nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Դոնի Ռոստովի Հայ-ռուսական բարեկամության թանգարանի գեղեցիկ դահլիճը կրկին մարդաշատ էր: Ներկա էին հայոց լեզվի ջատագովներ, գրքասերներ, ուսուցիչներ, լրագրողներ, արվեստասերներ ու արվեստագետներ, ուսանողներ ու թանգարանի աշխտակիցներ, հյուրեր Չալթրից և այլ բնակավայրերից:
Բոլորին մեկտեղել էր սերը մայրենիի հանդեպ և սերը հատկապես այն մարդու հանդեպ, ով իր կյանքը դարձրել է համակ նվիրում՝ հայոց լեզվին ու մշակույթին:
Գրքի շնորհանդես է… Եվ օրվա հերոսը Շողիկ Սիմավոնյանն է, մեր շատ սիրելի ու հարգարժան Ալեքսանդրա Գեորգևնան:
Քիչ բան են ասում նրա մասին տիտղոսակիր այս բառերը՝ հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցիչ, աշխատանքի վետերան, «Հայոց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի բազմակի հաղթող, «Մայրենի լեզվի պաշտպան», «Մայ-րենի լեզվի դեսպան» մեդալակիր և այլն, և այլն…
Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել, քանզի 40 տարվա մանկավար-ժական աշխատանքի ճանապարհ է անցել Ալեքսանդրա Գեորգևնան, այն օրից, ինչ սիրունատես, երգուպարի սիրահար աղջիկը (Դոնի նախիջևանցու արմատնե-րով), ավարտելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը 1969 թ. եկավ իր պապերի հիմնած Չալթր գյուղը՝ հայոց լեզու դասա-վանդելու տեղի դպրոցում: Միաժամանակ թղթակցում էր համայնքի օրգան թերթին:
Այստեղ էլ գտավ կյանքի իր ընկերոջը՝ Էդվարդին, որի հետ մինչ այսօր կիսում է իր կյանքի ուրախություններն ու տըխ-րությունները: Ալեքսանդրա Գեորգևնան երկու շնորհաշատ դուստրերի մայր է, երկու սիրելի թոռնիկների բարի ու հոգատար տատիկ: Ալեքսանդրա Գեորգևնան նաև 4 գրքի հեղինակ է և այսօրվա միջոցառման հերոսը:
Դահլիճում նստածներից շատերը նրա սաներն են, ովքեր եկել են նաև գնահատելու իրենց ավագ ընկերոջ վաստակը, երախտագիտության խոսք ասելու:
…Մեր ուսուցիչներից շատերը օգտվում են Ալեքսանդրա Գեորգևնայի «Հայերեն և ռուսերեն այբուբենները բառահանելուկներում» (Армянский и русский алфавиты в кроссвордах) գրքից:
Այն կազմված է մեծ հմտությամբ ու ջանասիրությամբ և շատ ուսանելի է:
Սակայն խոսքն այսօր նրա մեկ այլ աշխատության՝ վերջերս լույս տեսած «Նոր Նախիջևանի բարբառի հայ-ռուսերեն դըպրոցական թեմաատիկ բառարան»-ի մասին է: (Հեղինակը գիրքը նվիրում է Ղրիմի հայության Դոնի մարզում վերաբնակեցվելու 240-ամյակին):
Սա մի աշխատություն է, որի վրա երկար տարիների համառ ու տքնաջան աշխատանք է կատարվել: Ալեքսանդրա Գեորգևնան գիտնականի հմտությամբ համադրել է նախիջևանյան բարբառի մասին մինչ այդ գոյություն ունեցող բառարանները: Նրանցում եղած բացթողումները լրացնելը, սեփական նորամուծությունները հիմնավորելը դարձրել է իր գիրք-բառարանի հիմնական արժեքն ու ասելիքը: Բառարանը նախատեսված է Նոր Նախիջևանի բարբառի նմանությունն ու տարբերությունը արևելյան գրական հայերենի հետ համեմատելու, բարբառը պահպանելու, զարգացնելու և դպրոցներում գրական հայերեն սովորող աշակերտների ուսուցումը հեշտացնելու համար։ Այն հայոց լեզվի բարբառների գանձարանը հարստացնում է մի ինքնատիպ ու հարուստ շերտով, որը բնագավառի նոր ուսումնասիրողներին կտա մուտքի ոսկե բանալի:
Շնորհավորանքի ելույթներ ունեցան Դոնի Նախիջևանի հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, բժիշկ Գեորգի Բագդիկովը, լրագրող Նոննա Միրզաբեկովան, Չալթրի թիվ 1 դպրոցի տնօրեն Ալլա Խասպեկյանը, երգչուհի Աուրիկա Կարպոյանը, ուսուցչուհիներ Լու-սինե Պետանյանը, Աննա Բեգլարյանը և շատ ուրիշներ:
Շնորհակալությո՜ւն ձեր բերած արժեքավոր նպաստի համար: Երախտիքի ու բարեմաղթանքների այս հեղեղը, ժպիտների ու ծաղիկների այս հրավառությունը ար-ժանիորեն ձերն է, սիրելի՛ Ալեքսանդրա Գեորգիևնա:
Սիրով՝ ձեր ազնիվ բարեկամ՝
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՈՒՅՍ ԵՎ ԼՈՒՅՍ
Հարատևման հույս և լույս,
Իմ մայր լեզու՝ հայերեն,
Իմ սնունդն ես, իմ ճարը,
Քեզանով եմ ապրում ես:
Կյանքիս տխուր պահերին՝
Հույս ես տալիս, սփոփում:
Մագնիսի պես միշտ ձգում,
Գանձարանդ ես ինձ տանում,
Շփվելով քո կենարար
Բառ ու բանի գանձերին՝
Հուսավառված ես կրկին
Գտնում եմ իմ նոր ուղին:
Սակայն երբեմն ստիպված՝
Կարծես քեզնից հեռանում
Պայմանների բերումով
Մայրենիով չեմ խոսում:
Մեղավորի պես խնդրում ,
Աղաչում եմ ներիր ինձ,
Դա մեր սփյուռքահայերիս
Կյանքն է օտար երկրում:
Հարատևման հույս և լույս,
Իմ մայր լեզու՝ հայերեն,
Տարածվելով ամենուր,
Հնչիր՝ մեր սերն ու երգն ես:

ՄԱՆՈՒՇԱԿՆԵՐ
Մանուշակներ, մանուշակներ,
Մանկության իմ անուշ հուշեր,
Քնքուշ բույրով նուրբ ծաղիկներ,
Ախ, հոգիս միշտ կարոտ է ձեզ:
Երբ որ գնամ ու հեռանամ,
Այս աշխարհին հրաժեշտ տամ,
Ամեն գարուն՝ շիրմիս վրա,
Մանուշակներ լինեն միայն …

ԱՆՄԱՐ ԿԱՐՈՏ
Կես դար է անցել արդեն այն օրից,
Երբ դուրս եկա ես իմ հայրենիքից,
Ապրում եմ հեռվում կարոտն իմ սրտում,
Անմար կարոտ է՝ էլ չեմ դիմանում:
Մայր Հարենիքս անընդհատ ձգում,
Կանչում է սիրով, կանչում դեպի տուն:
Կարոտս պայծառ, կարոտս ուժգին,
Կարծես, ինձանից պարտք է պահանջում:
Անթև թռչուն եմ, ա՜խ, ինչպես թռչեմ,
Իմ Հայրենիքում վաղուց տուն չունեմ,
Օտարության մեջ ընտանիք կազմեցի,
Ամուր հանգույցով վաղուց կապվեցի:
Իսկ Հայրենիքս կանչում է, կանչում,
Ջերմ մագնիսի պես ձգում է, քաշում,
Կարոտս՝ անշեջ է, սիրտս է այրում,
Ուղեկցում է ինձ լույսով ամենուր:

ԲԱԼԵՆԻՆ
Պատուհանիս տակ՝ ջահել, ձյունաթույր,
Առաջին անգամ ծաղկած բալենին՝
Ջինջ սիրով լցված, բայց տագնապալից,
Խորհում էր՝ կարծես, նոր կյանքի մասին…
Անցնում են մարդիկ՝ լարված, մտահոգ,
Ոչ-ոք չի տեսնում սիրուն բալենուն,
Թե ինչ գեղեցիկ պատկեր է բացվել՝
Նուրբ թերթիկներով, կյանքի քաոսում…
Իսկ բալենին լուռ, հեզ ու քնքշորեն՝
Շշնջում էր միայն սեր ու խնդություն,
Աղոթքով խնդրում, որ միշտ, ամենուր
Լինի բարություն, սեր, խաղաղություն…

Շողիկ ՍԻՄԱՎՈՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *