nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Երկրին հաղթելու համար հարկավոր են փոքրաթիվ
դավաճաններ և բազում հիմարներ:
Չերչիլ

Փառք Աստծո, ոչ մեկի կարիքը չենք զգացել: Վերջերս սարսափած իմացա, որ նույնիսկ եղեռն իրագործելիս թուրքերն ունեցել են վեց հավատարիմ հայ դավաճան՝ մատնել են, անուններ տվել, թալանել մերձավորներին… ու շատ ամաչեցի… մեղմ եմ ասում:
Պատմությունը կրկնվում է. պատմում են կռվող զինվորները. դավաճանել են
հրամանատարներ, գեներալներ, փախչող-ներ:
Լավ, չհոգնեցնեմ առանց այն էլ ձեր տանջահար հոգին…
«Դժվար է հայ լինելը», — ասել էր Անատոլ Ֆրանսը եղեռնից հետո:
«Դժվար է հայ լինելը», — չիմանալով կրկնեց Պեգովը՝ պատերազմի դաշտից…
Ինչո՞ւ ենք այսքան հպարտ հայ լի-նելու համար… զարմանալի է, ամբողջ մեր պատմությունը կորուստների վավե-րագրում է, կորցրած մարդը մի՞թե կհպար-տանա. ի՞նչ է պետք չէին մեզ մեր ծովուլի-ճը, քաղաքն ու ոստանները… շքեղ… հպարտ ապրում ենք… հայ ենք…
Լսում էի ռուս զինվորական պաշտոնյայի, որ պատմում էր, թե աշխարհը զարմացած է հայ գրեթե պատանի զինվո-րականների ոգու վրա, նրանց անձնազոհ պայքարի, նրանց երգ ու պարով ճա-նապարհով՝ դեպի կռվի դաշտ: Բայց այդ պատանին ու հայրը կռվում էին 5 պետու-թյան դեմ՝ ժամանակակից սպառազինու-թյամբ, վարձու մոլեռանդներով: Հույներն ասել են ոչ թե հայերն են կռվում հերոսի նման, այլ հերոսներն են կռվում հայերի պես:
Կռվեցին, ընկան, կորցրինք…
Բայց նորից հայտնվեց Հույս անունով ճառագող թագուհին:
«Սարսափելի չէ հային տառապանք
Սակայն չի կտրեր խղճուկի հույսը»:
Մենք դարձել ենք Հեմինգուեի ծովի ծերունին… ազգովի, մեծ, փոքր…
Օրերս կարդացի նախկին նախա-գահներից մեկի ունեցվածքի ցուցակը. բանկեր, հյուրանոցներ, խանութներ, հան-քեր… ու դրա հետ թավիշով կռվող մի Դոն Կիխոտ… քամու հետ…
Մարդ, որ նախագահ լինելով, դաստի-արակել է պալատներ սարքող գեներալներ, որոնց համար բանակի ունեցվածքը սե-փական շահերին է ծառայել, դատական համակարգ, որ պատվերներ է ընդունում միայն վերևներից… ուզում եմ հարցնել.
— Հարգելի նախագահներ, Ծաղկա-ձորը, Ջերմուկն ու Բյուրականը ձեր պա-պենական կալվածքներն էին, որտեղ կանգնեցրիք ձեր Գոլդեն փալասները… ոսկե պալատները…
Հայրենիքի մարդը սոսկ նրանց համար աշխատուժ է եղել, որի հետ վար-վել են ինչպես ցանկացել են. նույնը զին-
վորների հետ, որոնք սարսափելի փաստեր էին պատմում ծառայությունից, իսկ բա-
նակում՝ պատերազմի ժամանակ, դավաճանությունից, դավադիր հայտարարութ-յուններից…
Գիտե՞ք, միշտ մտածել եմ ինչու է մնացել ծովից ծով հայրենիքից այս մեկ տասներորդը. այս պատերազմով հասկա-ցա… Չգիտեմ՝ այլ ազգերի մեջ էլ այսքան դավադիրներ կա՞ն, չեմ հավատում:
Իմ վեհ հայրենիք, դու պիտի ապրես, դու պիտի խնդաս քո ազնիվներով, քո փոքրությունը ընդունող որպես թանկ մատանու քար՝ վրադ դողացող, փայփա-յողներով, և զարմանալի զուգադիպություն, «Հայը և հայը» Վիլյամ Սարոյանը գրել է Դոնի Ռոստովում հայի հանդիպելուց հետո, և որոշել, որ աշխարհում երկու հայ էլ մնան՝ Հայաստան են կառուցելու:
Մենք «ճաշակել ենք» օտարի ու մեր-ձավորի դավադրությունը. արհեստական երկրաշարժ, արհեստավարժ մատնություն, մեր գլխին փաթաթած պատերազմ… և մոռացած, որ մենք առաջինը քեզ ընդու-նեցինք, Տե՛ր, մոռացել էինք, որ առաջինը միշտ կուտ է գնում… մեզ գրտնակեցին, մենք դարձանք լավաշ և փաթաթվեցինք աշխարհի խղճին:
Նոր տարի է գալիս, 2021 թվական. թող նա միայն լավաշաբույր լինի, թող այս տարին փակի 2020-ի բերած չարերը, թող բարին հաղթի…

Արի, Նոր տարի
Խաղալիքի պես
Գունեղ ու փայլուն,
Ժպտա աշխարհիս,
Նա շատ է տխուր,
Վհատ է անհուն:
Մոր նման արի,
Ծոց ու գրպանդ
Բարիքներով լի՝
Ջինջ խաղաղություն,
Հաշտություն երկրի
Եվ արդարություն՝
Մոր սրտից եկող,
Ոչ թե երկդիմի:
Արի՛, Նոր տարի:

Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,
Բանաստեղծուհի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *