nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ՀՀ անկախության 28 – ամյակի առթիվ ս.թ. սեպտեմբերի 22-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն «Երիտասարդությունը մեր ապագան է» խորագրով, որին ներկա էին թվով մոտ հարյուր քսան մարդ, այդ թվում՝ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ.Ասոյանը և գլխավոր հյուպատոսության խորհրդական Արթուր Սարգսյանը, Դոնի Նախի-ջևանի հայկական համայնքի վարչության նախագահ Հարություն Սուրմալյանը և Դոնի հայ երիտասարդական միության անդամները։
Միջոցառման սկիզբում հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, այնուհետև ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Վ. Ասոյանը: Իր ելույթում Վ. Ասո-յանը կարևորեց երիտասարդության դերը
Հայաստանի Հանրապետության զարգաց-ման հարցում։ Գլխավոր հյուպատոսը իր
ելույթում նաև հակիրճ ներկայացրեց ան-ցած 28 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներն ու հա-ջողությունները տարբեր ոլորտներում, կարևորելով հայ երիտասարդների միասնությունը և նրա դերը մեր նորօրյա պատ-մության մեջ։
Հայ համայնքի ղեկավար Հ. Սուրմալ-յանն անդրադարձավ հայ-ռուսական դարերից ի վեր եկող բարեկամական հարաբերություններին, ամենատարբեր ոլորտներում դրանց զարգացմանն ու ամ-րապնդմանն ուղղված ջանքերին:
Ընդունելության ընթացքում ներկայաց-վեցին ՀՀ-ում արտադրվող ապրանքները, ցուցադրվեցին ՀՀ տարբեր ոլորտներում գրանցված հաջողություններին նվիրված տեսահոլովակներ, ազգային, ազգագրական ու հայրենասիրական երգ ու պարի միջոցով Դոնի հայ երիտասարդական միության անդամներին փոխանցվեց Հայաստանի շունչն ու մթնոլորտը:
Լիանա ՊԵՏՐՈՍՅԱՆ

_____________

21 сентября армяне мира отметили День Независимости Республики Армения

Декларация о независимости республики была принята на сессии Верховного Совета Армении 23 августа 1990 года.
Постановлением Верховного Совета 21 сентября 1991 года был проведен референдум о выходе из состава СССР и установлении независимой государственности. 94,99% граждан республики, принявших в нем участие, проголосовали «за». Через два дня, 23 сентября, Верховный Совет провозгласил Армению независимым, самостоятельным государством.
После провозглашения независимости десятки государств признали и установили дипломатические отношения с Арменией. Первой в этом ряду была Литва, которая признала Армению еще до провозглашения независимости, 4 августа.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *