nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ
միայն նորա անունը բարձր է.
նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է:

Սաղմ. 148.13

Խորին երախտագիտություն Աստծուն և մեծ ուրախություն հայ քրիստոնյա եկեղեցիների համար: ԱՔԲ ՄԵԽ երաժշտաերգչախմբային բաժնի գործընկերների աջակցությամբ ՀՀ-ում արևելահայերենով լույս է տեսել նոտաներով նոր երգարան՝ «Երգ վերածննդի»: Նրա մեջ ընդգրկվել են երեք երգարանից վերցված 200 հոգևոր երգ. «Երգ վերածննդի»՝ հրատարակված 2002 թ., ռուսերեն, գրպանի հոգևոր երգարանից՝ հրատարակված 1926 թ. Կոնստանդնուպոլսում, հայերեն (որի բառապաշարը տարբերվում է արևելահայերենից), սուրբ հիմների և Ավետարանի երգերի գրքից՝ կազմված հովիվ Է. Էլմաճեանի կողմից և տպագրված հայերենով, անգլերենով և թուր-քերենով:

«Երգ վերածննդի» երգարանի երգերի մեծ մասը թարգմանել է Արաքս Վասիլյանը, 25 հոգևոր երգ՝ Հակոբ Հակոբյանը, իսկ մի քանի հիմների թարգմանիչները մեզ անհայտ են:

Մեր եղբայրության երաժշտա-երգչա-խմբային բաժնի պատասխանատու Վ. Օվչիննիկովը, թարգմանիչ Ա. Վասիլյանի և խմբագիր Ա. Հովսեփյանի հետ այցելեցին Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնք, որտեղ նրանց շատ սիրալիր ընդունեց հա-մայնքի գործադիր տնօրեն Ս. Սայադովը: Ի հիշատակ համայնքի գրադարանին նրանք նվիրեցին մի քանի «Երգ վերածննդի» հոգևոր երգարան:

Թող մեր Տեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի անունը մեծարվի յուրաքանչյուր ազգում Նրան փառաբանող մարդկանց կողմից:

 

Օքսանա ԲՈՒՇ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *