2025 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, Ռոստովի մարզի Սալսկ քաղաքի հայ համայնքի բակում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքար, այնուհետև տեղի ունեցավ հարգանքի տուրք, ծաղկեպսակների զետեղման արարողություն, ծաղիկների խոնարհում, մոմավաությունաղոթք՝ Հայոց մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին:

Ելույթով հանդես եկան Սալսկի «Ուրարտու» հայ համայնքի ղեկավար Հայկ Մխիթարյանը, համայնքի ներկայացուցիչ-ներ, հյուրեր: Հայկ Մխիթարյանը նշեց, որ այսօր աշխարհասփյուռ հայությունը կըրկին իր բողոքի և արդարության վերականգնման պահանջի ձայնն է բարձրացնում համայն մարդկության առջև՝ հիշեցնելու և զգուշացնելու, որ հետագա հանցագործությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը դա հանցագործության ճանաչումն ու դատապարտումն է:
Ոգեկոչման ցերեկույթին ելույթ ունեցան նաև համայնքին կից հայկական դըպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Միջոցառման ավարտին մատուցվեց մատաղ:
Օսմանյան կայսրությունում ապրող հայերը 1915-1923 թթ. ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված և իրականացված աննախադեպ զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնարարքների և բռնի տեղահանության:
Մեծ եղեռնի սկիզբը պայմանականորեն համարվում է 1915 թ. ապրիլի 24-ը: Այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, այդ թվում՝ Գրիգոր Զոհրապը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Ռուբեն Սևակը, Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Հովհաննես Հարությունյանը և ուրիշներ, որոնց հետագայում սպանեցին աքսորի ճանապարհին: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը: Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհըրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպա-նությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշ-խարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանա-ձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային ասամբլեան, Լե-հաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019 թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը և այլն:
Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարի-այում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն: 2021 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը՝ ելույթ ունենալով և առաջին անգամ օգտա-գործելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:
Համայն հայությունն այսօր էլ շարունակում է պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդար հատուցման համար:
Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ
