nnao
Нахичеванская-на-Дону армянская община

«Դեպի եվրատեսիլ». Երաժշտական նոր մեգանախագիծ` Հանրայինի
եթերում
Հանրային հեռուստաընկերությունն իր նոր եթերաշրջանում եթեր կհեռարձակի
նոր մեգանախագիծ, սպասված երաժշտական հեռուստամրցույթ, որը կկրի «Դեպի
եվրատեսիլ» խորագիրը:
Անկախ բնակության վայրից եւ երաժշտական նախասիրություններից մրցույթին
մասնակցելու են հրավիրվում 16 տարեկանից բարձր, ազգությամբ/արմատներով հայ,
ձայնային լավ տվյալներով եւ բեմական կեցվածքով կատարողներ, ովքեր կյանքում գոնե
մեկ անգամ երազել են եվրոպական ամենամեծ երաժշտական շոուին՝ «Եվրատեսիլ»-ին
մասնակցելու մասին: Իսկ եթե տաղանդավոր եք, սակայն վախեցել եք անգամ երազել,
ապա Դուք եւս շտապեք դիմել, հնարավոր է հենց Դուք ներկայացնեք Հայաստանը
«Եվրատեսիլ-2017»-ին:
«Դեպի եվրատեսիլ» նախագծի մասնակիցներին ընտրելու եւ 3 ամիս շարունակ
ուղղորդելու են «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախորդ տարիների
ներկայացուցիչները, ովքեր անցել են եվրատեսիլյան ճանապարհով եւ գիտեն այս
հեղինակավոր մրցույթում հաջողության հասնելու բանաձեւերը: Հեռուստադիտողներն էլ
հնարավորություն կունենան հետեւելու այն ողջ ընթացքին, որը տանում է «Դեպի
եվրատեսիլ»: Մասնակիցները կարող են ներկայանալ իրենց հոգեհարազատ երգով:
Մրցույթի լավագույն մասնակիցը հնարավորություն կունենա որպես մրցանակ
ստանալու այն, ինչ բազում արտիստների երազանքն է՝ մասնակցություն եվրոպական
ամենաճանաչված երաժշտական մրցույթին՝ «Եվրատեսիլ-2017»-ին: : Հաղթողը կորոշվի
ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:
Նոր երաժշտական մեգանախագծի մասնակցության հայտագրումն սկսված է:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը
www.eurovision.am կայքում հետեւյալ հղումով` http://www.eurovision.am/hy/application:
Նախագծին մասնակցելն անվճար է:
Մրցույթի մասնակցության հայտերը կընդունվեն մինչեւ օգոստոսի 25-ը:https://www.youtube.com/watch?v=D1WYHh5gwsg&feature=youtu.be

Առաջին ալիք
Հասարակայնության հետ կապերի բաժին
+374.10.65.00.15(247)
+374.99.39.01.51
pr@armtv.com

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *