nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Այսօր աշխարհը պայքարում է նոր կորոնավիրուսի դեմ: Մարդկությունը որդեգում է կյանքի համար պայքարի նոր վարքագիծ, նոր ենթամշակույթ: Սակայն ինչ էլ որ լինի, մարդը չի կարող զրկված լինել մշակույթի ու կրթության հետ շփվելու, հաղորդակցվելու իր սահմանադրական իրավունքից:

Կարճ ժամանակ պահանջվեց, որ մարդկությունը համոզվի, որ պետք չէ սպասել համաճարակի ավարտին, ուստի համացանցը դարձավ առաջնային հարթակ՝ հատկապես դպրոցների համար: Առցանց տիրույթում, որտեղ արդեն նոր ոճ ու որակ է ձևավորվել կրթությունը շարունակելու, մենք՝ հայոց լեզվի ուսուցիչներս նույնպես շարունակեցինք մեր աշխատանքը: Շա-տերին հաջողվեց հայ մանուկներին ու մայրերին ներգրավել հեռակա ուսուց-ման գործընթացի մեջ:

Հանուն արդարության պետք է ասել, այս մեթոդը երբևէ չի կարող փոխարինել իրական շփմանը՝ երեխայի հետ, դպրոցի միջավայրին ու մթնոլորտին: Արդյունքը գերազանց չի կարող լինել, սակայն ստեղծված պայմաններում՝ բավարար է:

Շատ երեխաներ ու ծնողներ ջանասիրությամբ արձագանքեցին տրված հանձնարարություններին:

Այսօր հայոց լեզվի խմբակներում ուսումնական տարին ամփոփելուց առաջ, եկեք ծանոթանանք ու շնորհակալություն հայտնենք այն ուսուցիչներին, մայրերին ու երեխաներին, ովքեր արտակարգ պայմաններում շարունակեցին սիրով ուսանել մաշտոցյան գրերը, երգն ու պարը:

Հուսանք, որ կյանքը շուտով իր բնականոն հունի մեջ կընկնի: Եղե՛ք առողջ, լավատես ու բարի:

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նկարներում՝ ուսուցիչներ Արմինե Հովսեփյանի, Սոնա Կարապետյանի, Լուսինե Պետանյանի և պարի ուսուցչուհի Լիլիթ Մովսիսյանի սաները մասնակցում են առցանց պարապմունքներին՝ ՄՆԱԼՈՎ ԻՐԱՐ ԿՈՂՔԻ՝ ԼԻՆԵԼՈՎ ԻՐԱՐԻՑ ՀԵՌՈՒ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *