
Միգրացիոն օրենսդրության փոփոխման արդյունքում ՌԴ-ում գտնվելու կանոնների խըստացման վերաբերյալ Ինչպես նախկինում տեղեկացվել է, Ռուսաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակին վերաբերվող ՌԴ օրենսդրության մեջ կատարվել են/միգրացիոն կանոնների մի շարք փոփոխություններ, որոնք նախատեսում են ինչպես կացության օրինական կարգավիճակ չունեցող օտարերկրացիների նկատմամբ տուգանք, վտարում կամ մուտքի արգելք սահմանելու նոր ընթացակարգեր, այնպես էլ սահմանված ժամկետում՝ 2025 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը, կարգավիճակի օրինականացման հնարավորություն:
Եթե դուք հայտնվել եք ՌԴ վերահսկվող անձանց ռեեստրում՝ ապա կարող եք ներկայանալ յուրաքանչյուր միգրացիոն ծառայության բաժին, դիմել կարգավիճակի օրինականացման համար, վճարել անհրաժեշտ տուգանքը, որի չափը կախված է լինելու ձեր կողմից թույլ տված օրինախախտումներից (5000 ռուբլուց մինչև 40,000 ռուբլի)։
ՌԴ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների մասին տեղեկատվության ստուգման համար նախատեսված վերահսկվող անձանց ռեեստրը հասանելի է հետևյալ հղումով՝ https://мвд.рф/rkl
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հորդորում է ՌԴ տարածքում ապօրինի գտնվող ՀՀ քաղաքացիներին հաստատել ՌԴ-ում իրավական կարգավիճակը և նախազգուշացնում, որ ս.թ. մայիսի 1-ից ՌԴ իշխանություններն իրականացնելու են անօրինական միգրանտների արտաքսում։