nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Վերջերս «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ-ում տեղի ունեցավ Դոնի Ռոստովի հայերենի խմբակների ուսուցիչների ցերեկույթը: Ցերեկույթին հրավիրված էին արցախցի բանաստեղ-ծուհի, բանասիրական գիտ. թեկնածու Ժաննա Բեգլարյանը, ՀՀ-ից ժամանած մանկավարժներ Ամալյա Հովհաննիսյանն ու Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության ուսուց-չուհի Նազելի Պողոսյանը: Նպատակն էր քննարկել կրթության ոլորտի հարցեր, զրուցել հայրենիքսփյուռք կապից, ինչպես նաև սփյուռքում ուսուցիչաշակերտ, ուսուցիչծնող, մայրերեխա փոխհարաբերությունների առանձնահատկությունների ու նրբությունների մասին։ Զրույցին մասնակցում էր նաև Դոնի Նախիջևանի համայնքին կից ուսումնա-մեթոդական կենտրոնի ղեկավար Լուսինե Պետանյանը, ով շնորհավորեց ներկաներին գալիք ուսումնական տարվա առթիվ, կարևորեց ուսուցչի անհերքելի դերակատարությունը սփյուռքում հայեցի դաստիարակության հարցում:

Բանաստեղծուհի Ժաննա Բեգլարյանը ողջունեց բոլորին և հակիրճ տվեց կնոջ՝ մասնավորապես հայ կնոջ ու կին մտավորականի նկարագիրը, կիսվեց մայր հայրենիքի առջև ծառացած խընդիրներով ու հոգսերով: 

«Ես գիտեմ, որ այսպես հավաքվում եք, դա սրտի այն փոքրիկ հովությունն է ձեզ համար հայ զգալու, հետո դուրս կգաք փողոց և կզգաք, որ արմատներից հանած ծառ եք: Դուք հայրենիք եք անվանում այն բնակավայրին, այն երկրին, որտեղ ապրում եք, բայց հայրենիքն անընդհատ հոսում է ձեր երակներով:

Այսօր ծովի ալիքներին հայտնված մի փոքր ածու ենք, ինչպես Խորենացին էր ասում, և աշխարհի մեծերին չենք կարողանում համոզել մեր լինելիության իրավունքը: Համաշխարհային մշակույթին գլուխգործոցներ տված ազգը հայտընվել է ծայրահեղ ծանր իրավիճակում: Մեր ազգային դժբախտությունն այն է, որ մենք ցրվեցինք աշխարհով մեկ», — նշեց Ժաննա Բեգլարյանը:

Ցերեկույթն անցավ հուզիչ, իրարամերժ զգացմունքների մթնոլորտում: Հզոր ու համոզիչ էին վաստակաշատ մանկավարժներ Ամալյա Հովհաննիսյանի, Շողիկ Սիմավոնյանի խոսքերը: Միջոցառման ընթացքում նաև կրտսեր սերընդին տրվեց ինքնաարտահայտման հնարավորություն: Նրանք կիսվեցին իրենց մտահոգություններով, խնդիրնե-րով ու հաղթանակներով:

Հուսանք, որ նման զրույց-հանդիպումները կլինի շարունակական։

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *