Նոր ուսումնական տարում Դոնի Նախիջևանի հայ համայնքում սկսեց գործել հայոց պատմության խմբակ, որը ղե-կավարում է տողերիս հեղինակը: Խմբակ կարող են հաճախել բոլոր ցանկացողները, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի պատմությամբ ու մշակույթով:
Հայաստանը հին ժամանակներից լինելով քաղաքակրթության բնօրրաններից մեկը, եղել է եվրոպական ու արևելյան քաղաքակրթությունների շփման, փոխհադորդակցության և փոխազդեցության կենտրոնում: Հայ ժողովուրդը, շփվելով տարբեր քաղաքակրթությունների հետ՝ պահպանել ու զարգացրել է իր ինքնատիպ մշակույթը, ազգային նկարագիրն ու գոյակերպը:
Դրա շնորհիվ հայությունը հազարամ-յակների միջով հասել է մարդկության պատմության արդի փուլին: Ուստի այս նախաձեռնությունը հրաշալի հնարավո-րություն է օտար ափերում ծընված ու մեծացած հայ երեխաների համար՝ սովորելու, ուսումնասիրելու հայ էթնոսի հինգհազա-րամյա պատմությունը:
Վերջերս խմբակի առաջին բաց դասը նվիրված էր Դոնի Նոր Նախիջևան քաղաքի հիմնադրման 240-ամյակին: Երեխա-ներին ներկայացվեց, որ Դոնի Նոր Նախիջևանի հայկական գաղութը հիմնվել է 1779թ. Ղրիմից 12600 հայ ընտանիքներ վերաբնակեցնելու արդյունքում։ Տեղա-փոխվածները հանգրվանում են
Դոնի տափաստանում և Ա. Դմիտրի (հետագայում Դոնի Ռոստով քաղաք) ամրոցի մոտակայքում հիմնում Նոր Նախիջևան քաղաքը և 5 հայկական գյուղ (Չալթր, Մեծ ու Փոքր Սալա, Կրիմ, Նեսվիտա)։ Եկատերինա II կայսրուհու հա-տուկ հրովարտակով (1779թ. նոյեմբերի 14-ին) ղրիմահայերը տեղում մեծ արտոնություններ են ստանում։
Ղրիմի հայերը, օգտվելով տեղի նպաստավոր պայմաններից և
պետության ընձեռած հնարավորություններից, զարգացրեցին տնտեսության շատ ճյուղեր։
Նոր Նախիջևանը կարճ ժամանակում դարձավ Հարավային Ռուսաստանի բարեշեն ու նշանավոր քաղաքներից մեկը,
զարգացան արհեստները, առև-տուրը և արդյունաբերությունը, ինչպես նաև ծաղկում ապրեց գրականությունն ու արվեստը: Դոնի հայությունը ծնեց իր նշա-նավոր զավակներին՝ Միքայել Նալբանդյանին, Մարտիրոս Սար-յանին, Ռափայել Պատկանյանին, Մարիետտա Շահինյանին, Հարություն Ալամդարյանին և շատ շատերին։
Երեխաները ծանոթացան մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստին, կարդացին Միքայել Նալբանդյանի, Ռափայել
Պատկանյանի բանաստեղծութ-յուններից: Հայոց պատմության խմբակի առաջին բաց դասը շատ տպավորիչ էր և ուսանելի:
Դու ես մեր վաղվա օրը, սիրելի՛ մանուկ, պատանի, երիտասրադ: Դու ես մեր պատմության ու սուրբ լեզվի կրողն ու պահպանողը, սիրի՛ր և պաշտի՛ր քո ազգը: Ամուր պահիր հայի գենը, աշխարհի որ ծայրում էլ գտնվես:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,
Ուսուցչուհի