nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ԻՄ ՆՈ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԶՈ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔ

– Էստի համեցե՜ք, էստի համեցե՜ք…
Փոքրիկ Գիքորի այս կանչից հետո դահլիճը լցվեց ծնողներով, հյուրերով, մանկավարժներով, պապիկ ու տատիկ-ներով…

Թումանյանական շունչն ու ոգին էր տիրում: Դահլիճը հայկական գույներ
էր հագել՝ էլ կարպետներ ու սփռոցներ, էլ խաչքարեր ու սափորներ, գոգնոցներ ու տարազներ, եռագույնն ու Մասիս սարն էլ անպակաս…
Գրասեղանի մոտ նստած է Թու-մանյանը (Վահեն) և «խորհում է էն մեծ խոսքը, որ տի ասի աշխարհին …»
«Անուշ» օպրերայի նախերգի ֆոնին բարձր ու զիլ հնչում է թումանյանական ամենամեծ ճըշ-մարտությունը.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին…
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար…

Ապա՝ հաղորդավարներ Դա-վիթն ու Սյուզին ողջունում են ներկաներին՝ ասելով՝
– Այսօր Դոնի Ռոստովի եր-կու դպրոցների (թիվ 61 և 83) հա-
յոց լեզվի «Արևիկ» խմբակների սա-ները կներկայացնեն հայ ժողովրդի երկու սիրելի զավակներին՝ հանճարեղ Հովհաննես Թումանյանին և Կոմիտասին նվիրված գրական-երաժշտական ցերե-կույթը:
Համառոտ կենսագրականից հետո խումբը երգում է «Ախ ինչ լավ է», «Ամպի տակից», «Կաքավիկ», «Չինար յար»:
Ահա բեմում են Անուշն ու Սարոն` սիրո երկխոսությամբ, ապա արտասանվում են
հատվածներ «Անուշ» պոեմից: Հանկարծ
լսվում է «կոխի եղանակ» և նահապետա-կան գյուղում հայկական տարազով «մայ-րը» դիմավորում է նորապսակներին՝ ընդունված կարգով ու ծեսով: Վիճակ
է բաժանվում ներկաներին և հարց-վիկտորինա՝ «երկու տող Թումանյանից»: Թնդում են «Յարխուշտա», «Սարդարա-պատ» պարերը:
Ժամանակ առ ժամանակ, կարծես իրական տեսիլքում, հայտնվում է Թու-մանյանը (Վահեն) և իր քառյակներով իմաստավորում հայի ու մարդկության ճակատագիրը:

Կյանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամենքի,
Խափան, խոպան ու անպտուղ, անցավ առանց արդյունքի:
Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին…
Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…

Գալիս են «Վերնատան» հյուրերը. Չարենցը, Կոմիտասը, Աղայանը… «Ես իմ անուշը» երեխաների հետ կրկնում են ծնողները և բոլոր ներկաները:
Հերթը հասնում է հեքիաթի հերոսնե-րին. «Սուտասանը», «Կիկոսի մահը», «Պոչատ աղվեսը», «Անհաղթ աքլորը», «Թագա-
վորն ու չարչին», «Սասունցի Դավիթը» իրենց գեղեցիկ հագուստներով ու կատա-րումներով հիացնում են բոլորին: Ապա՝ Ամենայն հայոց թամադա Թումանյանի հրավերով բոլորը պարում են հայկական քոչարի:
Երեխաներին ջերմ խոսքերով ողջու-նում են բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանը, օպերային երգչուհի Լուսինե
Աղաջանյանը, վաստակավոր ուսուցչուհի Շողիկ Սիմավոնյանը, Լուսինե Պետան-յանը, ռեժիսոր Սամվել Զաքարյանը, հայ համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Փլուզյանը: Եվ վերջում մատուցվում է
օրվա անակնկալը՝ տոնական տորթը՝
եռագույնով, Նոր Նախիջևան քաղաքի
գերբով և հոբելյարների ստորագրութ-յուններով:
Այսպես ավարտվեց «Թումանյան, Կո-միտաս – 150» թեմայով բաց դասը՝ մեր մանուկների մասնակցությամբ:

 

Ուսուցչուհիներ՝ Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները`
Եկատերինա ՄԻՐԽԱՅԴԱՐՈՎԱՅԻ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *