nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հայաստանի Հանրապետության կըր-թության և գիտության նախարարությունը 2019թ. օգօստոսի 5-11-ը Հայաստանում կազմակերպել էր Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադան: 2013 թ-ից
երկու տարին մեկ անգամ պետական միջոցներով, արդեն 9-րդ անգամ անցկացվում է Համահայկական հայագիտա-կան օլիմպիադան:
Չալթրի 1-ին դպրոցից ընտրվեց 10
աշակերտ, որոնք հայագիտության անհ-րաժեշտ իմացություն ունեին: Հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ` Ոսկեհատ Դոլոբայանի և Հռիփսիմե Վարդևան-յանի օգնությամբ, մայիսից հունիս ամիսներին, շաբաթը երեք անգամ, աշակերտները պարապում էին հայոց լեզու, գրա-կանություն, հայոց պատմություն և հայ մշակույթ:
Հուլիսի 28-ին Հայաստանի Հանրա-պետության կրթության և գիտության նախարարությունից եկավ նամակ, որ օլիմ-պիադային կարող են մասնակցել միայն 5 հոգի: Ընտրությունը անչափ դժվար էր, քանի որ բոլորը նախապես պատրաստ էին ու տոմսերը գնել էին: Այդ ժամանակ մեր դպրոցի տնօրեն` հարգար-ժան Խասպեկյան Ալլա Գրիգորևնայի որոշմամբ` դպրոցական խումբը բաժանվեց երկու մասի` օլիմպիադայի մասնա-կիցներ և էքսկուրսիոն խումբ: Էքսուրսիոն խումբի ֆինանսավորումը ցու-ցաբերեց Չալթրի 1-ին դպրոցը և Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցին:
Մենք`առաջին դպրոցի հայոց լեզվի ուսուցիչներ` Հռիփսիմե Վարդևանյանը և Ոսկեհատ Դոլոբայանը, աշակերտների հետ հասանք Հայաստան: Առնո Բա-բաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Համահայկական հայա-գիտական 9-րդ օլիմպիադայի բացումը: Այս տարի օլիմպիադային մասնակցում էին 80 աշակերտ 6 երկրից. Ռուսաստանի Դաշնության Ռոստով, Մոսկվա, Կրասնոդար, Տյումեն քաղաքներից, Վրաս-տանից, Իրանի Սպահան և Թեհրան քաղաքներից, Քուվեյթից, նաև Հայասա-նից և Արցախից: Կազմակերպիչները ողջունեցին բոլոր մասնակիցներին և ուսուցիչներին` մաղթելով հաջողություն: Այնուհետև օլիմպիադայի մասնակիցները մեկնեցին Աղվերան, որտեղ «Աղվերան» հյուրանոցում ացկացվելու էր օլիմպիադան: Այդ պահից մեր դպրոցի խումբը բաժանվեց երկու մասի:
Օլիմպիադան ընթացավ երկու փուլով` գրավոր և բանավոր: Գրավոր փուլը բաղկացած էր շարադրությունից և պատմության և մշակույթի թեմաներով գրավոր տեստից: Մեր աշակերտները` Կարախանյան Ինեսսան, Սա-հակյան Անին, Կարախանյան Էդիտան, Սարգսյան Մելինեն, Ավետյան Տիգրանը, գրավոր փուլում բարձր միավորներ հա-վաքելով, անցան օլիմպիադայի 2-րդ բա-նավոր փուլ: Մրցութային օրերը անցնում էին շատ լարված: Բանավոր փուլում շատ խիստ էին ստուգում հայոց լեզվի և գրականության հարցերը: Սակայն մեր աշակերտները շատ բարձր մակարդակ և բազմակողմանի գիտելիքներ էին ցու-ցաբերում:
Օլիմպիադայի օրերին անցկացվեցին նաև երգի, պարի և ասմունքի մրցույթներ: Կազմակերպվեցին մշակութային և ուսու-ցողական տարբեր միջոցառումներ.
• Կոմիտասի 150-ամյակի նվիրված զրույց և երգի ուսուցում
• Հովհաննես Թումանյանի 150-ամյա-կին նվիրված ասմունքի երեկո
• Էրեբունի թանգարանի տնօրեն` Միքայել Բադալյանը դասախոսություն կարդաց Հայաստանի տարածքում պե-ղումների վերաբերյալ
• Այցելեցինք Սևանա լիճ, Սևանա-վանք, Սևանի բուսաբանական այգի
Օլիմպիադան նաև հնարավորություն տվեց աշխարհի տարբեր երկրներից եկած հայ երիտասարդների ծանոթանալու և
կապեր հաստատելու միմյանց հետ: Ան-
մոռանալի երեկոներ էինք անցկացնում Աղվերանում: Երգում էինք հայրենասիրական երգեր, տարբեր հետաքրքիր խաղեր էինք խաղում: Օրերն անցան հագեցած և աննկատ:
Համահայկական հայագիտական 9-րդօլիմպիադայի արդյունքում Չալթրի 1-ին դպրոցի աշակերտուհի Կարախանյան Ինեսսան արժանացավ III կարգի մրցա-նակի: Ավետյան Տիգրանը, ջութակով դյու-թիչ և կախարդական մեղեդիներ նվագե-լով, ստացավ վկայական: Սահակյան Անին, Կարախանյան Էդիտան և Սարգսյան Մելինեն ասմունքի մրցույթից ստացան վկայականներ: Այս Համահայկական հայագիտական օլիմպիադայի ժա-մանակ մենք բարձր պահեցինք և՛ Չալթրի 1-ին դպրոցի պատիվը, և՛ Մյասնիկյանի շրջանի, և՛ ՌԴ շրջանակներում դարձանք լավագույնը:
Մինչդեռ օլիմպիադայի խումբը ցուցաբերում էր իրենց գիտելիքները` Սանամյան Միլենան, Դավթյան Անժելիկան և Տոզլյան Աշոտը հայոց լեզվի ուսուցիչ Ոսկեհատ Դոլոբայանի հետ միասին շրջայցում էին
Հայաստանի տեսարժան վայրերը և ակամայից ծանոթանում էին հայոց պատմու-թյան և մշակույթի գանձերին:
Հրաշալի 7 օրերի ընթացքում մեր էքսկուրսիոն խումբը այցելեց Հայոց այբուբենին նվիրված հուշարձանը, Աշ-տարակի Օհանավանք և Սաղմոսավանք եկեղեցիները, Գառնիի տաճարը, Գեղար-դավանքը, Գոշավանքը, Սևանա լիճը և Սևանավանքը, Հաղարծնի վանքը, Նորաանքն ու Խոր Վիրապը: Եղանք նաև Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի, Պարույր Սևակի տուն թանգա-րաններում: Հետիոտն զբոսնելով` վայելե-
ցինք վարդագույն Երևանի հիշարժան վայրերը` հրապարակը, օպերան, կաս-կադը: Մեզ բացառիկ հնարավորություն ընձեռնվեց թոնրի մեջ լավաշ թխել: Մի շաբաթվա ընթացքում այցելեցինք հնա-գույն Էրեբունի ամրոցն ու թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պետական պատկերասրահը, Մեծ Եղեռնին նվիրված Ծիծեռնակաբերդ ու Հայոց եղեռնի թանգարանը:
Արարատ լեռան մոտ, Եղիշե Չարենցի կամարի տակ և Պարույր Սևակի շիրիմին մեր դպրոցի աշակերտները արտա-սանեցին նշանավոր հայ գրողների բա-նաստեղծությունները:
Բոլոր էքսկուրսիաներին մեզ ուղեկ-
ցում էին Երևանի պետական համալսա-րանի դասախոսներ Սիմոն Պետրոսյանը և Հասմիկ Բալյանը: Նրանք պատմեցին բոլոր տեսարժան վայրերի մասին, հայոց
պատմությունից ու հնագույն գրականութ-յունից: Էքսկուրսիաների ժամանակ շատ
հետաքրքիր տեղեկություններ ստացանք
Հայաստանի բնության և աշխարհագրու-թյան մասին:
Մեր ուղևորության վերջին երեկոն բո-լորս միասին անցկացրեցինք Ա. Սպեն-
դիարյանի անվան օպերայի և բալետի
թատրոնում` Հայաստանի Հանրապետու-թյան պարի պետական անսամբլի հա-մերգին:
Երեխաները բարձր տրամադրությամբ, լիցքավորված, մշակութապես զարգացած և ոգևորված, գիտելիքների մեծ պաշար հավաքած վերադարձան տուն` Մյաս-նիկյանի շրջան: Անմոռանալի օրեր էին Հայաստանում և խորը հետք թողեցին բոլորիս մեջ:

Հռիփսիմե ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ
Ոսկեհատ ԴՈԼՈԲԱՅԱՆ

– Օլիմպիադայի 7 օրերը մեզ հա-մար դարձան անմոռանալի։ Սա մեծ հնարավորություն էր մեզ համար ավելի խորը ճանաչելու հայ մշակույթը, գրա-կանությունն ու պատմությունը։ Այդ օրերի ընթացքում մենք ոչ թե մրցակիցներ էինք, այլ արդեն մտերիմ դարձած ընկերներ։ Օրերն անցան մեկ ակնթարթի պես։ Երբեք չենք մոռանա մեր երեկոները, արկածա-
յին և ուրախ օրերը։ Մեր մեծ ձեռքբերում-ներից էին նաև մեր ընկերները՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Բառերն անզոր են նկարագրելու մեր անցկացրած հիասքանչ օրերը Աղվերանում։

Ինեսսա և Էդիտա ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

– Ահա և ավարտվեց Համահայկական հայագիտական 9-րդ օլիմպիադան:
Մեկ շաբաթը այնքան քիչ էր, բայց լի շատ հետաքրքիր և անմոռաց օրերով: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես ամբողջ օրը և նաև գիշերներով պատրաստվում էինք օլիպիադայի հաջորդ փուլին: Այդ փոքր ժամանակահատվածում մենք ոչ
միայն անցել ենք այդ օլիմպիադան, այլ նաև ծանոթացել մեր հայերի հետ, որոնք եկել էին տարբեր երկրներից։ Ինձ համար նրանք դարձան շատ հարազատ և մտերիմ մարդիկ։ Նման բարի, անկեղծ և անեմակարևորը հայրենասեր մարդկանց ես երբեք չեմ հանդիպել։ Ամեն մի օրը նրանց հետ լի էր հետաքրքիր և զվարճալի դեպքերով։
Մենք մի շաբաթ ապրել ենք մի շատ համգիստ և գեղեցիկ տեղ՝ Աղվերանում։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես մենք ամբողջ հյուրանոցով մեկ պարում ու երգում էիմք մեր հայկական երգերը, խաղում էինք տարբեր խաղեր։ Եվ ինձ համար ամենահուզիչը դա էր…

Անի ՍԱՀԱԿՅԱՆ

– Այս ամառ ես հնարավորություն ունեցա մասնակցել համահայկական հա-
յագիտական 9-րդ օլիմպիադային: Մենք շատ երկար պատրաստվում էինք: Հի-
անալի և անմոռանալի օրեր էին Աղվե-րանում: Ծանոթացանք հայ երեխաների հետ աշխարհի տարբեր ծայրերից: Ան-մոռաց օրեր էին, հիշում եմ օգոստոսի 7-ը, երբ մենք մեր թիմով խաղ էինք խաղում, հետո սկսեցինք երգել, ջութակ նվագել: Մեր շուրջը հավաքվեցին բազում աշակերտներ և ուսուցիչների: Երգում, պարում և ուրախանում էինք: Ես կյանքում չեմ մոռանա այդ գեղեցիկ օրերն Աղվերանում:

Տիգրան ԱՎԵՏՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *