
Մայիսի 30-ից հունիսը 1-ը Մոսկվայի առաջնորդարանում Եզրաս Սրբազանի նախագահությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանաների տարեկան ժողովը, որին մասնակցում էին Ղրիմից, Միջին Ասիայից, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հոգևորականներ և մանկավարժներ: Ժողովի ընթացքում քննարկվեցին հոգևորմշակութային կյանքին առնչվող, ինչպես նաև ֆինանսական և կարգապահական մի շարք հարցեր: Առաջին անգամ թեմի կրթական հաստատությունների գործունեությունը ներկայացրեցրին ծխերի հայորդյաց տների պատասխանատուներն ու մանկավարժները:
Ժողովականներն անդրադարձան մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը խոչընդոտող ոստիկանական ուժերի գործողությանը, դատապարտեցին, այն որակելով որպես հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի արարք:
«Մենք՝ թեմի հոգևորականներս և կրթական հաստատությունների մշակներս, խորապես դառնացած և հոգեպես վրդովված ենք մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների մուտքը խոչընդոտող օրինապահ մարմինների ամոթալի գործողությամբ՝ հրահանգված իշխանությունների կողմից, ուստի խստագույնս դատապարտում ենք այն՝ որակելով որպես մեր պատմության մեջ նախադեպը չունեցող գարշելի, սրբապիղծ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և նրա շնորհազարդ ու ազգընտիր գահակալը հայ ժողովրդի հավաքականության ու միասնության խորհըրդանիշ են, քրիստոնեական արժեհամակարգի չափորոշիչն ու ազգային հաշվեկշիռը, հոգևոր ու բարոյական ուղենիշը, հետևաբար ամեն հայի սրբազան պարտքն է երկյուղածությամբ ու խոնարհումով վերաբերվել այդ արժեքներին։ Մենք՝ ժողովականներս, հիշյալ քստմնելի քայլը դիտարկում ենք հարված մեր ազգային սրբություններին, ինքնությանն ու միասնությանը», — ասվում էր համատեղ հայտարարության մեջ: