nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ավարտվում է 2022 թվականը:

Որքան էլ մեզնից յուրաքանչյուրն իր տեսանկետն ունենա անցնող տարին հաջող կամ հակառակը համարելու, ինչքան էլ մենք տարբեր կարծիք ունենանք` միևնույն է, մենք բոլորս այդ տարակարծություններով հանդերձ, ունենք մեկ ընդհանուր ցանկություն և նպատակ` տեսնել մեր պետությունը հզոր, խաղաղ և բարեկեցիկ: Եվ մեր ընդհանուր ցանկությունը մեզ պետք է մղի համախմբելու մեր ջանքերը, գործելու միասնաբար հանուն մեր Հայրենիքի, հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի:

Մենք շարունակում ենք միասին կերտել մեր պատմությունը` Հայաստան երկրի ու հայ ժողովրդի պատմությունը։
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը 2022 թվականին նպատակային աշ խատանքներ է տարել Ռուսաս-տանի Հարավային ու Հյուսիս-Կովկասյան դաշնային տարածաշրջանների և ՀՀ միջև առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ բնագավառներում փոխհարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ: Գըլխավոր հյուպատոսությունն առավելագույն ջանք է գործադրել ապահովելու տարածաշրջանում բնակվող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի շահերը, փորձել է հնարավորին որակ-յալ ծառայություններ մատուցել Գլխավոր հյուպատոսություն դիմող քաղաքացիներին: Վըստահ եմ, որ գալիք տարին ևս հագեցած է լինելու նոր և ավելի խոստումնալից ծրագրերով:

Այսօր թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում են լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև: Մեզ պետք է միասնական կամք և քրտնաջան աշխատանք՝ հաղ-թահարելու դրանք։

Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և սուրբծննդյան տո-ների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, ընտանեկան երջանկություն, քաջառողջություն և հավատ սեփական ուժերին:

Թող Ամանորի թարմ շունչը մտնի մեր ընտանիք, որտեղ գիտեն նվիրվել ու սիրել: Թող 2023 թվականը բերի միայն երջանկություն, ապահովություն, խաղաղություն և հոգու ջերմություն: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ նոր տարում ապագային նայենք ավելի վըստահ և համարձակ:

Հիշելով մեր անմահացած հերոսներին՝ մաղթենք խրամատներում գտնվող մեր զին-վորներին անվտանգ և խաղաղ ծառայություն:
Թող 2023 թվականը խաղաղություն բերի ամբողջ աշխարհին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Ռուսաստանի Հարավային և Հյուսիս-
Կովկասյան դաշնային տարածաշրջաններում
/ք.Դոնի Ռոստով/ ՀՀ գլխավոր հյուպատոս`
Լևոն Մինասյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *