nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալտնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։ Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

 

Պարոն Վարդանյան, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնա-վիրուսի համավարակի ազդեցությունը, արտակարգ դրություն սահմանելը։

– Ըստ պաշտոնական վիճակագրու-թյան՝ առաջին եռամսյակում արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ։ Բացասական փոփոխությունների մի մասը պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ մյուսը՝ մարտից ՀՀ-ում գործունեության որոշ տեսակների դադարեցումով։ Այսպես, տնտեսական ակտիվության ցու-ցանիշը կազմել է 104 տոկոս (2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 106.5 տոկոս), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով (2019 թ.՝ 106.5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.5 տոկոսով (2019 թ.՝ 99.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հա-մեմատ), շինարարության ծավալը կազմել 90.6 տոկոս (2019 թ.՝ 110.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հա-մեմատ), առևտրի շրջանառությունը՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 110.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 105.7 տոկոս (2019 թ.՝ 117.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8 տոկոս (2019 թ.՝ 86 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 109.2 տոկոս (2019 թ.՝ 104.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մյուս երկրներում համավարակի դեմ պայքարի ձեռնարկված միջոցառումները որոշակի ներգործություն են ունեցել ՀՀ արտաքին տնտեսական գործունեության վրա։ Առաջին եռամսյակում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 96 տոկոս (2019 թ.՝ 95 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), այդ թվում՝ արտահանում՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 91.4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ներմուծում՝ 93.8 տոկոս (2019 թ.՝ 96.9 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշների մասով տեղի ունեցած փոփոխությունները մասամբ կարող են պայմանավորված լինել համավարակի ազդեցությամբ։ Այսպես, օրինակ, թեպետ բյուջեի եկամուտները նախորդ նույն ժա-մանակահատվածի համեմատ աճել են 17.1 տոկոսով (այդ թվում հարկեր՝ 16.5 տոկոսով), այնուամենայնիվ, բացասական միտումներ են դրսևորվել ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի մասով, որոնք 2019 թ. համեմատ համապատասխանաբար կազմել են՝ 83.9 տոկոս, 78.8 տոկոս, 52.5 տոկոս եւ 86.4 տոկոս։ Այս միտումներն էական բացասական ազդեցություն կունենան 2-րդ կի-սամյակում պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։

Այսպիսով, առաջին եռամսյակում տընտեսության մեջ նկատված բացասական միտումներից են (2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ)՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը, շինարարության ծավալի անկումը, ինչպես նաև որոշ ոլորտներում աճի տեմպերի նվազումը։ Այստեղից կարելի է եզրա-կացնել, որ մարտ ամսին հատկապես շինարարության դադարեցումը կասկածահարույց կարող է համարվել. բաց տարածքում վարակի տարածման հավա-նականությունը սովորաբար փոքր է։

Առաջին եռամսյակի դրական միտումներից են արդյունաբերության և գյուղա-տնտեսության ոլորտների, միջին ամսական անվանական աշխատավարձի աճը, արտաքին առևտրաշրջանառության մակարդակի պահպանումը գրեթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին և դրա կառուցվածքի բարելավումը. 2019 թ. արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 542.8 մլն դոլար, 2020 թ.՝ 475.3, այսինքն՝ 12.5 տոկոսով բարելավվել է արտաքին առևտրի հաշվեկշիռը։ Դրական միտումներ են նկատվել նաև այլ ոլորտներում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ տնտեսության վրա համավարա-կի ազդեցությունն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ նշանակալի չի եղել։ Այդ ազդեցությունն ամբողջապես կդրսե-վորվի արդեն երկրորդ եռամսյակում, ինչի մասին վկայում են ապրիլ ամսվա ցուցանիշները։ Այսպես, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 95.3 տոկոս, իսկ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2019 թ. հունվար-ապրիլի համեմատ, 2020 թ. նույն ժամանակահատվածում նվազել է 8.7 տոկոսով, այդ թվում՝ արտահանմանը՝ 4.8 տո-կոսով, ներմուծմանը՝ 10.6 տոկոսով։

 – Ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարութ-յան ձեռնարկած միջոցառումները համավարակի առաջացրած սոցիալ-տնտեսա-կան հիմնախնդիրների հաղթահարման համար։

– Կառավարության գործադրած ջանքերից որոշների արդյունքները (ուսանող-ների կրթաթոշակների, կումունալ վճարների եւ այլնի մասով) արդեն իսկ շոշափելի են շահառուների համար, իսկ տընտեսության մասով դրանց արդյունավետությունը կարող է գնահատվել երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփո-փելուց հետո։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում դրանք կարող են չապահովել սպասվելիք արդյունքներ, որովհետև մեր տնտեսությունը հիմնականում «դանդաղաշարժ» է, ոչ ինովացիոն և, հետևաբար, արագորեն չի կարող արձագանքել առաքման գլոբալ շղթաների, համավարակով պայմանավորված, արմատական վերա-դասավորումների գործընթացներին։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական համապատասխան լուծումներին, այլև մարքեթինգային և այլ բնույթի խնդիրներին, ինչի համար կպահանջվի բավական ժամանակ։ Կան-խատեսումներն այս պարագայում անտե-ղի են, իսկ տնտեսական կորուստները հնարավոր կլինի համեմատաբար բարձր ճշգրտությամբ հաշվարկել միայն պաշ-տոնական վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։

Ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համա-վարակի ազդեցության հնարավոր մեղմ-ման համար։

– Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը։ Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաև փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը։ ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաև նորարարական դրա-մաշնորհնեը, որոնք ցանկալի կլիներ ավելի ընդլայնել։ Բայց այստեղ մի խնդիր կա. այդ գործը չի կարելի թողնել առկա բիզնեսների նախաձեռնությանը, հարկ կլինի պետության ակտիվ միջամտությունը հեռանկարային ուղղությունների, բիզնեսի նոր մոդելների զարգացման առումով։ Ընդ որում, առանց պետական – մասնավոր համագործակցության դա կլինի պակաս արդյունավետ։ Տնտեսության նոր հատվածների ձևավորման տեսանկյունից՝ խոշոր բիզնեսի կամ խոշոր կապիտալի մասնակցությունն այլընտրանք չունի։ Ստեղծված բարդ իրադրության պայմաններում օտարերկրյա ներդրում-ները դեռ երկար ժամանակ սպասեցնել կտան իրենց։

Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ։ Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաև որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը։ Տնտեսության վրա սիներգիկ էֆեկտ կարող է ունենալ նաև «Հյուսիսհարավ» ճանապարհի ամբողջ երկայնքով շինարարական աշխատանքների մեկնարկը։

Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթևացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչև այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը։ Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին։ Մյուս կարևոր խնդիրը, որը հարյուրհազարավոր մարդկանց հա-մար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից։ Սպառման շոկի կանխման տեսանկյունից՝ կարևորվում է սոցիալական որոշ խմբերի (դպրոցի ուսուցիչներ, կենսաթոշակառուներ, նպաստա-ռուներ և այլն) եկամուտների որոշակի բարձրացումը։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *