nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մի՞թե հնարավոր է սպառել այն ամե-նը, ինչ կապված է հայի, հայկականի և հայերենի հետ: Հազարամյակների ճամ-փորդ է հայը, որն իր ճանապարհներին հրաշքներ է արարել, կերտել է ու կառուցել, դիմագրավել է թշնամուն և հայոց շունչն ու խոսքը հասցրել դարերին ու գնում է դեպի գալիք դարերը:
Զարմանալի է մեր ազգի կենսու-նակությունը: Դրա շնորհիվ է, որ բազում փորձություններ տեսած ազգը, որը մինչ օրս դեռ պայքարի մեջ է ներքին ու արտաքին թշնանիների դեմ, կարողանում է պահպանել հայկական ցեղի այդ հզոր հատկությունը: Աշխարհով մեկ սփռված հայը ամեն գնով փորձում է պահպանել հայկական ոգին՝ սերմանելով այն իր զավակներին, թոռներին ու ծոռներին: Շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ասել է հայկական ոգի, և արդյո՞ք սփյուռքում ապրող ամեն մի ընտանիք է կարևորում հայկական ոգու առկայությունն իր ըն-տանիքում:
Մի քանի տարիների մանկավարժա-կան աշխատանքս սփյուռքում, ցավոք, ինձ շատ է վշտացնում ու հիասթափեցնում: Իսկ ինչո՞ւմն է հիմնախնդիրը: Իհարկե, սփյուռքում հայապահպանության գլխա-
վոր նախապայմանը մայրենի լեզվի ու-սուցումն է: Իզուր չէին մեր պատմիչները, մեր գրողները մաշտոցյան գրի ստեղծման օրից բազում գրվածքներ, աշխատու-թյուններ նվիրել մայրենիին: Բավական է միայն հիշել մեծ գրող ու հրապարակա-խոս Միքայել Նալբանդյանի ասույթները լեզվի մասին. «Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանը, բարքերի, սովորությունների, արժեքների ու արմատների մասին»: «Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճ կերպով ճոխանա, արմատանա և հաս-տատվի ազգի հոգու և սրտի մեջ»: Իսկ ի՞նչ դեր ունի այսօր մայրենի լեզուն Հայաստանից ոչ շատ հեռու՝ հայաբնակ ռուսաստանյան գաղթօջախներում: Ի՞նչ հիմքերի վրա է կանգնած մայրենի լեզվի արժևորումը հայ ընտանիքներում: Ան-
շուշտ, բոլորս էլ գիտենք, որ այս գործում ամենամեծ դերակատարը ծնողն է, նախ-ևառաջ՝ մայրը: Մի՛մոռացեք, որ «մայր» և «մայրենի» բառերը նույնարմատ բառեր են: Մի՞թե մայրը չէ, որ իր կենսատու կաթի հետ սերմանում է իր զավակի մեջ մայրենին, ոգի ու ուժ և բազում վեհ զգացմունքներ:
Վերջին մի քանի տարիներին, ցավոք, մայրենի լեզվի ուսուցման հարցը սփյուռքի հայաբնակ շրջաններում դարձել է բուռն քննարկման, որոշ պաշտոնյաների համար շահարկման, կեղծ հայրենասերների համար երեսները քողարկելու միջոց և նույնիսկ հայ ընտանիքներում քննար-կան ու շահարկության շարժառիթ: Հայը կշեռքի նժարի վրա է դնում մայրե-նին և օտար լեզուն, սա նույնն է, ինչ
արժանապատվությունդ, թե մորթապաշ-տությունդ ու օտարամոլությունդ: ՈՒ՞ր հասանք…Ի՞նչ ամոթ է: Ցավալին այն է, որ ոչ բոլորն են հասկանում, թե սա ինչ հետևանքներ կունենա: Հայ երեխաները միշտ էլ իրեց գիտելիքներով ու օտար լեզուների իմացությամբ աչքի են ընկել սփյուռքում, ինչն է նրանց խանգարում իրենց մայրենի լեզուն էլ սովորելուն: Չէ՞ որ գիտելիքների չափաբաժնում անկշիռ տեղն ունի մայրենի լեզվի իմացությունը, որը մարդուն առավել լիարժեք ու հաս-տատուն է դարձնում առանց այն էլ խեղաթյուրված ու արժեքային շատ համակարգերից զրկված հասարակությու-նում: Սիրելի հա՛յ մայրեր, ի՞նչ եք անում, ուշքի՛ եկեք, հիշե՛ք մեր պատմությունը, հիշե՛ք, թե պարսկական ու արաբական, թուրքական ու ցարական լծի տակ դարերով ապրած հայ մայրերը ինչպե՞ս էին դաստիարակում ու կրթում իրենց զավակներին, ինչպես էին մեր ոսկեղենիկ մայրենիով գրված մագաղաթե մատյան-ները երեխայի հետ կրծքներին սեղմած՝ վտանգելով իրենց, թաքուն փախցնում ոսոխի արյունոտ ճիրաններից գաղթի դաժան ճանապարհներով: Հիշե՛ք, թե ինչ խրատներ են տվել հայ մայրերը իրենց որդիներին ՝«թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանա՛ս»: Եվ վերջապես մի մոռացեք, թե ինչ հայրենա-սեր հերոսներ ու մեծագույն հանճարներ են դաստիարակել հայ մայրերը: Վերցնենք հենց Արցախ աշխարհը: Ինչքան հայ հերոսներ ու գեներալներ է տվել Արցախ աշխարհը:
Հայրենական մեծ պատերազմին մաս-նակցել է 600 հազարից ավելի հայորդի, որոնցից գրեթե կեսը զոհվել են հանուն հայրենիքի Սովետական Միության: 117 հայորդիների շնորհվեց Խորհրդային Միու-
թյան հերոսի կոչում, 27-ը դարձան «Փառքի» եռակի շքանշանակիրներ, 70 հազար հայ մարտիկներ պարգատրվեցին շքանշաններով ու մեդալներով: Իրենց փառքով պսակվեցին 70 հայ գեներալ-ներ, Խորհրդային Միության հինգ հայ մարշալներ, որոնցից շատերն Արցախի հպարտ հող ու ջրի զավակներ էին: Ահա այս նաև. նույնիսկ նապոլեոնյան մար-շալ Հովակիմ Մյուրատ (Մուրադյան), Նապոլեոնի խորհրդատուներ Ռոստոմը և Պետրոսը Ղարաբաղի խրոխտ ու տոկուն հողի զավակներ են եղել: Ցարական Ռու-սաստանի բանակում սկսած 1922 թ. շուրջ 155 հայ գեներալ է ծառայել, որոնցից էին Մադաթովը, Բեյբութովը, Լորիս Մելիքովը Լազարևը, Տեր-Ղուկասովը և այլոք: Եթե նույնիսկ չիմանալով այս մասին՝ բավական է միայն հիշել վերջին տարիների Արցախի հերոսամարտի նվի-
րյալ հերոսների սխրանքները: Ահա այս ունենք. աշխարհը գիտի այս մասին: Ինձ միայն մի հարց է տանջում, թե ար-ցախցի մեր ծնողները սփյուռքում ինչպես կարող են հրաժարվել մայրենի լեզվի ուսուցումից դպրոցում, հրաժարվել իրենց փառավոր արմատներից, անարգելով ի-
րենց նախնիների անմահ հիշատակը, հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների սխրանքը, որոնց մասին բազում բանաստեղծություններ ու երգեր են ձոնվում մայրենի լեզվով: Ես չեմ չափազանցնում, այլ սրտի ցավով եմ նշում, որ այսօր այդ հերոսների զավակները, թոռներն որ ծոռները չեն կարողանում կարդալ ռազմաճակատում կռված ու զոհված պապիկ-տատիկների մեսրոպա-տառ նամակները, որոնք շատերի վերջին ցանկությունն ու մաղթանքն էին արտահայտում: Մի՞թե այսքանը բավական չէ հասկանալու համար, որ լեզուն է ինքնաճանաչողության ու ազգապահպա-նության միակ միջոցը, լեզուն է հիշատա-կությունը և ճանաչողության զինանոցը, իսկ ամեն նոր սերունդ նրա պայծառ լուսակիրը: Շատ անգամներ եմ լսում այն մասին, նույնիսկ որոշ պաշտոնյաններից, թե ի՞նչ կարևոր է, որ սփյուռքում հայը հայերեն սովորի ու իմանա հայերեն, ինչու՞ չեն կարող լինել ռուսալեզու կամ օտարա-լեզու հայեր: Այո՛, շատ կան ու կլինեն, բայց ես չեմ ընդունում այն հայ ռուսա-լեզուներին, որոնք ապրելով հայկական շրջանի հայկական գյուղում, անվճար հնարավորություն ունենալով սովորելու իրենց մայրենի լեզուն, զրկում են իրենց երեխային այդ հնարավորությունից՝ շատ անգամ հաշվի չառնելով անգամ երեխայի ցանկությունը: Մինչդեռ Եվրոպայում և շատ ուրիշ երկրներում հազարավոր հայ ծնողներ բազմաթիվ կիլոմետրեր կտրե-լով իրենց երեխաներին կիրակնօրյա դպրոցներ են տանում, որպեսզի նրանք սովորեն իրենց մայրենի լեզուն: Կարծում եմ, որ կարդալով այս տողերը, շատերը կհասկանան, որ առավել քան սփյուռքում է պետք, որ հայը հայեցի դաստիարակվի, իմանա իր ժողովրդի պատմությունը, պահպանի իր մեսրոպաշունչ լեզուն ու փոխանցի գալիք սերունդներին: Եվ վեր-ջապես հասկացեք նաև, որ եթե դա այդքան էլ կարևոր չլիներ, պետությունը չէր կա-րող հատուկ ուշադրություն և որոշում մտցնել ազգային լեզուների ուսուցման ու պահպանության հանար: Ինչքան ցավալի է, որ մի քանի անհեռատես ու անտարբեր ծնողների պատճառով (որոնց թիվը օր օրի ավելանում է) ցեխ է շպրտվում մեր ազգա-յին արժեքների ու արժանապատվության վրա, այսինքն ժողովրդի լեզվով ասած՝
«թացն էլ չորի հետ վառվում է»:
Ես հավատացած եմ, ինչպես մեր անվանի գիտնականն է նշում, որ կգա ժամանակ, որ կստեղծվի համահայկական հանրագիտարան, կամփոփվի այն ամենը, ինչ կապված է հայի, հայերենի ու հայ-կականի հետ: Այ՛ո, հարկ է նշել, որ ան-միաբանությունն ու դավաճանությունը միշտ խանգարել են հային միասնական և հզոր պետություն ունենալու համար: Բայց պետք է հաստատ իմանալ, որ Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդը երբեք չի կորչի, թեկուզ աշխարհով մեկ սփռված , մի բուռ դարձած, քիչ, բայց արարող, ստեղծող, ծաղկեցնող, հավերժող: Իմացած եղեք, որ կյանքում ամենադժվար բանը հայի համար հայ մնալն է եղել, հայ՝ բառիս բուն իմաստով:
Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
ուսուցչուհի
Որ սուրբ է պահել լեզուն ու միտքը,
Տանիքից առաջ վանք է կառուցել,
Աղոթքը սրտում` կուշտ հոգով քնել։

Ես համբուրում եմ ա՛յն հոր ձեռքերը,
Ով քրտինքով է կառուցել տունը,
Խոսք ու խրատով որդի մեծացրել,
Եվ որ ապտակը շատ չի ուշացրել։

Ես համբուրում եմ ա՛յն մոր ձեռքերը,
Որ արցունքով է շաղել խմորը
Հացի մեջ խիղճ ու հոգի է դրել
Եվ այդ հացով է որդիքին սնել։

Ես համբուրում եմ ա՛յն եղբոր ձեռքը,
Որ կրծքին սեղմած աղոթքն ու զենքը,
Հոգում լռեցրած սերն ու կարոտը`
Խաղաղ է պահել հայոց աշխարհը։

Ես համբուրում եմ ա՛յն քրոջ ձեռքը,
Ում չի գրավել ճոխ հարսի քողը,
Ով չի մոլորվել օտար ճամփեքին,
Մաքուր է պահել անունն ու հոգին։

Վերջին համբույրս էլ՝ իմ ա՛յն զավակին,
Ով չի ուրանա իր սուրբ ՄԱՅՐԵՆԻՆ,
Հայացքը հառած սուրբ Արարատին`
Կշարունակի հայ պահել ոգին։

«Կապույտ Աղջիկ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *