nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ճակատագիրը մեզ՝ հայերիս, ցրեց աշխարհով մեկ: Լինելով բնատուր ընդունակություններով օժտված՝ հայ մարդը շատ արագ յուրացնում է տեղի լեզուն, միաժամանակ՝ մշտապես հոգ տանելով պահ-պանում է իր մայրենի լեզուն, ազգային ավանդույթներն ու սովորույթները:

Ռոստովի մարզի բոլոր կիրակնօրյա և ֆակուլտատիվ խմբակներում այսօր արդեն մեկնարկել է 2021-2022 թթ ուսում-նական տարին: Դոնի համայնքում հայոց լեզուն դասավանդվում է որպես օտար լեզու: Նոր ուսումնական տարում Դոնի Ռոստովի Հարավային դաշնային համալսարանի Սոցիոլոգիայի և տարածաշրջա-նագիտության ինստիտուտի հայագիտույան կենտրոնում օտարերկրացի ուսանողները հնարավորություն ունեն սովորել հայերեն, հայ մշակույթ ու պատմություն (դասախոս՝ Ծովինար Սարգսյան):

Հայերենի նոր խմբակ է բացվել նաև Դոնի պետական հանրային գրադարանում (ուսուցչուհի՝ Լուսինե Պետանյան):

Այս տարի մեծ ակտիվություն է նկատվում ծնողների կողմից՝ երեխաներին հայեցի կրթելու ու դաստիարակելու գործում, քանզի այս գործի նվիրյալ դեսպանների, հայոց լեզվի սիրված ուսուցիչների (Լուսինե Պետանյան, Արմինե Հովսեփյան, Ծովինար Սարգսյան, Արմինե Վարդանյան, Զոյա Վարդանյան, Արմինե Ղազարյան,

Լիլիթ Թևոսյան, Ռուզաննա Կարապետյան) կողմից հայ մանուկները ստանում են հայրենասիրական առողջ դաստիարակություն, սեր՝ Հայաստան հայրենիքի, նրա լեզվի, պատմության ու մշակույթի հանդեպ: Երեխաները ծանոթանում են երկրի աշխարհագրությանը, սովորույթներին, ծեսերին, եկեղեցական տոներին, չքնաղ բնությանը, սովորում են գնահատել գեղեցիկն ու օգտակարը, լինել բարի, առա-քինի քաղաքացիներ:

Շնորհավորելով մեր մանուկներին ու ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ միաժամանակ շնորհավորում ենք հայոց լեզվի ուսուցիչներին, պարի և գործիքային խմբերի ուսուցիչներին՝ իրենց մասնագիտական տոնի առթիվ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *