
(Կայացավ «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի III փ առատոնը)
Մարտի 27-ից 29-ը Անապայում, թումանյանական օրերին ընդառաջ, կայացավ համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի III փառատոն-մըրցույթը: Փառատոնը կազմակերպել էին Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայ-կական ազգային մշակույթի կենտրոնը (նախագահ` Ռուսլան Կագրամանյան) և Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնը (տնօրեն՝ Կարինե Փիլոյան):
Ժյուրիի կազմում էին Կարինե Փիլոյանը (նախագահ), դերասանուհի, ռեժիսոր Ռուզաննա Դավթյանը, պատվավոր անդամներն էին Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության կրթության բաժնի վարիչ, մի շարք ուսումնական ձեռնարկների հեղինակ Կարինե Եսայանը և գրքերի հեղինակ, անաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու Երազիկ Հարությունյանը: Արվեստահանդեսն իր շուրջ էր համախմբել Ռուսաստանի 10-ը քաղաքից ժամանած հայ և ռուս պատվիրակների, հյուրերի, թատերական արվեստի սիրահարների: Արդեն երրորդ անգամ էին փառատոն-մրցույթին մասնակցում Դոնի Ռոստովի կիրակնօրյա դպրոցների, լրացուցիչ կրթության կենտ-րոնների հայերենի խմբակների սաներն իրենց ուսուցիչների հետ:

Մարտի 27-ին փառատոնի մասնակիցներն ու հյուրերն այցելեցին Հայկաձորի Սուրբ Գևորգ եկեղեցի: Այդ օրը եկեղեցին տոնում էր հայերիս ամենասիրելի տոներից մեկը՝ Միջինքը՝ գեղեցիկ ծիսաշարով: Ստանալով քահանաների օրհնությունը՝ ներկաները մասնակցեցին անուշահամ գաթայի և «Ալաշկերտ հայ օջախ» հայկական ժողովրդական պարային համույթի վարպետության դասերին (Գեղ. ղեկավար՝ Մելանյա Սարգսյան), իսկ վերջում համտեսեցին տարբեր բաղադրատոմսերով պատ-րաստված գաթաներ:
Այդ օրը նաև թատրոնի միջազգային օրն էր և «ՄՈւՇ» արվեստի կենտրոնում կայացավ համառուսաստանյան խաղվիկտորինա, որը կրում էր «Թատրոնի գիտակներ» խորագիրը: Ռոստովի «Արևիկ» թիմը զբաղեցրեց երրորդ տեղը, Անապայի «МИКС» թատրոնի միջին խմբի սաները գրավեցին երկրորդ տեղը: Հաղթող ճանաչվեց Կրասնոգորս քաղաքի «Գտնված երազ» մանկական կենտրոնի թիմը:

Մարտի 28-ին փառատոնմրցույթի մթնոլորտը ջերմ էր և անմիջական, մաս-նակիցների ելույթները՝ տպավորիչ: Ռոստովցիներն արժանացան մի շարք պատվոգրերի: «Գեղարվեստական խոսք» անվանակարգում (5-8 տարիքային խումբ) երրորդ կարգի դափնեկիր դարձավ Էմմանուէլա Հովսեփյանը (Թիվ 15 դպրոց, ուսուցչուհի` Հ. Հարությունյան):
«Գեղարվեստական խոսք» անվանակարգում (10-14 տարիքային խումբ) առաջին կարգի դիպլոմ ստացավ Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի աշակերտ Մերուժան Գյուլզադյանը (ուսուցչուհի` Ա. Ղազարյան): Նույն անվանակարգում և տարիքային խմբում առաջին կարգի դիպլոմով պարգևատրվեց «Արևիկ» միության սան Ադելիա Վարդանյանը (Թիվ 61 դպրոց, ուսուցչուհի` Ա. Հովսեփյան), իսկ Սոֆյա Ծատուրովան (15-17 տարիքային խումբ) դարձավ երկրորդ կարգի դափնեկիր (Թիվ 110 դպրոց, ուսուցչուհի` Ծ. Սարգսյան):
«Թատերական բեմադրություն» անվանակարգում Դոնի Ռոստովի լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» միության սաները (Թիվ 61 դպրոց) դարձան առաջին կարգի դափնեկիր՝ ներկայացնելով Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» հեքիաթի մոտիվներով բեմադրությունը: Երկրորդ կարգի դափնեկիր դարձան լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» միության սաները (Թիվ 110 դպրոց): Նրանք բեմադրել էին Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը:

Փառատոն-մրցույթի Գրան պրին իրենց հետ տարան Կրասնոգորսկի «Գտնված երազ» մանկական կենտրոնի սաները (Ղեկավար՝ Մարի Մնացականյան):
Փառատոնի մասնակիցները ներկա գտնվեցին «Flash-mogic» իլուզիայի թատրոնի պատրաստած «Հրաշքից մեկ քայլ առաջ» կախարդական շոուծրագրին (Ղեկավար՝ Հովիկ Թեյլոր (Սաքանյան), դերասաններ՝ Կարեն և Անիտա Թեյլոր (Սաքանյաններ):
Մի քանի օր Անապայի արվեստասեր հասարակությունը, հյուրերը, կազմակերպիչներն ընկղմվել էին գրականության, երաժշության, թատերական արվեստի աշ-խարհում: Արվեստահանդեսը հրաշալի առիթ էր բացահայտելու և ցույց տալու մասնակիցների տաղանդը, միմյանց հետ շըփվելու, ճանաչելու, բարեկամական կապեր հաստատելու։ Շնորհակալություն Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական մշակույթի կենտրոնի նախագահ Ռուսլան Կագրամանյանին, Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանին, փառատոնի ժյուրիի անդամներին, բոլոր կազմակերպիչներին՝ բարի խոսքերի, հրաշալի նախաձեռնության և հայապահպան գործունեության համար։
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ



