nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ԷՆ ՉՔՆԱՂ ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ…

Սիրելի ընթերցող, շարունակվում են Ամենայն հայոց երկու հսկաների՝ Հով-հաննես Թումանյանի և մեծն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցա-ռումները՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Տարին թումանյանական է հայտա-րարված նաև մեզ մոտ՝ Դոնի Ռոստովի հայ համայնքում: Այն հատկապես մեծ ոգևորությամբ են նշում հայոց լեզվի կի րակնօրյա դպրոցների սաներն ու ման-կավարժները: Խոսքն այս անգամ հայոց լեզվի ուսուցչուհի, լրագրող ԱՐՄԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ մասին է:
Վայոց Ձորի գեղատեսիլ Ջերմուկ քա-ղաքում է ծնվել հայի գեղեցիկ աչքերով, համեստ ու խելացի այս հայուհին: Ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը և ճակատագրի բերումով՝ տեղափոխվել է Դոնի Ռոստով: Սկիզբը շատ դժվար էր… տուն, փաստաթուղթ, աշխատանք… Սակայն աշխատասեր ու բարի Արմինեին շուտով նկատեցին հա-մայնքի ղեկավարները և առաջարկեցին հայոց լեզու դասավանդել կիրակնօրյա դպրոցում: Սկսվեց տևական մաքառման ու ինքնահաստատման ժամանակաշրջանը. հավաքագրել երեխաներին, խոսել ծնողների հետ, ձեռք բերել ծրագրեր ու դասագրքեր և այլն, և այլն…
– Ամենաերջանիկ օրն այն էր, երբ այստեղ ծնված լրիվ ռուսախոս հայ մա-նուկները սկսեցին թոթովելով կարդալ ու գրել հայերեն տառերը, – հիշում է Արմինեն:
Այդ օրից տարիներ են անցել: Արմինեն շարունակում է իր ժրաջան ու հայրենանվեր աշխատանքը: Նա նաև համայնքի «Դոնի Նախիջևան» թերթում պարբերաբար տպագրում է մայրենիին նվիրված հոդվածներ ու ակնարկներ: 2016-ին նա արժանացել է Սփյուռքի նախարարության սահմանած «Մայրենիի պաշտպան» մեդալին, բազ-մաթիվ շնորհակալագրերի ու դիպլոմների:
Այսօր էլ շատ-շատ երեխաներ են գալիս Արմինե Քաջիկովնայի մոտ՝ հաղոր-դակցվելու մեր ոսկեղենիկ լեզվի գանձերին, սովորում Կոմիտասի ու Թումանյանի լեզվով խոսել…

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով,
– Ջա՜ն, հայրենի՜ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեռքով:

Փոքրիկ Արտաշեսի, Թամարայի, Գևորգի, Ալբերտի, Լիլիթի և մյուսների գեղեցիկ ասմունքով սկսվեց թումանյանական ցե-րեկույթը՝ համայնքի դահլիճում: Մաս-նակցում էին հայ համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները և թիվ 61 դպրոցի «Արևիկ» խմբակի աշակերտները, ծնողներ, հյուրեր և համայնքի վաստակաշատ մանկա-վարժներ Շողիկ Սիմավոնյանը և Աննա Բեգլարյանը: Ներկաները նախ հաճելի հնարավորություն ունեցան օնլայն շրջելու երկու մեծերի թանգարաններում: Նման հնարավորությունը ստեղծել էր Հայկական վիրտուալ համալսարանի Հա-յաստանի գրասենյակը՝ աշխատակիցներ Արփինե Թավաքալյանի և Մարինա Խա-չատուրյանի մասնակցությամբ:
Ցերեկույթը վերածվեց երգի, պարի, ասմունքի, փոքրիկ ներկայացուցիչների վիր-տուալ զբոսանքի մի հրաշալի ժամանցի:
Ժամանակն անցավ սահուն ու անն-կատ, ինչպես Թումանյանի հայտնի երգում.

Ա՜խ ինչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անո՜ւշ-անո՜ւշ,
Անրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ-անո՜ւշ…

Հայ երգի ու պոեզիայի երկու մեծերին՝ Կոմիտասին ու Թումանյանին նվիրված միջոցառումները դեռ կշարունակվեն տարվա ընթացքում, և յուրաքանչյուր այս-պիս բաց դաս կամ ցերեկույթ, կդառնա այն ցանկալի օրը, երբ մարդ իրեն երջանիկ է զգում՝ իմաստավորված տեսնելով իր գործն ու ապրած կյանքը:
– Շատ կցանկանայի, – ասում է Ար-մինեն, – իմ հայ ազգին ու մարդկությանը ընդհանրապես դիմել մեծն Թումանյանի երազանք-պատգամով.

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն…

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *