nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Վերջերս Դոնի Ռոստովի և Մեծ Սալա գյուղի հայերենի խմբակների աշակերտների հերթական խմբերն այցելեցին Չալթրի ատմաազգագրական թանգարան: Թանգարանում երեխաները մասնակցեցին փուռի սամսայի վարպետության դասին: Այնուհետև Չալթրի թիվ 1 միջնակարգ դըպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի, զբոսավար Ոսկեհատ Դոլոբայանը աշակերտներին պատմեց Դոնի տափաստաններում ղրիմահայերի վերաբնակեցման պատմությունը, ներկայացրեց նրանց մշակույթը, ավանդույթներն ու կենցաղը: Ուսուցողական դասն անցավ շատ հետաքրքիր ու բովանդակալից: Շնորհակալություն թանգարանի անձնակազմին` գեղեցիկ ու տպավորիչ դասզբոսանք կազմակերպելու համար:

Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *