(Կայացավ գիտամեթոդական խորհրդաժողով)
Հոկտեմբերի 6-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ «Դոնի հայերի մշակութային և պատմական ժառանգությունը» խորագրով խորհրդաժողով, որը կազմակերպել էր «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ և Հարավային դաշնային համալսարանի սոցիոլոգիայի և տարածաշրջանագիտության ինստիտուտի Հայագիտության կենտրոնը:
Խորհրդաժողովին մասնակցում էին Հարավային դաշնային համալսարանի դասախոսներ, Դոնի Ռոստովի, Նովոչերկասկի, Կամենսկ-Շախտինսկի, Բատայսկի, Շախտիի, Չալթրի, Կրասնի Ղրիմի, Մեծ Սալայի, Ղրիմի, Լենինավանի հայերենի խմբակների ուսուցիչներ:
Միջոցառումն անցկացվեց «Թվային էկոհամակարգ. Դոնի հայերի մշակութային ու պատմական ժառանգու
թյունը» դրամաշնորհի շրջանակներում, որը ստացել է հայկական համայնքըսոցիալական ուղղվածություն ունեցող ոչ առևտային կազմակերպությունների համար սուբսիդավորման մրցույթում հաղթելու շնորհիվ: Խորհրդաժողովի բանախոսներն էին էկոհամակարգի հիմնադիր, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Սայադովը, Հայագիտության կենտրոնի աշխատակից, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Բատիևը, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մհեր Հովհաննիսյանը (Երևանից, հեռակապով), բանասեր-ռոմանիստ, թարգմանիչ Արտաշես Դագլդյանը (Սանկտ-Պետերբուրգից, հեռակապով), Ռուսաստանի պետական արդարադատության համալսարանի աշխատակից, թարգմանիչ Գարրի Գրիգորյանը, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՀԿ ուսումնամեթոդական կենտրոնի ղեկավար Լուսինե Պետանյանը, Մյասնիկյանի շրջանի հայոց լեզվի մեթոդմիավորման ղեկավար Ոսկեհատ Դոլոբայանը, ՀԴՀ Հայագիտության կենտրոնի հայոց լեզվի դասախոս Ծովինար Սարգսյանը և մի շարք մանկավարժներ: «Ռոստովի մարզում 2022 թ-ից թվային էկոհամակարգը բաց հարթակ է, որն առաջարկում է արդյունավետ նյութեր ուսուցիչների, դպրոցականների, ուսանողների, պատմաբանների, էքսկուրսավարների, պատմության և մշակույթի սիրահարների, ինչպես նաև Ռոստովի մարզի հայկական ազգային ու մշակութային կազմակերպությունների ակտիվիստների համար: Ծրագիրն իրականացվել է Դոնի երկրամասի հետազոտողների, տեղացի պատմաբանների, թանգարանների աշխատակիցների, հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը գնահատող գիտնականէնտուզիաստների կատարած աշխատանքի շնորհիվ:
Դոնի Նախիջևանը զարգացած ու առանձնահատուկ հայկական մշակութային կենտրոն է: Թվային էկոհամակարգը մտածված է այդ մշակույթի ամբողջ հասանելի տեղեկատվությունը հավաքելու, համակարգելու, թարմացնելու և գործնականում օգտագործելու համար: Նրա գլխավոր նպատակն է պատմական հիշողության պայմանների ապահովումը
հայ ժողովրդի ինքնության պահպանման կարևոր գործոնի ձևավորման համար», — բացման խոսքում նշեց Սերգեյ Սայադովը:
Բանախոսներից Լևոն Բատիևը կարդաց «Դոնի հայերի պատմությունը թվային էկոհամակարգի էլեկտրոնային ռեսուրսներում» թեմայով դասախոսություն և պատմեց Հայագիտության կենտրոնի գործունեության մասին: Իսկ ԵՊՀ դոցենտ Մհեր Հովհաննիսյանը հեռակապով ներկայացրեց «Սփյուռքում հայոց պատմության դասավանդումը ժամանակակից ինտերնետային ռեսուրսների զարգացման համատեքստում» թեմայով դասախոսություն:
«Սփյուռքն այսօր ինքնության պահպանման և հայրենակենտրոն լինելու մասով շարունակում է լուրջ մարտահրավերներ դիմագրավել։ Այս ճանապարհին մեզանից յուրաքանչյուրն իր առաքելությունն իրականացնելով՝ կա
րող է կարելիի սահմաններում նպաստ բերել։ 2012 թ-ից մասնակից լինելով Սփյուռքի ներկայացուցիչների հետ տարվող տարբեր կրթական ծրագրերի՝ հարուստ մասնագիտական փորձ կուտակվեց։
Ձևավորվել էին տեսլականներ, որոնք մղում էին առավել ինտենսիվ և թիրախավորված իրականացնել մասնագիտական քննարկումներ, տարաբնույթ կրթական ծրագրեր հայրենիքից դուրս, և ինչու չէ, նաև հայրենիքում վերահաստատված մեր հայրենակիցների հետ։
Այս իմաստով կարևոր քայլ դարձավ Դոնի Ռոստովի հայ երիտասարդների հետ առաջին դասընթացի իրականացումը։ 2019 թ. «Դոնի հայ երտասարդական միության» հետ գործակցաբար գրեթե մեկ տարի ընթացավ ռուսերենով «Հայոց պատմության հիմնահարցեր» խորագրով առաջին դասընթացը։
2020 թ. 44-օրյա պատերազմը եկավ վերահաստատելու մեր միասնությունը կուռ պահելու հրամայականը, որի գլխավոր հենասյուներից մեկը դարձավ սեփական պատմությունը իմանալու և հասկանալու հարցը։ Սկըզբունքներ, որոնք դրվել էին «Հայոց պատմության հիմնահարցեր» դասընթացի հիմքում։
2022 թ. շարունակվեց նաև «Հայոց պատմության հիմնահարցեր» դասընթացը, որը թվով երրորդն էր։ Հեռավար դասընթացի այս ձևաչափը հնարավորություն տվեց ոչ միայն քննարկելու մեր հայրենակիցների հետ հայոց պատմության հիմնահարցերը, այլ նաև մինչ այդ միմյանց չճանաչող, սակայն հայրենի պատմությամբ հավասարաչափ հետաքրքրված հայ մարդկանց միջև հետագա շփումների համար կա-մուրջներ ձևավորել», — նշեց Մհեր Հովհաննիսյանը:
Դասավանդման իրենց մեթոդներով և փորձով կիսվեցին մանկավարժներ Լուսինե Պետանյանը, Լիլիթ Վարդանյանը, Գայանե Ստեփանյանը:
Հուզառատ, խորհելու տեղիք տվող, սթափեցնող էր Մեծ Սալա գյուղի համար 8 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Հարությունյանի սրտաբուխ ելույթը, որն ավարտվեց այսպես. «Ես հավատում եմ մեր ազգի մտավոր ներուժին և բազկի զորությանը։ Հեռու չէ նոր ոսկեդարյա ժամանակաշրջանը, երբ հայը կվերականգնի իր բնույթին, շինվածքին, ազգային նկարագրին հա-մահունչ կերպարը։
Իսկ մենք՝ ապագայի սերմնացաննե՛ր, եկե՛ք կառուցենք մեր ազգի ապագան, քանզի ներկան այլևս անհուսալի է: Դասեր քաղենք միայն անցյալից»:
Ավարտին կազմակերպվեց մտքերի փոխանակություն խորհրդաժողովին բարձրացված հարցերի շուրջ: Թե՛ մաս
նակիցները, թե՛ հյուրերը ընդգծեցին|նման միջոցառումների կարևորությունն ու հույս հայտնեցին, որ այսուհետ այն լինի շարունակական:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ