրդական տոներին նվիրված միջոցառումներ, դրանք լուսաբանել սոցցանցերում և մեդիա հարթակներում։

3. Հայրենիքում տեղի ունեցած պատմական վերջին իրադարձությունների առնչությամբ մշակել կրթադաստիարակչական երաշխավորելի ուղղություններ, ճիշտ շեշտադրումներ՝ պատանիների և երիտասարդների մեջ հայրենասիրական դրական զգացմունքներ առաջացնելու նպատակով։

4. Կրթական և դաստիարակչական բոլոր աշխատանքներով նպաստել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանն ու փոխընբռմանը։ Ի սկզբանե սաներին ներշնչել երկու հայրենիք ունենալու և երկու մշակույթների կրող լինելու հմայիչ և շահավետ գաղափարը, հայռուսական բարեկամության պատմական փաստերով հարստացնել նրանց աշխարհայացքը։

5. Հաշվի առնելով, որ ժամանակակից երիտասարդը գերզբաղված է, իսկ հայերենը չունի այն գործնական նշանակությունը, ինչ ռուսերենը, անգլերենը կամ այլ եվրոպական լեզու՝ ամուր ու կենդանի պահել մայրենի լեզվի մշակույթի և ավանդույթների նկատմամբ ակնածանքի հոգեվոր հիմքը, ստեղծել մրցունակ շահագրգռություններ։

6. Մասնակցություն ունենալ բոլոր համահայկական միջոցառումներին, սերտացնել և կանոնավորել կապերը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի նախարարությունների հետ։

7. Համագործակցել ՌԴ հանրակրթական և լրացուցիչ կրթության օղակների հետ, կազմակերպել համատեղ միջոցառումներ։

8. Ուսումնական տարվա ընթացքում, ընդգրկելով ավելի և ավելի շատ կրթական օղակներ, կազմակերպել համատեղ միջոցառումներ. 1) Ուսուցիչների համառուսական խորհրդակցություն /աշնանը/, 2) Շարադրությունների և ասմունքի մըրցույթ /գարնանը/, 3) Աշակերտների հայրենագիտական վիկտորինա /մայիս, տարումեջ/, 4) Հանրագումարային գեղարվեստական միջոցառում՝ տարբեր դպրոցների լավագույն աշակերտների մասնակցությամբ /մայիս, տարումեջ/։

9. Հաջորդ խորհրդակցությունների օրակարգ մտցնել վարպետության դասեր և քննարկումներ։

10. Կրասնոդարի երկրամասի ԱՄԻ Հովհ. Թումանյանի անվան Հայկական մշակութային-լուսավորչական կենտրոնում կազմակերպել հայոց լեզվի, հայրենագիտության, հայ ժողովրդի և մշակույթի պատմության ուսուցիչների վերապատրաստման կուրսեր՝ երիտասարդ ուսուցիչների համար, մասնագետներ հրավիրելով նաև Մայր հայրենիքից /առցանց կամ առկա/։

Պատրաստեց՝ Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *