nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մոտենում է տարեմուտի խորախոր-հուրդ երեկոն: Ի խորոց սրտի շնորհավորում ենք ձեզ սուրբծննդյան տոների և Ամանորի առթիվ: Գալիք տոների սեմին վերստին փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր ժողովուրդը իր հավատքի զորությամբ ուժականությունն ունի ժամանակների փորձություններն ու դըժ-վարությունները հաղթահարելու, մեր հայրենիքի պետականությունը կառուցելու ու հզորացնելու և ի սփյուռս աշխարհի միախորհուրդ ու միասնական կյանքով՝ իր ապա-գան կառուցելու:

Խռովահույզ է այսօր աշխարհը. համա-ճարակ, տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաև մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը մեր երկրի սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետականհասարակական մեր անդաստանը խաղաղության մեջ պահելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխա-նատվությունն ամենքինս է: Աստծո հետ, տերունապատվեր եղբայրասիրությամբ, միմյանց աջակից ու զորակից, հաշտության ու խաղաղության ոգով, միասնական ջանքերով ի զորու ենք նեղություններն ու դըժվարությունները հաղթահարելու, ձեռքբերումներն ու հաջողություններն ամրագրելու և իրական դարձնելու մեր սրտերում փայ-փայած բոլոր բարի իղձերը:
Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վե-րածննդի և հոգևոր վերելքի համար, քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա:

Առ Աստված աղոթքով հայցում ենք,որ ազգս հայոց մնա Տիրոջ օրհնության ու շնորհների ներքո, հեռու լինի փորձու-թյուններից, Աստծո զորակցությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունն ապավեն լինեն բոլոր նեղյալներին ու վշտացյալ-ներին: Խաղաղություն, սեր, բարօրություն ենք մաղթում աշխարհին և համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր Հայ-րենիքին, Արցախին, ձեր ընտանիքներին, սիրելի զավակներ Մեր: Բարի տարի ամենքիդ, Աստծո առատ օրհնությունը՝ ձեր կյանքին և հույսերին:
Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ
եկեղեցու ավագ քահանա
Տեր Թադևոս Ավագյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *