nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ՀՀ ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկա-յացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերի մասին՝ կապված ինչպես անձնագրերի ժամկետների, այն-պես էլ դրանցում կոնկրետ ծննդավայրը նշելու հետ:
— ՀՀ կառավարությունը հավանութ-յուն է տվել նույնականացման քարտերի և անձնագրերի մասին օրենքներում փո-փոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Կան
մի շարք հարցեր, որոնք հուզում են մեր քաղաքացիներին: Օրինակ, գործող օրենսդրությամբ 16 տարին լրացած քաղաքացի-ներին անձնագիր տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նախատեսվող փո-փոխությամբ այն սահմանվում է մինչև 19 տարեկանը: Ինչո՞ւ է նման փոփոխություն առաջարկվում:
— Ներկայում գործող իրավակարգա-վորումների համաձայն 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը: Նշված նորմի կիրառումն ան-ձանց համար առաջացնում է խնդիրներ Հայաստանի Հանրապետությունից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանա-կում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթու-թյան իրավունքի իրացման, միջազգային սպորտային մրցումների մասնակցության կամ առողջության հետ կապված խնդիր-ների լուծման դեպքերին:
— Գործող օրենսդրությամբ անձնա-գրում նշվում է ծննդավայր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել նաև քաղաքը: Ո՞րն է այս փոփոխության նպա-տակը:
— Այս փոփոխությունը կրկին նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների իրացման նպատակից, և այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ:
Ներկայում գործող իրավակարգավորում-ներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որևէ պահանջ, որի կապակցությամբ, որ-պես ծննդավայր, նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը, օրինակ՝ գյուղը, քաղաքը, մարզը: Նման հանգա-մանքների անհրաժեշտությունն առաջա-նում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածք-ներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի անձանց իրավունքների իրա-ցումը:
— Ի՞նչ այլ կարևոր դրույթներ կառանձ-նացնեիք այս նախագծից:
— Որպես կարևոր փոփոխություն ցանկանում եմ առանձնացնել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետի երկա-րաձգումը, որն ապահովելու է անձը հաս-տատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը և նպաստելու քա-ղաքացիների իրավունքների անարգել իրացումը: Ներկայում անձնագրի տրա-մադրման ժամկետը սահմանված է 2021
թվականի դեկտեմբերի 31-ը, նոր փոփո-խությամբ կերկարաձգվի մինչև 2022 թվա-կանի դեկտեմբերի 31-ը:
Որպես կարևոր փոփոխություն կցանկանայի առանձնացնել անգիտակից վիճա-կում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացի դյուրացումը: Գործող ընթա-ցակարգերով անձնագիրը տրամադրվում է անձի անձամբ դիմելու պարագայում, սակայն լինում են դեպքեր, երբ անձը գտնվում է անգիտակից վիճակում և նման
պայմաններում սահմանափակվում է վերջինիս անձնագրավորման գործընթացը, ինչն էլ սահմանափակում է անձի իրա-վունքը, մասնավորապես, բժշկական օգնություն ստանալու պայմաններում: Խըն-
դիրն առավել ցայտուն դարձավ պատե-րազմի ժամանակ անգիտակից գտնվող զինվորներին արտերկիր բուժման նպատակով տեղափոխելու ժամանակ: Առաջարկվող փոփոխությամբ նման կատեգո-րիայի անձանց անձնագրավորման համար կարող են դիմել մերձավոր ազգականները, ստացիոնար բուժում անցնելու դեպքում՝ նաև բուժհաստատության վարչակազմը:
— Շրջանառվում է նաև 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախատեսվում է անձնագրի վավերականության ժամկետը սահմանել երկու տարի ներկայում գործող 10 տարվա փոխարեն: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նշված փոփոխության կապակցու-թյամբ շատ են շահարկումներն ամբողջ լրատվական դաշտում, որոնք մարդկանց մոտ առաջ են բերում անհիմն անհանգըս-տություն: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել և ընդգծել, որ խոսքը վերաբերում է միայն կառավարության 1998 թվա-կանի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի ժամկետին: Այլ ոչ թե կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերին, որոնք ինչպես տրվել են նախկինում 10 տարի ժամկետում, այդպես էլ շարունակելու են տրամադրվել նույն ժամկետով: Եվ այս պարագայում խոսք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության քաղաքա-ցիների ճամփորդելու իրավունքը սահմա-նափակելու մասին:
Դեռևս 2012 թվականին ներդրվել է նոր կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը և այս շրջանակներում քաղաքացիներին տրամադրվել են կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրեր և նույնականացման քարտեր: Պլանավորված է եղել ժամանակի ընթաց-քում ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրմանը, ինչով պայմանավորված՝ 2013-2016 թվականներին դադարեցվել է հին նմուշի անձնագրերի տրամադրումը: Որոշ խնդիրներով պայմանավորված՝ գործընթացը չշարու-նակվեց: Ներկայում ՀՀ կառավարության համակարգմամբ ընթանում են ակտիվ աշխատանքներ կենսաչափական տվյալներ պարունակող նոր համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր կենսաչափա-կան համակարգի ներդրմամբ կապահովվի ՀՀ-ի կողմից տրվող անձը հաստատող փաստաթղթերի միջազգային ստանդարտ-ներին համապատասխանեցումը:
— Եթե քաղաքացին 5 կամ 10 տարվա վիզա ունի այս կամ այն երկիր մուտք գործելու համար, այդ դեպքում նա ի՞նչ պետք է անի:
— Օտարերկրյա պետության մուտքի թույլտվության ժամկետը որևէ կերպ չի առնչվում անձնագրի ժամկետի հետ: Այ-սինքն՝ այն պարագայում, երբ անձին տրա-
մադրվել է մուտքի թույլտվություն այլ երկիր իքս ժամկետով, ապա անձը կարողանում է այդ թույլտվությունն օգտագործել ինչպես հին անձնագիրը սահմանապահին ցույց տալով, այնպես էլ կարող է մոտենալ տվյալ երկրի իրավասու մարմին, որպեսզի մուտքի թույլտվության դրոշմակնիքը փոխանցվի նոր անձնագիր:
— Եթե քաղաքացին այս պահին ունի անձնագիր, որը դեռ 8 կամ 10 տարի վավեր է լինելու, այդ պարագայում ի՞նչ պետք է անի:
— Եթե քաղաքացին արդեն իսկ ստացել է 10 տարով իր անձնագիրը, ապա այն շարունակելու է գործել մինչև վավերակա-նության ժամկետի ավարտը, սակայն եթե այդ ժամկետում քաղաքացին կորցնի իր անձնագիրը կամ դիմի փոխանակման համար, տվյալ դեպքում արդեն կտրամդրվի երկու տարի ժամկետով: Ընդգծեմ, որ կառավարության որոշումն ուժի մեջ մըտնելուց հետո տրամադրվող հին նմուշի անձնագրերն են տրվելու երկու տարի ժամկետով: Մինչ այդ 10 տարի վավերա-կանության ժամկետով անձնագրերը գոր-ծելու են մինչև ժամկետի ավարտը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *