nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հայ ազգն իր քաղաքակրթության պատմության, մաքառումների ընթացքում իր հետքերն է թողել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Դիմակայելով ճակատագրի հարվածներին ու փորձություններին՝ ամենուր ձգտել է պահպանել իր ինքնությունը՝ Լեզուն, Մշակույթը Հավատըդրանք մեզ համար դարձել են հատուկ գոյականներ, ինչի կենդանի վկաները բազմաթիվ երկրներում հայերի կառուցած հին դպրոցներն ու եկեղեցիներն են:

Պատմականորեն ձևավորված հայկական

գաղթօջախների շարքում ուրույն պատմութ-յուն ունի Նոր Նախիջևանի կամ Դոնի Ռոս-տովի հայկական համայնքը՝ իր նոր, բայց հարուստ անցյալի էջերով:

Դոնի հայության մշակութային կյանքում շատ էական է եղել մեր հայրենակիցներ Մ. Նալբանդյանի և Ռ. Պատկանյանի դերը: Նոր Նախիջևանի բազում հայ երևելիներ մշա-կութային և քաղաքական կամուրջ են եղել հայ և ռուս ազգերի միջև:  Այսօր էլ ապրում է Նոր Նախիջևանի հայ-կական գաղութը: Ապրում է իր մշակութային կյանքով՝ անցյալի ժառանգությունը պահպանելու, իր առջև դրված կարևորագույն խընդրով: Այդ նվիրյալներից են համայնքի հոգեվոր առաջնորդ Արժանապատիվ Տեր Տիրան քահանա Ավագյանը, երեցկին Անուշ Գրիգորյանը, որոնց անխոնջ, անմնացորդ նվիրումի շնորհիվ գործում է «Հայորդյաց տունը» («Զվարթնոց» պարային համույթը, «Նախիջե-վան» վոկալ երգչախումբը, ՀԵԵՄ-ը և Հայկական դասարանը): Տեր Տիրան քահանա Ավագյանի նվիրական ջանքերով Ս. Հարություն եկեղեցուն կից վերաբացվեց թիվ 14 վարժարանի Հայկական դասարանը: Հայորդյաց տանն այսօր ուսանում է շուրջ 300 աշակերտ: Երախտագիտությամբ կարող ենք ասել, որ Տեր հայրը կարողացել է վերածնել տեղի ազգային-հոգևոր կյանքը՝ ասես ստեղծելով մի փոքրիկ Հայաստան: Եվ մի երիտասարդ հայ ուսուցչուհի՝ Ռուզաննա Կարապետյանը, որը 7 տարի ա-

ռաջ է հաստատվել Դոնի Ռոստովի հայկական համայնքում, արդեն մոտ երեք տարի` հետամուտ Սիլվա Կապուտիկյանի պատգա մին, օտար ափերում ապրող հայ մանուկ-ներին է փոխանցում մեր «հայոց լեզուն հազարագանձ», պատմում նրանց Հայի անցած ճանապարհի ու մշակութային սխրանքների մասին, որոնք նրանց հոգում հպարտություն են սերմանում: Չկա ազգային կյանքում որևէ նշանավոր իրադարձություն, որին չանդրադառնան Արժանապատիվ Տեր Տիրան քահա-նան ու երեցկինը: Դրա դրսևորումներից մեկը վերջերս Տեր Տիրան քահանա Ավա-գյանի օրհնությամբ և երեցկնոջ՝ Անուշ Գրի-

գորյանի նվիրական ջանքերով տեղի ունեցած միջոցառումն էր՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի և «Ամենայն Հայոց Բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

–  Գլոբալացվող աշխարհում մայրենի լեզվի պահպանումը ուսուցումն ու փոխանցումը պետք է դառնա առաջնային նպատակ, – սա է Ռուզաննա Կարապետյանի հավատամքը:

Հայոց լեզուն և մշակույթը պահպանելու ձգտումով

…Ռուզաննա Կարապետյանի հետ մենք զրուցել ենք Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների հոգևորմշակութային կյանքի, հայապահպանության խնդիրների և արդի մարտահրավերների մասին, որի ընթացքում մենք փորձել ենք վեր հանել նաև գաղթօջախի պատմությանը վերաբերող՝ ոչ բոլորին հայտ-նի էջեր:

Դպրոցը, որտեղ աշխատում եմ ես, ունի հետաքրքիր ու հարուստ պատմություն,-ասում է Ռուզաննա Կարապետյանը: – Այն բացվել է 1882 թվականին՝ բարերար Մկրտիչ Գոգոյանի կողմից՝ իր երկհարկանի տանը: Սկզբում այն եղել է օրիորդաց դպրոց: Մահից առաջ նա կտակ է գրել, որ հայ մանուկներն անոթի են մնացել, և իր ժառանգությունը թողնում է հայ երեխաներին: Եվ ահա բացվում է դպրոցը, որի հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել նաև Ռաֆայել Պատկանյանը: Դպրոցը հետագայում անվանափոխվել է: Խորհրդանշական է, որ դպրոցից մի քանի քայլ այն կողմ գտնվում է Սմբատ Շահազիզի տունը, որը հայկական շունչ է հաղորդում միջավայրին: Իր գոյության սկզբից այստեղ հայոց լեզվի դասավանդումը եղել է պարտադիր պայման: Հիմա, ցավոք, այն անգլիական թեքումով է: Եվ ես՝ հայացք գցելով դպրոցի անցյալի պատմությանը, ուզում եմ կարևորել Ավետիք Իսահակյանի խոսքերը, ով, ամենևին էլ չանտեսելով բազում օտար լեզուների իմացությունը, հայ սերունդներին այսպիսի կարևոր պատգամ է տվել. «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն»: Այո՛, որքան էլ հայ մանուկը օտար լեզուներ սովորի, մեզ համար առաջնայինը պետք է նրան մայրենի լեզվուն փոխանցելը լինի:

Հարգելի՛ Ռուզաննա, ինչպե՞ս ընտրեցիք ուսուցչուհու դժվարին և պատասխանատու գործը:

– Մեր ընտանիքում մանկավարժներ չեն եղել: Պապիկիս եղբայրը բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Ղազարյանն է եղել: Իրենց տանը հաճախ են հյուրընկալվել Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Մարտիրոս Սարյանը…Մայրս մեծացել է մտավորականների միջավայրում: Ես պապիկիս կերպարը շատ լավ եմ հիշում: Նա մեզ դաստիարակում էր մեր մեծերով, գիր ու գրականությամբ: Նշեմ նաև, որ հորաքույրս երկար տարիներ դասավանդել է Հայոց լեզու և գրականություն: Նրանց կերպարը ինձ համար դարձավ ուղենիշ՝ ընտրելու ուսուցչուհու ան-խոնջ, անձնվեր աշխատանքը: – Ասում են՝ ուսուցիչ լինելը կոչում է, ոչ թե՝ մասնագիտություն…

– Միանշանակ: Մանկավարժությունը սիրել եմ դեռ մանկուց: Սիրել եմ գրելջնջելը: Եվ երբ արդեն ինքս ուսուցչուհի էի, հասկացա, որ մանկավարժ չեն դառնում, ծնվում են: Ես դա բացահայտել եմ մեր մեծերի, իմ դա-սախոսների ու ընտանիքի օրինակներով:

– Ի՞նչ խնդիրների եք բախվում՝ օտա-րության մեջ հայ երեխաների հայեցի կրթու-թյան հետ կապված: – Սփյուռքի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը հայ ինքնության կորստի վտանգն է: Մեր ազգային ինքնությունը դարեր շարունակ խարսխված է եղել լեզվի, կրոնի, ազգային մշակույթի պահպանման ու տարածման վրա: Սփյուռքում հայ ինքնության պահպանության համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը և սրբազնորեն պահպանումն ու փոխանցումը ամեն հաջորդ սերնդին: Մեզ պետք է առաջնորդի այն գի-տակցությունը, որ լեզուն ազգի բյուրեղյա, պեղված արժեքն է՝ աստվածապարգև էու-թյունը: Ի վերջո, Հայոց լեզուն հնագույն քաղաքակրթության լեզու է: Նրա խնամքով ու պահպանությամբ պետք է զբաղվենք ամենքս՝ աշխարհի որ անկյունում էլ լինենք: Եվ տեղին եմ համարում մտաբերել Պարույր Սևակի հանճարեղ բնորուշումը. «…Մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին, նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության… Այդ լեզվի խնամքը, նրա անաղարտությունն ու պաշտպանությունը դրված է մեր վրա»:

Ռուսաստանը թեև ամենամեծ հայկա-կան համայնքն ունեցող երկրներից է, սակայն ունենք հայ երեխաների՝ հայկական դպրոցներ հաճախելու մեծ խնդիր: Ձեր դիտարկումներով որո՞նք են դրա պատճառները: Ի՞նչ ուղիներ կան այս, հիրավի, ազգային նշանակութ-յան հարցը կարգավորելու համար:

– Այո, հիրավի, Ռուսաստանն ամենամեծ հայկական համայնք ունեցող երկրներից է, և մենք ունենք հայ երեխաների հայկական դպրոց հաճախելու մեծ խնդիր: Այստեղ մայրենի լեզվի հարցն օրակագային է. հայերի մեծամասնությունը չի տիրապետում կամ էլ մասամբ է տիրապետում հայերենին: Մերօրյա պայմաններում, անշուշտ, սույն խնդիրն ունի հոգեբանական, լեզվաբանական, մշակութային հաղորդակցման և նմանատիպ այլ դրսևո-րումներ: Չնայած՝ դարեր ի վեր պայքարած ազգը, անցնելով բազում փորձությունների միջով, մեզ է ավանդել մայրենի լեզվի լույսը, որը դարձել է վահան ու հովանի՝ իր զորութ-յամբ մաքառել, հասել է բարձունքի:

 – Վերը նշված իրողություններն առկա են Սփյուռքի մյուս գաղթօջախներում ևս: Մինչդեռ մեր պատմությունից գիտենք, որ Լեզուն, Մշակույթը ազգի գոյության ցուցիչ-ներն են: Այսօրվա գլոբալացվող, հոգևոր մարտահրավերներով լի աշխարհում ինչպիսի՞ գաղափարներ ու ծրագրեր են հարկավոր ներդնել՝ մեր աշխարհասփյուռ ազգի սերնդին իր արմատին ու Հայրենիքին կապելու համար:

– Գլոբալացվող աշխարհում մայրենի լեզվի կիրառումը և ուսուցումը պետք է դառնա առաջնային նպատակ, քանզի ձուլման վտանգը սպառնում է արդեն մեր ինքնությանը: Հայ ազգային ինքնության պահպանումը, սերունդներին հայեցի կրթելու, դաստիարակելու, պատմական ակունքներին հաղորդակից լինելու ձգտումը, հայ ազգի հոգեկերտվածքի բաղկացուցիչ մասն է: Այսօր ուծացումն անհանգստացնող երևույթ է մեզհամար: Դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցին ջանացել է օտար հողում հայկա-կան կրթօջախները պահելու համար: Եվ որպեսզի Հայրենիք-Սփյուռք կապը լինի անքակտելի, պետք է պետական մակարդակով կազմվեն հրատապ ծրագրեր, ամրապնդվի լեզվական, մշակութային միասնությունը, ավանդույթների կարևորությունը: Յուրաքանչյուր միջավայր և ժամանակաշրջան ինքն է թելադրում սկզբունքները և սերնդին հայեցի կրթելու մեթոդները:

Ուզում եմ հիշենք աշխարհահռչակ Վիկ-տոր Համբարձումյանի խոսքերը. «Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա հայոց լեզվին տիրապետելը»: Հոգևոր զարգացման ի՞նչ ճանապարհ պետք է անցնի Սփյուռքում մեծացող հայ երեխան այս գիտակցությանը հասնելու համար: Եվ ո՞րը պետք է լինի յուրաքանչյուրիս անելիքը:

– Եվ դրանով ամեն ինչ ասված է: Աշխարհառչակ աստղաֆիզիկոսը սերունդերին է կտակում Հայոց լեզուն, որն ամենա-թանկն է…

Կանգ առնենք Մեծն Կոմիտասի հե-տևյալ խոսքերի վրա. «Ուսուցիչ պարոններ ու քույրեր, զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին. խիստփափուկ պաշտոն մըն է ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը»։ 21-րդ դարում ինչպիսի՞ պատասխանատվությամբ պետք է վերաբերվի հայ ուսուցիչն իրեն վերապահված այդ սրբազան առաքելությանը՝ լինի Հայաս-տանում, թե Սփյուռքում:

– Անշուշտ, դպրոցն ընտանիքի և հասա-րակության միջև անքակտելի կապ ստեղծողն է: Մանկավարժի աշխատանքը սոսկ մասնագիտություն չէ, այլ՝ անձի ձևավորման և զար-գացման օրինաչափությունների, ուսուցման և դաստիարակության ձևերի մեթոդների և բովանդակության մասին գիտություն է: Երեխային կրթելու անընդմեջ գործընթացը, գի-տելիքների հաղորդումը և յուրացումը պետք է լինի նրա ներաշխարհը թափանցելու մի-ջոցով:

Որպես ուսուցչուհի՝ միշտ մտածել եմ. Երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ոչնչացրեցին նախ մտավորականությանը, այսինքն՝ ազգի մշակույթը վերարտադրող ու պահպանող ուժին: Ցեղասպանի թիրախը մեր ազգին գաղափարական առաջնորդից զրկելն էր: Բայց մենք դեռ կանք ու պետք է պահենք մեր մշակույթը, որ մշակույթն էլ մեզ շա-րունակի պահել-պահպանել: Սա օրվա հրամայական է:

Հայոց լեզվի Այբուբենի զորության մասին տարբեր ազգերի գիտնականներ են խոսել: Նույնիսկ փաստեր կան, որ ռուս տիեզերագնացներն իրենց հետ հաճախ Հայոց լեզվի Այբուբենի պատկերն են տարել՝ իմանալով նրա տիեզերական ուժի և աստվածապարգև լինելու մասին: Իսկ ամենակա-րևորն այն է, որ մեր Այբուբենն իր մեջ աղոթք է պարունակում: Համաձա՞յն եք արդյոք, որ այսպիսի մոռացված գիտելիքներն ու փաստերը հայ երեխային փոխանցելով՝ մենք մեր ազգն ավելի ուժեղ ու անպարտելի կդարձնենք:

– Այո…Լիովին համամիտ եմ: Պատահա-կան չէ , որ իմ դասասենյակի մի անկյունում տեղադրել եմ «Տերունական աղոթքը», մյուս կողմում՝ «Մաշտոցյան աղոթքը»: Ես չեմ դադարում իմ սաների հետ խոսել Հայոց Այբուբենի հետ կապված գիտական պատմու-թյունների, նրա զորության մասին, թե ինչպես Մեսրոպ Մաշտոցը մեր գրերը ստեղծեց աստվածային տեսիլքով: Ներկայացնում եմ մեր մշակույթը պատմական զուգահեռների մեջ. ներկայացնում եմ, թե ինչպես է, օրինակ անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը Մխիթարյան միաբանություն այցելելուց և հայկական քաղաքակրթությունը բացահայտելուց հետո ասել հետևյալ խոսքերը. «Ես սովորել եմ հայերի լեզուն, որպեսզի հասկանամ՝ ինչ լեզվով են խոսել աստվածները, քանզի հայոց լեզուն աստվածների լեզու է… Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծնունդով Արարատյան դաշտից են»:

Եվ նման զուգահեռները երեխաների մեջ, հիրավի, մեծ հետաքրքրություն են առաջացնում դեպի սեփական պատմությունն ու մշակույթը: Ինձ համար նշանակություն չունի՝ երեխան հայախո՞ս է, թե՝ ոչ: Նշանակություն չունի նաև՝ նա զտարյուն հա՞յ է, թե խառն ամուսնության ընտանիքում ծնված: Ինձ համար կարևորը նրա հոգին տանող ճանա-պարհը գտնելն ու մեր պատմությունը, լեզուն, արժեքները հաղորդելն է: Եվ դարձյալ ուզում եմ հիշենք հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին, ում խոսքերը, իսկապես կտակ են սերունդներին. «…Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնա-սիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ եւ գաղափարների մեջ ինձ համար ամենա-թանկը հայոց լեզուն է: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովո-րեցնել հաջորդին հայոց լեզու»:

Հիշենք նաև Անտուան Մեյեի խոսքը. «Հայոց Այբուբենը մի գլուխգործոց է, որ պահպանվում է մինչև այսօր առանց փոփո-խություն կրելու: Այդ լեզվի ճկունությունն ու ճոխությունը ուժ են եղել այդ ժողովրդի համար»: Ինչպե՞ս է Ձեզ ժամանակի հեռավո-րությունից ներկայանում ֆրանսիացի հայա-գետի այս բնորոշումը:

– Դրանք առավել մեծ կարևորություն են ստանում հատկապես օտար ափերում: Եվ ես միշտ մեկնակետ եմ վերցնում Շահան Շահնուրի «Նահանջն առանց երգի» ստեղծագործությունը, որը մեծ գաղափարի խտացում է. պե՛տք է պահպանել լեզուն: Եթե մենք՝ հայերս, չկարողնանք պահել ու արժևորել մեր լեզուն, սերունդներն անգամ առ Աստված ուղղված աղոթքը կարտաբերեն օտար լեզ-վով: Շատ դեպքերում դա արդեն իսկ տխուր իրականություն է: Եվ չպետք է թույլ տանք, որ իրականանան գրողի տագնապալի կանխատեսումները. «Իսկ մենք կը վճարենք իբրև վերջին փրկագին այն, որ պիտի գա: Իբրև վերջին փրկագին` մանուկներ, որոնք կրնային մեծնալ, ապագայի սերունդներ, որոնք մեզմե վերջ պիտի գային: Որովհետև այն, որ պիտի գա, պիտի ըլլա օտար բանիվ և գործով… »:

Ինչպիսի՞ն է Հայաստան-Հայրենիքի այն կերպարը, որ Դուք որպես մանկավարժ ունեք Ձեր մտապատկերում: Կխոսե՞ք Ձեր երազանքի ու ծրագրերի մասին:

–  Իմ երազանքների Հայաստանի պատկերը վրձնել են մեր գրողներն ու բանաստեղծները: Մեր մեծերը մեզ շատ պատգամներ են թողել՝ Մուշեղ Իշխան, Հովհաննես Շիրազ, Համո Սահյան…Նրանց, ինչպես նաև ավելի վաղ ժամանակներում ապրած մեր մյուս մեծերի ստեղծագործական ժառանգության մեջ ան-թեղված վեհ գաղափարները մեկտեղելով ու հանրագումարի բերելով՝ պետք է կարողանանք կառուցել մեր երազած ուժեղ ու հզոր Հայաստանը, որի դեմ անզոր կլինեն նաև երրորդ հազարամյակի հողմերը:

Կյանքի 22 գարուն ապրած և հայ գրականության մեջ անգնահատելի գանձեր թողած Միսաք Մեծարենցն իր փոքր տարիքում արդեն հանգել էր մի մեծ գաղափարի՝ ասելով. «Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններ են, բայց չմոռանանք գրաբարին հուռութի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչու՞ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ ուրիշի հետևեն վազենք»: Որպես ուսուցչուհի՝ ո՞րն է Ձեր պատգամը հայ մանուկներին:

– Ճանաչե՛նք ու գնահատե՛նք մեր Հայրենիքը, մեր քաղաքակրթությունը: Դա այն ամուր հողն է մեր ոտքերի տակ, որն անսասան է պահելու մեզ գալիք դարերում: Միանգամայն ճշմարիտ է պատմական ավանդազրույցը. պարսից Շապուհ արքան, չկարողանալավ հնազանդեցնել Հայաստանն իրեն, հրավի-րում է Արշակ արքային ու սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա Հայաստանից բերել է տալիս հող և ջուր, հրամայում դրանք շաղ տալ խորանի հատակի մի հատվածի վրա: Այնուհետև զրուցում են իրենց երկրների հարաբերությունների մասին. պարսից հողի վրա Արշակ արքան զղջումի և ափսոսանքի խոս-քեր է ասում, իսկ երբ ոտք է դնում Հայոց հողի վրա, դառնում է ուժեղ ու համարձակ՝ խոստանալով վերադառնալուն պես պատժել իր երկրի անդորրը խաթարող թշնամի թագավորին: Իսկ օտար հողում մեզ ուժ տվողը Հայրենիքն ու հայ մշակույթն են…

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *