nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Սեպտեմբերի 26-ը Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրն է: Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահա-վաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմ-նադիր:

Ծնվել է Քյոթահիայում: Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջ-նորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում: 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկ-մալյանի մոտ: Սովորում է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիչարդ Շմիդտի մասնվոր կոնսերվատորիայում: 1899 թվականին Կո-միտասը վերադառնում է Էջմիածին:

Նա հավաքել ու գրի է առել ավելի քան 3000 հայկական ժողովրդական ե-

րաժշտության նմուշ, որոնցից միայն կեսն է հետագայում պահպանվել: Նրա երգչա-խումբը աշխարհի շատ բեմերում է ներ-կայացրել հայկական երաժշտությունը՝ արժանանալով նաև Կլոդ Դեբյուսիի գո-

վասանքին: Կոմիտասին ջերմորեն ըն-դունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»: Հա-յոց ցեղասպանության ժամանակ՝ 1915թ. ապրիլին, շատ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աք-սորվում բանտարկյալների ճամբար: Նրան

շուտով ազատում են, սակայն հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում, իսկ հետո՝տեղափոխում Փարիզի հոգե-բուժարաններ , որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Այստեղ էլ հոկտեմբերի  22-ին 66 տարեկանում մահանում է Կոմիտասը: Նրան ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատ կերում որպես ցեղասպանության հիմնա-կան խորհրդանիշներից մեկը:

Դու՜Վարդապե՞տ:

Դու Ամենայն Հայոց երգի Վեհափառն ես,

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի:

Հայոց երգի

Անծիր հերկի:

Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,

Ե՛վ մատընտիր սերմը նրա,

Ե՛վ խոստումը գալիք բերքի

 

Եվ ծիրանի մեր այն ծառն ես,

Որ ինչքան էլ ճղակոտոր՝

Շտկվել է ու բար է տվել,

Ու մեր դարդը իրար տվել

 

Եվ հայրենի այն ծիծառը,

Որ հավիտյան բույն է դրել

Մեր հոգու մեջ,

Մեր կիսավեր ու դեռ կանգուն

Տաճարների

Ու մեր երկնի գմբեթի տակ

Պարույր Սևակ

 

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ

Նորից երգում, մորմոքում է

Աստվածային Կոմիտասը:

Կախարդում է ու մոգում է

Աստվածային Կոմիտասը

Ամենասուրբ դու նահատակ,

Ամենահա՜յր, ամենահա՜յ,

Գինու կարասն՝ ուրիշներին,

Մեզ հերիք է քո մի թասը

 

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը: Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրա-ներից մեկը:

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծա-գործողը, գնացեք և սովորեք նրանից», – ասում էր Կոմիտասը:

Հայոց երաժշտության ինքնուրույնու-թյունն ապացուցելու և ողջ գրավչությունը ներկայացնելու համար նա շատ է դեգերել, անցել գյուղից գյուղ, հավաքել և գրի առել հայ երգը՝ իր մաքրամաքուր արմատներով:

Լինելով մեծագույն մանկավարժ՝  Կոմիտասն ուրույն պատերացում ունի մանուկների դաստիարակության հարցում.

«Եթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին, պետք է որ իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրանալ: Սխալ դաստիա-րակութեան արդյունք է, որ շատերը, որոնք հանճարներ պիտի ըլլային, եղած են գողեր…Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է: Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը…»

ԿՈՄԻՏԱՍԻՆ

Քո երգերը՝ սրտահովա՛նք, սպեղանիմոլորյալի սիրակարոտ աղերսանք են, Մեր հին ու նոր գարունների՝ ծիրանի ծա՛ռ, կռունկի կա՛նչ ու չինարն են,

«Պատարագդ» մեր մշտաբուխ ու խնկաբույր աղոթքն է լուռ

Ու բնավեր մեր օրրանի ողբի լացն է, ցավն է մրմուռ:

«Հորովելդ» վաղամեռիկ մեր պապերի պաղ շուրթերին սառած երգն է,

«Սոնա յարդ» նորահարսի լու՜ռ փայփայած, բայց անկատար երազանքն է.

Ու չծաղկեց քո գարունը, որ նոր սերեր պիտի վառեր,

Արգասաբեր հողում հունդդ պիտի նո

րից պտղավորվեր:

Դու չիմացար, որ «Գարունդ» ամեն ապրիլ միլիոնավոր սրտեր վառում,

Արցո՛ւնք քաղում, դատավճռի թե՛րթ ծվատում, դա՛ր է ծեծում,

Դու չիմացար՝ ի՞նչ դավերով այդ մարդասպան ոսոխը չար

Ընդմիշտ կորզեց խե՛լքդ, մի՛տքդ, շնո՛րհդ արդար :

Քո երգերը՝ հայապահպա՛ն ու հայաստե՛ղծ, մեր երե՛կը, այսօ՛ր, վա՛ղն են, Հայասփյուռ մեծ աշխարհում հոգեբաղձանք ու ոգեշունչ շարակա՛ն են, Դու Կոմիտա՛ս, եղեռնապուրծ հայոց մտքի հանճարածին մեծ աշխա՛րհն ես,

Հայոց թրծված ճակատագի՛ր, Աստվածընծա սուրբ նշխա՛րն ես:

 Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ուսուցչուհի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *