nnao
Нахичеванская-на-Дону армянская община

2019 թ-ից Դոնի Ռոստովի հայ համայնքի ջան-քերով Հարավային դաշնային համալսարանում (ՀԴՀ) գործում է Հայագիտության կենտրոնը: Կենտրոնը, բացի հայագիտության բնագավառում կատարած գիտական մեծ աշխատանքներից, նպաստել է նաև ՀԴՀ-ի Սոցոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտում հայոց լեզվի` որպես առարկայի դասավանդմանը:

2021-2022 թթ. ուսումնական տարում Տարածա-շրջանագիտության ֆակուլտետի մի խումբ ուսա-նողներ հնարավորություն ստացան կենտրոնում ուսումնասիրել հայոց լեզու, ծանոթանալ հայոց պատմությանն ու մշակույթին:

Կենտրոնի լսարանը կահավորված է նորա-գույն տեխնոլոգիաներով, մասնագիտական գրա-կանությամբ, ինչն էլ հնարավորություն է տալիս ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու հա-մար: Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ (ՀՎՀ), որն օնլայն կրթության հավատարմագրված հաստատություն է և նորագույն տեխնոլոգիաների միջոցով տրամադրում է հայագիտական կրթություն ամբողջ աշխարհում:

ՀՎՀ-ի ժամանակակից կրթական նախագծերի և դասընթացների շնորհիվ կրթության հնարա-վորություն ունեն բոլորը` անկախ բնակության վայ-րից, ազգությունից ու գիտելիքների մակարդակից: Ստեղծված վիրտուալ դասարաններում ուսուցումն իրականացվում է հիբրիդ ծրագրով, որն ավան-դական ու օնլայն մեթոդների խառնուրդ է:

Եվ ահա Տարածաշրջանագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր ուսումնա-սիրում են հայերեն, ավարտեցին «Արևելահայերեն սկսնակների համար» կուրսը, ստացան ՀՎՀ-ի ավարտական վկայականներ:

ՀՎՀ-ի հեռավար դասախոս Գոհար Գևորգյանի, կրթական ծրագրերի համակարգողներ Արփինե Թավաքալյանի, Մարինա Խաչատուրյանի շնորհիվ կազմակերպվեց վկայականների օնլայն հանձնում: Ուսանողներին ցուցադրվեց նաև Հայաստանի պատմության և աշխարհահռչակ հայերի մասին պատմող տեսանյութ:

Հնչեցին շնորհակալական խոսքեր: Ոգևորութ-յամբ ու պատրաստակամությամբ ուսանողները կշարունակեն համագործակցությունը ՀՎՀ-ի հետ:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,
ՀԴՀ-ի դասախոս

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *