nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մայիսի 5-ին Կրասնոդարում կայացավ հայագիտության երկրամասային 7-րդ բաց օլիմպիադան: Այն անցկացվեց Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության երկրամասային մասնաճյուղի հովանավորությամբ (նախագահ՝ Կամո Հայրապետյան, առաջին փոխնախագահ՝ Աբրիկ Մանասյան) և նույն մասնաճյուղի կրթության բաժնի ղեկավար Կարինե Եսայանի ջանքերով:

Այդ օրն իսկական տոն էր: Քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկը՝ «Crowne
Plaza»-ն, իր հյուրընկալ հարկի տակ էր հավաքել Կրասնոդարի երկրամասի տարբեր ուսումնական հաստատությունների 12-17 տարեկան շուրջ 100 աշակերտի, որոնք մրցում էին հայոց լեզու, հայ մշակույթ, գրականություն, պատմություն, կրոն առարկաներից:
Առաջին անգամ օլիմպիադային իրենց մասնակցությունն ունեցան նաև Դոնի Ռոստովի լրացուցիչ կրթության կենտրոնի «Արևիկ» խմբակի աշակերտներ Տաթևիկ Սահակյանը (ուսուցչուհի՝ Ծովինար Սարգսյան), Արտակ Ասլիկյանը (ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան) և Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայերենի խմբակի աշակերտներ Լիանա և Լիլիթ Կոբելյանները, Արթուր Մանասարյանը (ուսուցչուհի՝ Արմինե Ղա-զարյան):

Նախասրահում ՌՀՄ-ի երիտասարդ կամավորները՝ Անի Գևորգյանի գլխավո-րությամբ, ազգային տարազներով, ժպտադեմ դիմավորում էին հյուրերին և ուղեկ-ցում հայկական տաղավար:

Հայկական տաղավարում նրանց դիմավորում էին կազմակերպիչները: Հնչում են ՌԴ, ՀՀ և Կուբանի ազգային հիմները: Ներկաներին ողջունում են Կամո Հայրա-պետյանը, Կարինե Եսայանը:

Վերջապես սկսվեց հայագիտության մրցույթօլիմպիադան:

Մինչ օլիմպիադան իր ընթացքի մեջ էր, ուսուցիչները մասնակցում էին «Գրական հյուրասրահ» ծանոթություն — հյուրասիրությանը: Կարևորելով ուսուցչի աշխատանքը՝ ներկաները խոսեցին Սփյուռքում առկա խնդիրներից, իրենց հուզող հարցերից, ծրագրերից: Մանկավարժ Կարինե Եսայանի խորհուրդներն ու առա-ջարկները սիրով ընդունվեցին բոլորի կողմից:

Մինչ ժյուրիի անդամները (Կրասնո-դարի ՌՀՄ կրթության բաժնի ղեկավար, հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցչուհի, բազմաթիվ ուսումնական ձեռնարկների, դասագրքերի հեղինակ Կարինե Եսայան (նախագահ), Կուբանի վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրեֆեսոր Ռոբերտ Գալուստով, պատմական գիտությունների թեկնածու, ՌԴ Արմավիր քաղաքի ինդուստրիաշինարա-րական քոլեջի պատմության դասախոս Սերգեյ Գուրոկլյան, Նովոռոսիսկ քաղաքի «Լույս» մշակութային կենտրոնի հայոց լեզվի ուսուցչուհի Աելիտա Միրաքյան) արձանագրում էին օլիմպիադայի արդյունքները, երեխաները մասնակցում էին տարբեր վարպետության դասերի, լուսանկարվում:

Օլիմպիադան ավարտվեց մրցանակաբաշխությամբ, ջերմ խոսքերի փոխանակմամբ, «Երազի երկիր Հայաստան» խորագիրը կրող տոնական համերգով, որին մասնակցում էին երկրամասի երգի, պարի լավագույն համույթները:

Ռոստովից Տաթևիկ Սահակյանը և Լիանա Կոբելյանն արժանացան համապատասխանաբար I և III կարգի պատվոգրերի և նվերների, իսկ մյուս մասնակիցները, ուսուցիչները պարգևատըրվեցին շնորհակալագրերով, խրախուսական նվերներով:

— Բազմազգ Կուբանում հայ համայնքն իր ուրույն տեղն ու դերն ունի: Շնորհակալություն այս հրաշալի օրվա համար, — ասաց Կրասնոդարի երկրամասի ազգերի մշակույթի կենտրոնի նախագահ Վասիլի Չամբան:
— Հայագիտական օլիմպիադան ցույց տվեց ոչ միայն ուսուցիչների աշխատանքի և աշակերտների աշխատասիրության արդյունքը, այլև գնահատական տվեց մեզ
հայ համայնքների ղեկավարներիս: Մենք խոստանում ենք սիրով աջակցել հայապահպանությանն ուղղված բոլոր ծրագրերին: Շնորհակալություն ուսուցիչներին՝ իրենց կատարած հայրենանվեր աշխատանքի համար, — ասաց Կամո Հայրա-պետյանը:
Շնորհակալություն մեկենասներ Կամո Հայրապետյանին և Գրիգորի Սահակյանին, Կարինե Եսայանին, բոլոր կամավորներին, ժյուրիի անդամներին, ուսուցիչներին,
հրուշակեղենի «Մետրոպոլիս» գործարանին: Շնորհակալությո՛ւն, Կրասնոդա՛ր: Մինչ նոր հանդիպում հայապահպանման սրբազան գործում:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *