nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Մեկնարկեց 2024-25 ուսումնական տարին)

Դոնի հայ երիտասարդական միությանը կից հայերենի խմբակի ուսանողները (Ուսուցչուհի՝ Գայանե Թորոսյան)

‹‹Մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է հաջորդին սովորեցնել հայոց լեզուն»։

Այս պատգամն ստացել ենք մեծանուն գրող Վիլիամ Սարոյանից, ով շատ լավ գիտակցել է մայրենի լեզվի և հայոց մշակույթի կարևորությունը հայրենի սահմաններից դուրս։

Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչ-յուր հայի առաջ միշտ ծառացած է եղել կարևորագույն խնդիր՝ ազգային ինքնության, մշակույթի, պատմության, մայրենի լեզվի ուսուցումը և փոխանցումը հաջորդ սերունդներին: Մեր լինելիության և մեր երեխաների հայեցի դաստիարակության հիմնաքարն է մայրենի լեզվի դասավան-դումը: Սփյուռքում գործող հայկական դպրոցների, հայ համայնքի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն ու նշանակությունն անգնահատելի են հայապահպա-նության գործում:

Դոնի Ռոստովի համար 83 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան)

Այսօր, երբ օտար ափերում մշտապես ավելանում է հայերի թիվը, ՀԱՅ մնալու և մայրենին սերտելու անհրաժեշտությունը դառնում է էլ ավելի պարտավորեցնող ևկարևոր հիմնահարց: Խնդիր, որի լուծման շուրջ տարվող շարունակական աշխատանքներն իր ուշադրության և մշտական հոգածության կենտրոնում է պահում Դոնի Նախիջևանի հայ համայքը՝ գլխավո-րությամբ համայնքի խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանի և տնօրեն Սերգեյ Սայադովի:

Ռոստովի մարզում և Դոնի Ռոստով քաղաքում գործող հայերենի խմբակները, հայկական եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցներն իրենց շուրջն են համախմբում տասնյակ հայ մանուկների:

Այս նոր ուսումնական տարում ևս հայկական բոլոր կրթօջախներն իրենց դռներն

Դոնի Ռոստովի հայ համայնքին կից «Արևիկ» հայկական դպրոցի սաները (Ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան)

էին բացել հայ մանուկների ու պատանիների առջև՝ ավետելով 2024-25 ուսումնական տարվա սկիզբը: Հուզված, բայց միևնույն ժամանակ առավել ոգևորված էին հատկապես առաջին անգամ հայերենի խմբակներ հաճախողները, ովքեր նոր էին ոտք դնում հայկական կրթօջախ՝ սովորելու և դաստիարակվելու հայրենասիրական ու ազգային մշտամնա արժեքներով ու հոգևոր գիտակցությամբ։

Հայերենի խմբակների ուսուցիչները ջերմորեն ընդունեցին իրենց սաներին, հորդորեցին սրբորեն պահել ու պահպանել այն նվիրական ժառանգությունը, որն անշեղորեն փոխանցվել է դարերով և հիշեցրեցին նաև, որ հետայսու մենք ենք պարտական այն հաջորդաբար փոխանցելու մեր հաջորդներին։

Դոնի Ռոստովի համար 15 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Հերմինե Հարությունյան)

Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում բոլոր հայկական կրթօջախներում ծրագրվում և իրականացվում են տարատեսակ միջոցառումներ՝ բաց դասեր, ցերեկույթներ, վարպետության դասեր, փառատոններ, ազգային և կրոնական տոներին նվիրված միջոցառումներ, օլիմպիադաներ և այլն: Երեխաները մասնակից են դառնում տարբեր արարողությունների և այդ շրջանակներում ծանոթանում են նաև ազգային խոհանոցին, վիրտուալ այցելում են Մադենադարան, Կասկադ, Մարտիրոս Սարյանի տունթանգարան: Ամռանը շատերը մասնակցում են ‹‹Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին, մեկ-նում են Անապա քաղաքում գործող հայկական ճամբար:

Դոնի Ռոստովի համար 13 լիցեյի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Անահիտ Հարությունյան)

Հայրենիքից հեռու բնակվող հայության համար կրթօջախները կարող են դառնալ փոքրիկ հայրենիք: Այդպիսին են նաև Ռոստովի մարզում և Դոնի Ռոստով քաղա-քում գործող հայերենի խմբակներն ու դպրոցները, որոնք օտարության ափերում ստանձնել են հայապահպանության սրբազան առաքելություն և պատվով ու անսահման նվիրվածությամբ են կատարում այն։

Նոր ուսումնական տարվա մեկնարկն արդեն տրված է: Աշակերտներն ուսուցիչների ուղեկցությամբ արդեն դասարաններում են՝ զինվելու նոր գիտելիքներով և մաշտոցյան գիրը հավերժ պահելու խոստումով:

Թո΄ղ 2024-25 ուսումնական տարին լինի հույսերի ու նպատակների իրագործման և գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի:

Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԱՆՑՆԵԼՈՎ ՀՂՈՒՄԸ՝ ԴՈՒՔ ԿՏԵՂԵԿԱՆԱՔ
ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՎ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ
ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Դոնի Ռոստովի համար 75 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Ծովինար Սարգսյան)

Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները (Ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան)
Դոնի Ռոստովի Հովհաննես Բաղրամյանի անվան համար 22 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի՝ Լուսինե Պետանյան)
Դոնի Ռոստովի համար 57 լիցեյի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի՝ Կարինե Ղազարյան)
Դոնի Ռոստովի համար 110 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Ծովինար Սարգսյան)
Դոնի հայ համայնքին կից հայերենի խմբակի սաները (Ուսուցչուհի՝ Ռուզաննա Կարապետյան)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *