nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված միջոցառումների շարքում էր նաև Դոնի Ռոստովի թիվ 15 դպրոցում տեղի ունեցած ցերեկույթը (ուսուցչուհի` Անի Գևորգյան):

Դպրոցի «Արևիկ» մանկական միավորման սաները Սուրբ Զատիկին նվիրված երգեր երգեցին, արտասանեցի, պարեցին հայկական տոնական պարեր, այնուհետև խաղացին զատկական խաղեր, հյուրասիրվեցին քաղցրավենիքով: «Քրիստոսի հրաշափառ Հարության լույսով թող ողողվեն բոլորիս տներն ու հոգիները։ Ինչպես Հիսուս մեռավ և Հարություն առավ, այնպես էլ մարդու հոգում թող մեռնի արատավորը, դեպի անդունդ տանող չարը, նախանձն ու մերձավորի հանդեպ ջլատող որոմը։

Թող որ այս Հարության տոնը մեր հոգին նորոգի լույսով, խաղաղությամբ ու մաքրությամբ լցնի, Հարություն առնի և զորանա», — իր սաներին, ծնողներին ու հյուրերին մաղթեց ուսուցչուհի Անի Գևորգյանը։

Ազգային, եկեղեցական, ծիսական, ընտանեկան, միավորող Քրիստոսի հրաշափառ Հարության տոնինԴոնի Ռոստովի Լենինի անվան մանկական գրադարանի և թիվ 110 դպրոցի հայերենի խմբակներում մանկավարժներ Ա. Հովսեփյանը և Ծ. Սարգսյանը կազմակերպել էին տոնական միջոցառում զատկական երգ ու պարով, խաղերով:

«Օրպար-ճորպար», «Խնկի ծառ», «Զնգլիկ օրոճ» զատկական երգերը պարի էին հրավիրում ներկաներին, բարձրացնում նրանց տրամադրությունը: Փոքրիկների համար էլ այս օրը հիանալի առիթ էր զատկական թեմաներով նկարելու, ձվակռիվ խաղալու և նաև ներկայացնելու իրենց պատրաստած ձվիկներն ու անուշեղենը:

Միջոցառումն ավարտվեց հայկական տոնական սեղանի շուրջ հյուրասիրությամբ:

Էջը պատրաստեց Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *