nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ավանդույթ է դարձել Ռոստովի մարզում գործող հայերենի կիրակնօրյա դպրոցներում, հիմնական դպրոցներին կից խմբակներում, գրադարաններում գործող ակումբներում ամանորյա և սուրբծննդյան միջոցառումների հանդիսավոր կազմակերպումը: Ուսուցիչների, երեխաների, ծնողների ջանքերով ամենուրեք տոնական միջոցառումներ էին` հայկական ամանորյա ավանդույթների ու սովորույթների մասին բաց դասերով, երաժշտական ու պարային կատարումներով, հայկական խոհանոցի առատ բարիքներով:

Ուսուցիչները պատրաստել էին Կենաց ծառեր, կազմակերպել էին վարպետության դասեր, խաղեր, վիկտորինաներ: Բաց դասերի շրջանակում ներկայացրեցին հայ ժողովրդի ամանորյա սովորույթները` Կաղանդից մինչև Ամանոր. ով էր Կաղանդ պապը, ինչպես են զարդարել տունը, ինչ են դրել սեղանին, ինչ են նվիրել միմյանց և այլն:

Երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքներն ամենաընտանեկան, ամենասպասված, ամե-նասիրված տոնի մասին և բարձր տրամադրությամբ ու հրաշքի սպասումով դիմավորեցին 2024 թվականը:

Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, Թող 2024-ը լինի խաղաղության, առողջության, հաջողության, բարեկեցության, վերելքի ու զարգացման տարի: Թող հարատևի ու բարգավաճի հայ ժողովուրդը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ

Դոնի Ռոստովի Պրոլետարսկ շրջանի լրացուցիչ կրթության կենտրոնի «Мост надежды» հայերենի խմբակի (ուսուցչուհի` Լ. Պետանյան) և «Искры Армении» պարային համույթի սաները (գեղ. ղեկավար` Ա. Օհանյան) ամանորյա պարահանդեսին
Բատայսկ քաղաքի լրացուցիչ կրթության կենտրոնի հայերենի խմբակի սաները (ուսուցչուհի` Ռ. Կարապետյան)
Դոնի Ռոստովի «Արևիկ» հայերենի խմբակի սաները (համար 15 դպրոց, ուսուցչուհի` Հ. Հարությունյան)
Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայերենի կիրակնօրյա դպրոցի աշակերտները (ուսուցչուհի` Ա. Ղազարյան)
Դոնի Ռոստովի Լենինի անվան մանկական գրադարանի «Արևիկ» ակումբի և համար 61 դպրոցի հայերենի խմբակի սաները (ուսուցչուհի` Ա. Հովսեփյան)
Դոնի Ռոստովի հայ համայնքին կից «Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցի աշակերտները (ուսուցչուհի` Ռ. Կարապետյան)
Դոնի Ռոստովի հայ համայնքին կից «Արևիկ» կիրակնօրյա դպրոցի աշակերտները ամանորյա հանդեսից հետո (ուսուցչուհի` Ա. Հովսեփյան)
Դոնի Ռոստովի «Արևիկ» հայերենի խմբակի սաները (համար 110 դպրոց, ուսուցչուհի` Ծ. Սարգսյան)
Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայերենի կիրակնօրյա դպրոցի և 107 դպրոցի «Արևիկ» խմբակի սաները (ուսուցչուհի՝ Ա. Ղազարյան)
Դոնի Ռոստովի Պուշկինի անվան մանկական գրադարանի հայերենի ակումբի սաները (ուսուցչուհի` Լ. Պետանյան)
Դոնի Ռոստովի Յ. Գագարինի անվան գրադարանի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի` Ա. Ղազարյան) և համար 57 լիցեյի հայերենի խմբակի սաները (ուսուցչուհի` Կ. Ղազարյան)
Դոնի Ռոստովի «Արևիկ» հայերենի խմբակի սաները (համար 75 դպրոց, ուսուցչուհի` Ծ. Սարգսյան)
Դոնի Ռոստովի «Արևիկ» հայերենի խմբակի սաները (համար 83 դպրոց, ուսուցչուհի` Ա. Հովսեփյան)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *