Հայն աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լի-նի, միայն հային բնորոշ զարմանալի յուրա-
հատկություններով աչքի կընկնի: Դարեր ի վեր
հայն ապրել ու գոյատևել է առաջին հերթին իր հավատքը, լեզուն, ավանդույթները պահպա-նելու շնորհիվ: Կենսունակ է հայկական սփյուռ-
քը: Դրանում համոզվեցի ինքս՝ վերջերս ներ-կա գտնվելով Դոնի Ռոստովի հայկական Սուրբ
Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանի
պատրաստած միջոցառմանը՝ նվիրված ՏԵԱՌՆԸՆԴԱՐԱՋԻ տոնին: Զարմանքս և հիացմունքս միախառնվել էին իրար՝տեսնելով հայրենիքից դուրս ապրող հայորդիների հայաշունչ երգերն ու պարերը: Բազմամարդ էր եկեղեցու բակը. ուր որ է պիտի բոցկլտար տոնը խորհրդանշող խարույկը, իսկ մինչ այդ արդեն հավատացյալ ժողովուրդը մասնակցել էր պատարագին, վառել խորհրդանշական մոմեր: Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանի գլխավորությամբ խարույկի շուրջ խմբվել էին մեծ ու մանուկ, հավաքվել էին նորապսակները. ինձ համար այդ օրն ասես հեռավոր Դոնի Ռոստովում ապրող հայերի սիրո և միասնության տոն էր: Հայկական խրոխտ ոգին թևածում էր շուրջ բոլորը և թվում էր, թե մի փոքրիկ Հայասատան էր այստեղ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ուրիշ ազգերի ներկա-յացուցիչներ, թռչում խարույկի վրայով, և ոգևորությամբ արտա-հայտում իրենց վերաբերմունքը տոնի հանդեպ, տոն, որը հայ-կական մշակույթի մի յուրօրինակ խճանկար էր ասես:
Հայկական տարազներով բերդ կազմած եկեղեցու աջակցու-թյամբ հիմնադրված «Զվարթնոց» պարային համույթի տղաներն ասես մի-մի հայկական ամրակուռ ժայռ լինեին,իսկ աղջիկներն իրենց հմայքով և յուրօրինակ կատարումներով լցրեցին եկեղե-ցու բակը:
Երբ հետաքրքրվեցի տոնակատարության մասնակիցներից, թե արդյոք ամեն տարի փետրվարի 13-ը այսպես գեղեցիկ են նշում Դոնի Ռոստովի հայկական եկեղեցիներում, տեղաբնակները մեկը մյուսին հերթ չտալով պատասխանում էին.
— Իհարկե, սակայն այս տարվա ՏԵԱՌՆԸՆԴԱՐԱՋԻ տոնը շնորհիվ Սուրբ Հարություն եկեղեցու քահանա Տեր Տիրանի ավելի մեծ շուքով են նշում, ավելի բազմամարդ և ավելի ուրախ:
Միջոցառման վերջում համոզվեցի ևս մեկ անգամ, որ ան-կոտրում է հայկական ոգին, ուր էլ այն լինի:
Հեղինակ՝ Արևիկ Օրբելյան