nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ԱՄԱՆՈՐ նշանակում է Նոր տա-րի, կոչվում է նաև Կաղանդ կամ Տարեմուտ: Նոր տարվա տոնածառը խորհրդանշում է Կենաց ծառը, իսկ տոնածառի գագաթը զարդարող աս-
տըղը՝ մանուկ Հիսուսի ծնունդն ավետող Բեթղեհեմյան պայծառ աստղը: Նոր տարին նաև հոգևոր նորոգման խորհուրդ ունի:

***
ՃՐԱԳԱԼՈՒՅՑ նշանակում է ճրագ, մոմ լուցանել, վառել: Ճրագալույցի արարողությունը կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրերին՝ երեկոյան: Հավա-տացյալերը մասնակցում են Սուրբ Պատարագին,ապա վառվող մոմեր են տանոմ՝ իրենց տներն օրհնությամբ լցնելու:
Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին, պահպանելով հնավանդ սովորությունը, Հիսուսի Ծննդ-յան և Մկրտության տոնը կատարում է նույն օրը՝ հունվարի 6-ին, իսկ Նախատոնակը՝ հունվարի 5-ի երեկո-յան:
Հիսուսի Ծնունդը հավատացյալ-ներն այսպես են միմյանց ավետում.
«Քրիստոս ծնվեց եվ հայտնվեց: Օրհնյալ է հայտնությունը քրիստոսի: Ձեզ եվ մեզ մեծ ավետիս»:
***
ՋՐՕՐՀՆԵՔԸ ջրի օրհնության արարողություն է: Այն կատարվում է հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնին՝ Սուրբ Պատարագից հետո, և խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում: Հոգևորականն աղոթքներով, շարականների երգեցողությամբ, Ավետարանով, խաչով և սրբալույս մյուռոնով ջուրն օրհնում է: Օրհնված ջուրը բաժանվում է հավատացյալ ժողովրդին:
ԱՅՍՊԵՍ ՆՇՎԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԸ ՄԵԾ ՍԱԼԱ ԳՅՈՒՂԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ
«Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ ավետիս»:
Ահա այս խոսքերով սկսեցին ու ավարտեցին տոնական միջոցառումը Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, որոնք արդեն երկու տարի Սուրբ Ծննդյան տոնական հանդեսով իրենց շուրջն են հավաքում հավատացյալ հան-
դիսատեսին: Անշուշտ շատ տպա-վորիչ էր ու խորհրդավոր, երբ 7-8 տարեկան երեխաներն իրենց դերախաղերով, որը հնչում էր մայրենիով, հաղորդակից եղան Աստվածաշնչյան պատմությանը՝ կապված Հիսուս Քրիստոսի ծննդյան հետ: Ներկայացումը Ավետարանների պատմությունն էր, թե ինչպես Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում, որը նշանակում է «հացի տուն», ծնվեց Հիսուսը: Մանկանն առաջինն այցելել են հովիվները՝ հրեշտակներից իմանալով բարի լու-րը: Իսկ Հիսուսի ծնունդն ավետող Բեթղեհեմյան աստղը նրա մոտ է ուղեկցել Արևելքի երեք արքաների:
Միջոցառումը ողջունեց Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ քահանա Տեր Աշոտ Ղազարյանը, ով այս տարի ևս երեխաների համար նվերներ էր պատրաստել: Օրվա կա-րևոր խորհրդով, քահանայի սուրբ օրհնությամբ՝ երեխաներն իրենց տները տարան Աստծո օրհնությունը, սերն ու պատգամները:
Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ուսուցչուհի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *