nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ռուսաստանում բնակվող սիրելի ընթերցողներ, ուսուցիչ, ծնող, մայր, եթե դուք շահագրգռված եք ձեր երեխաների ու սաների հայերենի կրթությամբ՝ առաջարկում ենք ձեռք բերել վաստակաշատ մանկավարժ, մի շարք ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ՝ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԻ «ՀԱՆՐԱԳԻՏԱԿ ԱՅԲԲԵ-ՆԱՐԱՆԸ»: Դասագրքի մասին ավելի հանգամանորեն ներկայացնում է ինքը՝ հեղինակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկա-յացնում ձեռնարկ՝ Ռուսաստանում ապրող հայ երեխաների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել հայերեն տառերը, խո-սել հայերեն, հաղորդակցվել հայ ժողովրդի անցյալին և ներկային, այսինքն՝ իմանալ հայ ժողովրդի պատմությունը, կենցաղը և մշա-կույթը:
Երկար տարիներ աշխատելով Ռուսաստանում՝ համոզվել եմ, որ այսօր չունենք այնպիսի դասագիրք,
որը կարող է գոհացնել Ռուսաստա-նում ապրող հայ երեխային: Օգտվել ենք Հայաստանի շնորհաշատ հեղինակների դասագրքերից, բայց դրանք հայերեն խոսող, Հայաստանը իմա-ցող, հայեցի մտածող երեխաների համար է:
Սույն ձեռնարկը տարրական և միջին դասարանի երեխաների համար է: Ձեռնարկը մատչելի է նաև բարձր դասարանի երեխաների, ինչ-պես նաև ծնողների համար:
Դասագիրքը սկսվում է պայմա-նական նշանների ուսուցմամբ: Բացի տառուսուցումից, դասագրքում տեղ են գտել այլ թեմաներ.
– բանավոր խոսքի զարգացում (կենդանական ու բուսական աշխարհ, կենցաղային իրեր, ընդհանուր խոսակցական բառեր, զրույցներ և այլն)
– խաչբառեր, վարժություններ, շուտասելուկներ, առածներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր, առանձին նախադասություններ, երկխո-սություններ
– քերականական տեղեկություն-ներ
– ընդհանուր տեղեկություններ հայ ժողովրդի փառավոր անցյալի և ներկայի մասին
– արվեստի ու մշակույթի նշանավոր գործիչների մասին տեղեկու-թյուններ
– հայ առաջնակարգ գրողների և բանաստեղծների գործերից
Այս ամենն ավելի հետաքրքիր և դյուրին է դարձնում ուսուցումը: Բացի հայոց լեզվի ուսուցումից՝ դասագրքի հիմնական նպատակն է երեխայի մեջ սերմանել սեր դեպի իր պատմական հայրենիքը՝ Հայաստանը, նրա լեզուն, մշակույթը: Չ՞է որ Հայաստանն է մեր հույսն ու հավատը, մեր ապավենն ու թիկունքը, մեր սերն ու կարոտը:
Ուսումնական ձեռնարկը ձեռք
բերելու համար կարող եք զանգա-հարել հետևյալ հեռ. +7 (918) 336-96-83:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *