
Իմ քաղցրանուն,
Իմ բարձրանուն,
Իմ տառապած,
Իմ փառապանծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու խաղողի խշմարված վազ,
Վշտերդ ջուր, ինքդ ավազ:
Պարույր Սևակ
Նոր ուսումնական տարում Դոնի Ռոստովի թիվ 61 դպրոցի հայերենի «Արևիկ» խմբակի առաջին դասը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 34-ամյակին: Դասը սկսվեց ՀՀ օրհներգով: Խմբակի ղեկավար Արմինե Հովսեփյանը դիդակտիկ նյութերի միջոցով երեխաներին ծանոթացրեց իրենց պատմական հայրենիքի հետ, ներկայացրեց ՀՀ պետական խորհրդանիշները, դրանց նշանակությունը, ծանոթացան ՀՀ քարտեզի և մարզերի հետ: Նկարների միջոցով երեխա-ները ծանոթացան նաև մայրաքաղաք Երևանի հետ, իմացան, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է և ով է ստեղծել հայոց այբուբենը: Սիրով և մեծ ոգևորությամբ սովորեցին հայոց այբուբենի հ հնչյուն տառը, ասացին հ հնչյուն պարունակող կա-րևոր բառեր՝ հայ, Հայկ, Հայաստան, հայ-րիկ, հայրենիք և այլն:
Դասն ավարտվեց ուսուցչուհու՝ հայրենիքին նվիրված բանաստեղծության ասմունքով:
Հայաստանը
Իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է,
Իմ հինը և նորությունն է,
Իմ լեզուն է, այբուբենը,
Ուրիշ խոսքով՝ այն ամենը,
Որ կոչվում է հայրենի տուն….
Եվ այն տունն է,
Որ շինել է պապիս պապը
Անդուլ ջանքով
Ու տանջանքով.
Քար է դրել քարի վրա,
Դար է դրել դարի վրա
Եվ քրտինքը թուխ ճակատին՝
Ձուլել է նա պատը պատին։
Պատվական Խաչատրյան
Աիդա ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ