nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Իմ հարցազրույցի հերոսը ծնունդով լիբանանցի, Կանադայում բնակվող տաղանդավոր հայորդի, երգիչ Էլի Բերբերյանն է, ով մեկն է աշխարհին նոր գույներ ու հմայք հաղորդող սփյուռքահայերից: Հրաշալի հայորդու հետ ունեցած զրույցիս ընթացքում հաղորդակից դարձա հայի ևս մի յուրօրինակ ու հետաքրքիր տեսակի, ում հոգում ու շուրթերին ընդգծված հայրենասիրության խանդավառությունը ակամայից փոխանցվում է անգամ օտարներին:

– Հենց այս նոտայից էլ ցանկանում եմ սկսել մեր զրույցը. Էլի, ասացե՛ք, խնդրեմ, ո՞վ կամ ի՞նչն է Ձեզանում այդպես վառ պահել սերն ու հպարտությունը՝ հայրենիքի հողի, պատմության ու մեր հերոսների հանդեպ:
– Շատ ուրախ եմ, որ մեր զրույցը սկսելու ենք հե՛նց հայրենասիրության թեմայով. հայրենասիրությունն օրհնու-թյուն է, սրբություն ու պարտականություն ամեն հայի սրտում ու հոգում: Իմ մեջ
հայրենասիրությունը ծնվել է դեռ վաղ
մանկական հասակից. այն ինձ ժառան-գաբար փոխանցվել է իմ ընտանիքից ու իմ արմատներից: Հորս և մորս մեծ հայրերն ու մայրերն ականատեսն են եղել Հայոց ցեղասպանության: Հայոց եղեռնից մազապուրծ, արմատախիլ լինե-լով իրենց պատմական հայրենիքից, գյուղից, տնից տեղից՝ նրանք հանգրվան են գտել Սիրիայում ու Լիբանանում և գործուն աշխատանք են տարել՝ հիմնելով հայկական եկեղեցիներ, ակումբներ, պահ-
պանելով հավատն ու լեզուն: Մեր տանը միշտ հնչում էին պատմություններ հայ
հերոսների, վասն հայրենյաց նահատակ-ների մասին, ինչպես նաև՝ ազգային երգեր ու պատմություններ՝ Մեծ եղեռնի և մեր ժողովրդի հերոսամարտերի մասին: Արաբո, Գարեգին Նժդեհ, Գևորգ Չաուշ, Խրիմյան Հայրիկ, Շահան Նաթալի, Արամ Երկանյան, Արշավիր Շիրակյան, Սողոմոն Թեհլիրյան… ահա այս անուններն եմ լսել դեռ մանկուց՝ հասնելով նորօրյա հերոսներին՝ Մոնթե, Վիգեն Զաքարյան, Լիսբոնի քաջեր… Լսել եմ նաև արյունարբու թշնամիների՝ Թալեաթի, Ջեմալի, Էնվերի դաժանությունների մասին… Ահա այսպիսի մթնոլորտում եմ մեծացել և թեև փոքր երեխա էի, սակայն միշտ մտածում էի, թե ես ինչ կարող եմ անել հայրենիքիս համար: Իմ թիկունքում կանգնած էր հայ քաջազուն հերոսների մի ամբողջ գումարտակ, մի ամբողջ հայրենիք, ու ես պարտք ունեի հայրենիքիս հանդեպ: Ընտանիքից բացի՝ շատ կարևոր դերակատարում ուներ նաև միջավայրը, որտեղ ծնվել, մեծացել եմ: Մենք ապրում էինք մի շրջանում, որը կոչվում էր Ամանոս. այն ողողված էր հայերով: Մեր թաղամասում կային երկու ակումբներ. 80-ական թվականներին եմ մեծացել այդ
թաղամասում և քաղաքացիական պատե-րազմի թոհուբոհի տարիներին: Ասեմ, որ հայրենասիրությունը ժառանգաբար մեզ
փոխանցվել էր՝ իբրև ամենազոր պաշտ-պան: Հիշում եմ, որ մեր թաղամասում ամենուր փակցված էին արցախյան ազա-
տամարտի հերոսների նկարները: Հպար-տությունը միշտ մեր մեջ էր: Ահա այսպի-սի գաղափարներով է հայրենասիրութ-
յունը ձևավորվել իմ հոգում՝ մենք գիտեինք, որ միայն զենքով կա հայոց փրկություն, որ մահ իմացեալ՝ անմահություն է և հայրենիքի համար մեռնելը սրբություն է:
– Մի քիչ ավելի մանրամասնորեն պատմեք Ձեր արմատների մասին, որ-տեղի՞ց են սերում Ձեր նախնիները:
– Հորս մեծ հայրը ծնվել է Թուրքիայում՝ Քիլիսում: Քիլիսը եղել է մի շատ գեղեցիկ գյուղ, որի հարևանությամբ գտնվել է Քիլիս – Այնթեպը (Այնթափ), այս երկու գյուղերի բնակչությունը մեծամասնությամբ հայեր են եղել և նրանց միջև ձևավորվել էին խնամիական կապեր: Երկու գյուղերում ապրել են նաև քրդեր, ովքեր վայելում էին առավել քաղաքացիական իրավունքներ. նրանք կարող էին հայի տունը թալանել և ոչ մի պատիժ չկրել: Այնուամենայնիվ, հայերի և քրդերի միջև ստեղծվել էին եղբայրական կապեր, որի պատճառը դարավոր հարևաններ լինելն էր: Երբ թուրքերը որոշում են բնաջնջել հայերին, հրաման են տալիս քրդերին՝ ոչնչացնել տեղի հայերին, սակայն քրդերը պահում են հայերին իրենց մզկիթներում, և երբ թուրք քննիչները մտնում են այդ գյուղերը, տեսնում են, որ ոչ մի հայ չկա: Քրդերը լավ գիտեին, որ հայերին արած իրենց լավության հետևանքը կարող է դառնալ իրենց ոչնչացման պատճառը, ուստի 24 ժամ են տալիս հայերին, որպեսզի նրանք թողնեն իրենց ողջ ունեցվածքը և գաղթեն դեպի Սիրիա, Լիբանան: Այսպիսով, հայ-րըս հայտնվել է Լիբանանում, իսկ մորս գերդաստանի մեծ հայրերն ու մայրերը Տիգրան Մեծի հիմնած կայսերական Տիգ-
րանակերտ քաղաքից են եղել: Քա-ղաքը շատ զարգացած ու բարեկեցիկ է եղել, ունեցել է իր գեղեցիկ բարբառը, և ես մինչև հիմա, երբ հանդիպում եմ տիգրանակերտցիներին, խոսում եմ նրանց բարբառով: Տիգրանակերտցիներն ունեցել են իրենց երգերը, պարերը, ապրել են ուրախ ու անհոգ կյանքով՝ մինչև Հայոց եղեռնը: Մորս մեծ հայրն իր ընտանիքով հրաշքով հայտնվել է Դեր Զորում, հե-տագայում հաստատվել է Լիբանանում:
– Եվ այդ սքանչելի արմատների՞ց է ծնվել Ձեր երաժշտական շնորհը…
– Անշուշտ, ոգևորությունը եկել է արմատներից, իսկ տաղանդ ասվածն ի վերուստ է տրված, որի համար անչափ երախտապարտ եմ Աստծուն:
– Որտե՞ղ եք երաժշտական հիմնավոր կրթություն ստացել, և ո՞վ կամ ովքե՞ր են այդ աշխարհում եղել Ձեր «կնքահայրը», Վարպետը, ամենամեծ ուսուցիչը…
– Երաժշտական կրթություն սկզբում ստացել եմ Լիբանանի պետական երաժշ-տանոցում, առաջին ուսուցիչս եղել է հարգարժան տիկին Մանոյանը, ում մոտ սովորել եմ երեք տարի: Հետագայում հայտնվելով Կանադայի McGill համալ-սարանում՝ դիմել եմ՝ աշակերտելու և ա-
ռաջին իսկ օրվանից ծանոթացել եմ մի շատ հետաքրքիր անձնավորության հետ, ում դիմում էին՝ պրոֆեսոր Ստեֆան Ալջերի: Առաջին իսկ օրվանից նա նկատեց ու գնահատեց իմ մեջ եղած շնորհը և մասնավորապես իմ հանդեպ առավել լավ էր վերաբերվում՝ իբրև հայի, քանի որ իր կնոջ ծնողները բուլղարահայեր էին, և ինքը հայերի հանդեպ առանձնակի հարգանք ուներ: Պրոֆեսոր Ալջերին հրա-
շալի երաժիշտ էր, սքանչելի ձայն ուներ, քնարական – դրամատիկ տենոր էր: Նա արվեստում դարձավ իմ կնքահայրն ու
ամենամեծ ուսուցիչը, որովհետև մինչև
ավարտելս՝ միշտ կողքիս էր, սրտանց
ուրախանում էր իմ բոլոր հաջողություն-ներով:
– Էլի՛… Հետաքրքիր կլինի լսել նաև նման յուրօրինակ անվան պատմությունը. դա Ձեր ամբողջակա՞ն անունն է…
– Իմ ամբողջական անունն Էլիաս է, նույն սուրբ Եղիան՝ Եղիշը, բայց մենք Լիբանանում Էլիաս ենք անվանում: Երևի թե ծնողներս երեխա ունենալու դժվարություն են ունեցել, այդիսկ պատճառով ինձ կնքել են Էլիաս՝ Եղիա անունով, իսկ դպրոցում ինձ կանչում էին՝ Էլի. դե, Հայաստանում գիտեք՝ դա նշանակում է նորից, դարձյալ:
– Հարգարժա՛ն հայորդի, ծանոթանալով Ձեր ստեղծագործական աշխարհին, եր-գացանկին, կատարումներին՝ անկեղծ ա-
սած, մի փոքր զարմացա. ունենալով օպե-րային արվեստին բնորոշ հրաշալի ձայն՝ Դուք կատարում եք նաև այսպես կոչված՝ խնջույքային երգեր… Ինչու՞ և ինչպե՞ս է կայանում այդօրինակ անցումը դասական երգի ժանրից:
– Օպերային արվեստում ուսում եմ
ստացել իտալերեն և գերմաներեն լեզու-ներով. ես միշտ ասել եմ, որ շատ գեղեցիկ արվեստ լինելով հանդերձ՝ այդ ամենը երբեք չէի փոխի իմ ժողովրդի մշակույթի հետ: Ես դասականից անցում չեմ արել միանգամից խնջույքային երգերին, բայց և այնպես, որոշել եմ կատարել և՛ դասական, և՛ ժողովրդական-գուսանական, և՛ արդի-ական փոփ երգեր՝ ամեն մեկի ճաշակի, և տարիքային ամեն խմբի համար՝ գո-
հացնելու իմ հանդիսատեսներին՝ սակայն
միշտ մնալով իմ մշակույթի մեջ և կա-տարելով մեր ազգային երգերը մայրենի լեզվով:
– Նույն հաջողությամբ կատարում եք նաև արաբական երգեր. ինչպիսի՞ ընդունելություն են գտնում դրանք արա-բական աշխարհում:
– Հետաքրքիր է, որ Ձեր ուշադրությու
նը գրավել են նաև իմ կատարմամբ արաբական երգերը: Ինչպես արդեն ասացի՝ մեծացել եմ Լիբանանում և, չնայած հաճախել եմ հայկական ազգային վարժարան, սակայն արաբերենը մեր ուսումնական ծրագրերում առաջին լեզուն էր: Ես հետաքրքրված էի արաբական երգարվեստով: Հետագայում բեմերից ներկայացնում էի արաբական երգեր, որոնց թիվը շատ չէ իմ երգացանկում. դրանք կատարում եմ՝ ուրախություն պատճառելու և՛ արաբական երգեր սի-րողներին, և՛ արաբներին: Սակայն իմ նախընտրությունը միշտ եղել են հայկական երգերը:
– Անդրադառնանք հայկական հայ-րենասիրական երգերի ցանկին, որոնց կատարումները շատ տպավորիչ ու հուզիչ են. ո՞ր երգն եք ամենից շատ սիրում և հաճախակի հնչեցնում այն:
– Ազգային և հայրենասիրական երգերը մեզ՝ հայերիս, տրված են որպես օրհնություն, դրանք աղոթք են, աննման մարգարիտներ: Իմ հոգում ասես դաջված է Գուսան Հայկազունի «Հայեր միացեք» երգը:
Ուս ուսի տված՝
Առյուծի նման
Ետ բերենք հողը,
Փառքը հայության…
Այս երգի մեջ կա հերոսություն, ազ-գասիրություն, հայոց միասնականության գաղափարը: Եթե ողջ աշխարհի հա-յությունը միասնական լինի, ամեն ինչ կհաղթահարի և կդառնա հզորագույնը:
– Հաճա՞խ եք այցելում Հայրենիք, համերգներ ունենում:
– Երեք անգամ եմ եղել Հայաստանում. առաջին այցելությունս ինձ շատ մեծ ու-րախություն է պատճառել, որովհետև նոր էի տեսնում իմ հայրենիքը, շնչում օդը, խմում հայրենիքիս անմահական ջու-
րը, վայելում Հայաստանի արևն ու
բնությունը: Այդ այցելությունս նշանա-վորվեց մի ուրախալի առիթով ևս՝ մայրս էլ այդ ժամանակ Հայաստանում էր, և երկար տարիներ հետո տեսանք իրար: Դրանից հետո ևս երկու անգամ այցելել եմ Հայաստան և ամեն անգամ հիացած եմ եղել: Հայաստանն ինքնին մի երգ է, մի խորհրդավոր երաժշտություն:
– էլի՛, առիթ ունեցե՞լ եք համերգներով հանդես գալու Արցախում, զորամասերում:
– Լինի Արցախի կամ մեր այլ հայկական զորամաս, լինել զինվորի կողքին, բռնել նրա ձեռքը, համբուրել ճակատը, նայել աչքերին և զինվորի հետ մի երգ երգելը, մեծ երազանք է ինձ համար, որը, Աստծո կամոք, ցանկություն ունեմ իրականացնելու ապրիլ ամսին:
– Գիտեմ, որ շատ բեմերում եք ելույթ ունեցել. ասացեք, խնդրեմ, ո՞վ է Ձեր ամենասիրելի, անաչառ հանդիսատեսը:
– Իմ ամենասիրելի ու անաչառ հան-
դիսատեսը հայ ժողովուրդն է. ես շնոր-հակալ եմ տարբեր երկրներում ապրող և իմ համերգներին ներկա գտնվող բոլոր այն հայերին, ովքեր իրենց ժամանակը չեն խնայում և գալիս ու լսում են ինձ, խրախուսում են իրենց ներկայությամբ: Իմ հանդիսատեսներն ամենատարբեր մաս-
նագիտություների տեր մարդիկ են՝ նկա-րիչներ, երաժիշտներ, դերասաններ, ռեժի-սորներ, բժիշկներ և պարզապես՝ արվեստի երկրպագուներ:
– Աշխարհի ո՞ր նշանավոր բեմահար-թակում կուզեիք երգել և ո՞ր երգը:
– Իմ ամենամեծ փափագն է եղել երգել Կոմիտասի «Հորովել»-ը Նյու Յորքի «Թայմս Սքուեր»-ում և Երևանի Հանրապետության հրապարակում:
– Ո՞վ է Ձեր ամենասիրելի աշխարհա-հռչակ օպերային երգիչը:
– Իմ ամենասիրած օպերային երգիչը միշտ եղել է Ֆրանկո Կորելլին:
– Իսկ ամենասիրելի կոմպոզիտո՞րը…
– Իմ ամենասիրելի կոմպոզիտորները՝ երգահանները՝ Սայաթ-Նովան ու Կոմի-տասը, միշտ մրցում են իմ մտքում. նրանք մեր մշակույթի ամենամեծ գանձերն են:
– Ունե՞ք Ձեր երաժշտությամբ ու բառե-րով գրված երգեր:
– Այո՛, ստեղծել եմ շատ գործեր, որոնք մասամբ հրատարակված են, մասամբ՝ ոչ: Հրատարակվածներից են՝ «Հրանտ Դինք», «Շուշի», «Հայեր ջան» և այլն, ունեմ նաև սիրային շատ երգեր:
– էլի՛, երևի Դուք էլ եք նկատել, որ հայկական երաժշտական աշխարհի խճա-
նկարը շատ խայտաբղետ է դարձել և, ցավոք, եթերում, համերգասրահներում ա-
վելի շատ հնչում են խնջույքային, պար-զունակ ու ծեծված բառերով, արևելյան մելիզմներով շաղախված երգեր. ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երևույթը:
– Ասեմ, որ աշխարհի մակարդակով, գրեթե բոլոր ազգերը, բավականին հեռացել են իրենց արմատներից, ավանդական մեղեդիներից, և սա մի տեսակ ըմբոստու-թյուն է: Այս առումով երկու մտորում ունեմ՝ կա պահպանողական մտածելակերպ, որը մեզ ուղղություն է տալիս՝ հավատարիմ մնալու մեր ազգային մեղեդիներին, մեր խաղերին, հայ գուսանների մշակումներին, որոնք փոխանցում ենք սերնդեսերունդ: Երկրորդ մտորումը նոր սերնդի շուրջ է, ով ունի այլ պահանջներ, այլ ճաշակ. գրեթե բոլոր ազգերի նոր սերունդները լսում են այսպես ասած՝ արդիական երաժշտություն, փոփ, խնջույքային երգեր: Պարտադիր չէ, որ հայը միայն հայերեն երգեր լսի, եթե սա երևույթ է, անշուշտ, պիտի անցնի, իսկ եթե փոփոխություն է, եկեք հիշենք, որ մենք 5-րդ դարից՝ սկսած Մաշտոցից, մինչև 11-րդ դար, կարդում ենք Աստվածերգություն և շարականներ՝ գեղեցիկ մեղեդիներ, իսկ 15-16 դդ. սկսվում է Վերածնունդը, և ահա, մեր մշակույթ է գալիս Նահապետ Քուչակի գեղեցիկ սիրերգությունը, և Քուչակն ազատ սիրո գովքն է անում: Նրան հաջորդում է Սայաթ-Նովան, հետո՝ Ջիվանին, Շերամը, Հավասին, Գուսան Աշոտը և այսպես՝ շարունակելի փոփոխություններ… Իմ կեցվածքն այս հարցում հետևյալն է՝ պետք է մտածենք նոր սերնդին շեղել, ոչ թե փոփոխել, պահել ավանդույթները, սակայն մոտենալ նոր սերնդին ոչ թե ծայրահեղորեն փոխելով, այլ պարզապես սովորեցնելով՝ հարազատ մնալու ակունքներին:
– Համերգային շրջագայություններ, ձայ-նագրություններ, ալբոմներ, հրավերներ, ընկերներ….իսկ անձնական, ընտանեկան կյանքի համար հասցնու՞մ եք ժամանակ գտնել…
– Երգարվեստի, ինչպես նաև մյուս ոլորտների ներկայացուցիչներն, ունեն իրենց յուրահատուկ գործունեությունը, երազանքների աշխարհը, սակայն չպետք
է մոռանալ ընտանիքի դերն ու նշանա-կությունը և պետք է հոգ տանել հարա-զատների համար, որովհետև ընտանիքն է մարդու ամուր հենարանը, այն սրբություն է: Երբ թիկունքիդ ամուր ընտանիք ու-
նես և հարազատներ, շատ ավելի հա-ջողությունների ես հասնում, քանզի հոգիդ խաղաղ է ու ջերմությամբ լեցուն:
– Ըստ Ձեզ՝ երգը, արվեստն, առ-հասարակ, կարո՞ղ է արդյոք աշխարհին խաղաղություն, համերաշխություն ու ներ-դաշնակություն հաղորդել:
– Մի մեջբերում անեմ իմ պրոֆեսոր Ալջերիից. նա ասում էր, որ հայերը մի երգ ունեն՝ Ողորմեա, Տե՛ր, ողորմեա բառերով, և երբ ինքը դա լսում է, հոգին լցվում է հրճվանքով: Ես պրոֆեսորին ասացի, որ դա Շնորհալու մշակած շարականն է… Հիրավի, արվեստը խաղաղություն է պարգևում մարդուն:
– Շնորհակալությու՛ն բովանդակալից զրույցի համար. հուսանք, որ՝ «Գեղեց-կությունը կփրկի աշխարհը» հայտնի ար-տահայտությանը լավագույնս կլրացնի
մեր այսօրվա հարցազրույցի ավարտից ծնված՝ «Երաժշտությունը կփրկի աշխար-հը» ասույթը:
Հարցազրույցը՝ Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ
Աղբյուրը՝ Հայկական գաղթօջախներից

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *