Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է:
Սիդնի Հուք
Սկսած 1994 թ.-ից՝ աշխարհի շուրջ հարյուր երկրներում, այդ թվում Հայաս-տանում և Ռուսաստանում հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր: Այս օրը տոն է բոլորիս համար. չէ՞ որ յուրաքանչյուրս էլ ունեցել ենք ուսուցիչներ, ամեն մեկս էլ յուրահատուկ սիրով ու երախտագիտությամբ է հիշում գոնե մի ուսուցչի, որը մեր կյանքում ունեցել է ճակատագրական նշանակություն՝ փոխելով մեր աշխարհայացքն ու կյանքի ընկա-լումը:
Ո՞վ է ուսուցիչը: Մեկը, որ սովորեցնում է սեփական օրինակով տալով ոչ միայն հանրագիտարանային ճշմարտություններ, այլև սովորեցնում է ճանաչել չարն ու բարին, ազնիվն ու գեղեցիկը, ճիշտն ու սխալը: Ուսուցիչը կրթում է երեխայի միտքն ու սիրտը, նպաստում նրա աշխարհայացքի ձևավորմանը, նրա առջև բացում գիտության ու գրականության խորհրդավոր դռները, աշակերտին սովորեցնում զարմանալ՝ միևնույն ժամանակ նույնը սովորելով նաև նրանից:
Ուսուցիչը սովորեցնում է ամենա-կարևորը՝ սովորել, սերմանում սովորելու, նորն իմանալու ցանկություն, իսկ «առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի» (Սաադի):
Այսօր դժվար է սփյուռքի ուսուցչի գործը, քանի որ նա պետք է լուծի ոչ միայն հայերենի ուսուցման, այլ նաև հայապահ-պանության խնդիրը:
Կրթությունը հաջողության բանալին է, իսկ գաղտնիք չէ, որ փոքրիկ բանալին կա-րող է բացել հսկայական դռներ: Այն նաև զենք է, զենք` աշխարհը փոխելու, այն ապ-րելու ու արարելու համար ավելի լավ վայր դարձնելու համար:
Մեկ անգամ ևս շնորհավորենք ու շնորհակալություն հայտնենք, մեծարենք ուսու-ցիչներին՝ մաղթելով, որ կյանքում նրանց թևերը ոչ ոք չկտրի, որ նրանց միտքը մինչև խոր ծերություն լինի պայծառ, իսկ աչքը՝ ամենատես:
ՍՓՅՈւՌՔԱՀԱՅ ՈւՍՈւՑԻՉՆԵՐԻՆ
Հայկական երգն է հնչում,
Մարտական պարն է թնդում,
Ներքին բուռն հուզմունքից՝
Խնդում է սիրտս, հրճվում:
Ինչ ուզում է թող լինի,
Հայը՝ միշտ հայ կմնա,
Որ երկրում էլ, որ ապրի,
Ինչ հաց էլ, որ նա ուտի,
Միևնույն է իր ոգին
Նա կենդանի կպահի:
Ա՜խ, ի՞նչ անեմ քույրիկներ,
Շատ եմ ցավում եղբայրներ,
Որ մեր բախտը այս ահեղ,
Մեզ աշխարհով է սփռել:
Հայրենիքից հեռացած`
Դուք ձգտում եք ու ջանում,
Որ հայը միշտ հայ մնա,
Այս անիրավ աշխարհում:
Դուք միշտ եղել եք բարի,
Աստված՝ բարին կատարի:
Անձնվեր գործ եք անում:
Հայ մանուկին կրթելով,
Նրա միտքը հարթելով`
Հայությունն եք պահպանում:
Իմ սիրելի քույրիկներ,
Իմ քաջարի եղբայրներ,
Դասավանդեք՝ Մայրենին,
Ամուր պահեք՝ Հայրենին:
Շողիկ ՍԻՄԱՎՈՆՅԱՆ