nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մեր թղթակիցը վերադարձավ Հայրենիքից
Սիրելի՛ ընթերցող, այս պատերազմն ապացուցեց, որ գտնվելով մոլորակի տարբեր ծայրերում, մենք՝ սփյուռքահայերս, ապրում ենք Հայրենիքով, նրա ցավերով, վերքերով, հաղթանակներով ու պարտություններով: «Քեզ հետ ենք, երկիր» խորագիրն այսուհետ կպատմի մեր Սիրո ու Կարոտի, պարտված ու հաղթած երկրի մասին:
Այս անգամ ներկայացնում ենք մեր թերթի հատուկ թղթակից ԶՈՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ մտորումները՝ իր հայրենի սահմանամերձ Այգեհովիտ գյուղից:

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Հովհ. Շիրազ
Այգեհովիտն է… սահմանին անխոնջ կանգնած և խրոխտ հերոսներ ծնած իմ բնօրրանը, տունս՝ հերոսական ու հերո-սածին… ինքս անընդհատ երանի եմ տալիս իմ աչքերին… ու հստակ պատկերացնում եմ, որ նրա սուրբ սահմաններին ոտնձգել փորձողների աչքի բիբերը պատրաստ եմ անձամբ հանել, հարամ գլուխները քարաթակ անել, ոտները ջարդել ու իրենց է ցխել պատերին: Ցավոք…
Ամանորյա մեր հրավառությունը փո-խարինվեց մոմավառությամբ, հյուրընկալ տները փոխարինվեցին անմահացածների շիրիմներին այցելությամբ, տոնական խըմիչքների բույրը փոխարինվեց խնկի բույ-րով… ծիծաղը՝ լացով, երգը՝ աղոթքով… օդապարիկները հերոս նահատակների երբեմնի երազանքներն են երկնքում սա-վառնող…պարտք մնացինք ձեզ տղերք, մի ամբողջ կյանք պարտական մնացինք՝ մեր կյանքը՝ ձեր կյանքի գնով ապրելու համար… պարտավորեցնող, ոտքի հանող պարտք… հավերժ փառք քեզ, ազգի ընտրանի…
Անմահների տոնը շնորհավորելու գնա-ցի… ու հայը հայի արյուն խմելը, հայը հայի վրա կեղտաջուր լցնելը, հայը հայի մեռնելն ուզելն ու արար աշխարհին մեղադրելը դարձավ նրանց սուրբ գերեզմանի խնկի ծուխը… էստեղ ամեն ինչ վեհ է… էստեղ աշխարհիկ մանրուքները դառնում են ոչինչ…
Մեր անգին հողի գրկում Սամվելիկի նման գագաթներ են պարուրված… չգիտեմ՝ ինչ եմ զգում, անբացատրելի ցավի, հար-գանքի, հպարտության և անմարելի պարտ-քի զգացում… մեր համեստ, մեր աչքի առաջ մանուկից պատանի, հետո նաև ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ դարձած Սամվելիկ ջա՜ն… բառերս չեն հերիքում… լռեմ երևի… Թերեզա, Թինա ջաներ…Սամվելիկի տեղը ապրելա պետք… ինչքան էլ էս պահին անասելի ցավոտ է բոլորիս համար… ապրե՜լ…
Ճանաչողները Հարութի մասին շռայլ բառեր չեն խնայում, բարի, կամեցող, ռազմական բժշկի վեհ կոչմանն արժանի, ուղղակի լավ տղա… լավ տղա, որը ծնվել էր ուրիշի ցավը ամոքելու, հիվանդին բժշկելու և կյանքի կոչելու համար… լավ տղա, ով պետք է ապրեր, որ ապրեցներ… լավ տղա, ումով պետք է հպարտանայինք ազգովի, ով պետք է հայտնի լիներ և բժշկեր դեռ երկար ու երկար… իսկ հիմա… հիմա անմահացած բժիշկ Հարութն է, ում սխրանքը անմեռ է, ով հավերժում մնաց որպես հերոս… չգիտեմ ինչ եմ զգում… հպարտանում եմ մեր հերոսներով, պարտավորված ապրելու ենք ողջ կյանքում, իսկ էս սրբավայրերը բոլորիս համար մշտական ուխտատեղի են լինելու…
Այգեհովիտի հաջորդ ընտրյալը Կարապետ Յայլայանն է… երիցս փա՜ռք Հայ-րենիքի համար անմահացածներին… երիցս փա՜ռք…
Տոնդ շնորհավո՜ր, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ… ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ապագա շինարար… Տո՜նդ
շնորհավոր ՀԱՅՐԵՆԻՔԻ բզկտված սահմանները անձովդ, արյունովդ պաշտպանող իմ ՀՍԿԱ որդի, եղբայր, բարեկամ… Տոնդ
շնորհավո՜ր, անմահացած ԳԱԳԱԹ, այսու-հետ մեր հերոսության, անձնվիրության և խրոխտության միանձնյա չափանիշ…
ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Դուք֊ գիշերով անամպ֊
Երկինք թռած աստղե՛ր,
Ննջե՛ք խաղաղությամբ,
Դուք հաղթել եք, տղե՛րք։
Դուք հաղթել եք մահին,
Դևի՛ն եռագլուխ,
Դուք՝ ոգեղեն ու հիր,
Ձեր շուրջ՝ մահվան սև ծուխ։
Ձեզ թողել ենք մենակ,
Ցավ ենք ապրել հեռվից,
Դուք զոհել եք ձեր տաք
Երազանքներ ու իղձ…
Դուք ընկել եք, սակայն
Դուք չե՜ք պարտվել, տղե՛րք,
Պարտվողները, ավա՜ղ,
Ապրողներս ենք եղել։
Միքայել Սերունց Անանյան

Եռաբլուրից տուն եմ գալիս աշխարհից խռոված, վշտացած ու թևաթափ… իսկ կյանքն այստեղ շարունակվում է՝ սահմա-նամերձ գյուղիս՝ Այգեհովիտիս նորածնի ճիչով, դպրոց շտապող թխաչ մանուկների երթով, օջախներից երկինք ձգվող կապույտ ծխով… գաղթ ու պատերազմ, կորուստ ու կոտորած տեսած մեր մամիկների հաց թխող ձեռքերով, վիշտ ու հույս շաղախած լույս — հայացքով…
…Հեսալի ենք ուտում ժողովու՜րդ… Տավուշի անմահական անուշեղենը ավելի է համեղանում իմ սիրելի Ռաիդա տատի-կի աշխատած, սիրուն, բուրումնավետ ձեռքերից… հեսալին շերտավոր խմոր է, լցոնված հեսով՝ յուղի և շաքարի շաղա-խով… հեսալի՝ հեսով լի, Իջևանում՝ թերթե-վուտ, Շամշադինում՝ փսալի, Արցախում՝ նազոկ… դե համ ու հոտի մասին լռում եմ… բոլոր մտահոգ ու կարոտած հարա-զատներիս ասեմ, որ Նունե Մելիքբեկյանի օգնությամբ Ռաիդա տատը ընտիր ու փափուկ հեսալիներ հանեց… Ինչ ենք մենք առանց մեր ազգային արժեքների…
***
Վերադառնում եմ Ռոստով…
Զվարթնոցում թռիչքի սպասողների աչ-քերում թախիծ կա, բաժանման ու կորստի ցավ…
Ինքնաթիռը վեր է բարձրանում՝ ցա-ծում թողնելով Մասիսներս, Երևանս… Այ-գեհովիտս, Եռաբլուրս… իմ անմահացած հերոսներին… ներե՛ք մեզ, տղերք, որ ձեր կյանքի գնով պիտի հաստատվեր մեր անփառունակ, անհամուհոտ ապրելու իրա-վունքը…
…Քիչ անց ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ արդեն կարոտում եմ քեզ՝ իմ անպարագծելի Սեր, Հույս ու Հավատ, իմ Հայաստա՛ն աշխարհ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *