nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հայ Առաքելական եկեղեցին հուլիսի 11-ին նշեց Վար-դավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ Ռոստովի մարզի բոլոր հայկական եկեղեցիներում նույնպես տոնվեց Վարդավառը:

Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցում քահանա Տեր Պողոս Տերտերյանը մատուցեց Պատարագ, այնուհետև կատարեց աղբյուրի օրհնության կարգ: Վարդավառի տոնը շարունակվեց եկեղեցու բակում երեխաների, երիտասարդների, մեծա-հասակների ջրոցի խաղով, գեղեցիկ համերգով. ելույթ ունեցան Ռոստովի մարզի հայկական պարային համույթները, երգիչ — երգչուհիներ, ստեղծագործող խմբեր:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկե-ղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այն շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը տոնի առիթով նշում է. «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայ-ծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համ-բարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31):

Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացա-կանչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»:

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին
հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստաց-նելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվի-րում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին` մինչև Աստծո Որդու փառա-վորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բա-ցատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագա-վորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մով-սեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:

Հիսուսի պայծառակերպության ժամա-նակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նա-խանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զար-դարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտա-հայտություն է:

«Վարդավառ» ժողովրդական անվա-նումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդա-վառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստ-վածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պա-տարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *