nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(կայացավ հայագիտական օլիմպիադան)

Դոնի Ռոստովի հայ համայնքում վաղուց բարի ավանդույթ է դարձել ուսում-նական տարվա ավարտին կազմակերպել հայագիտական մարզային օլիմպիադա:

Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և կապվել հայրենիքին:

Մասնակցում էին Դոնի Ռոստով քաղաքի թիվ 19 գիմնազիայի և Աքսայ քաղաքի թիվ 4 (ուսուցչուհի Լուսինե Պետանյան), Դոնի Ռոստովի թիվ 61 (ու-սուցչուհի՝ Արմինե Հովսեփյան), թիվ 110 (ուսուցչուհի՝ Ծովինար Սարգսյան), Մեծ Սալա գյուղի թիվ 8 (ուսուցչուհի՝ Անահիտ Հարությունյան) դպրոցների, Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի (ու-սուցչուհի՝ Արմինե Ղազարյան), «Հայորդաց տուն» կրթամշակութային կենտրոնի (ու-սուցչուհի՝ Ռուզաննա Կարապետյան) շուրջ 30 աշակերտ:

Երեխաներից շատերը ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և համապա-տասխան գիտելիքներ՝ գրավելով մրցա-նակային պատվավոր տեղեր: Նրանցից լավագույներն էին Ջիվան Բեգիյանը, Մարինա Միրզոյանը, Միլենա Հակոբյանը, Միլենա Հովհաննիսյանը, Արտակ Ասլիկյանը, Միլենա Հարությունյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Մարիա Հակոբյանը, Հովհաննես Նազարյանը, Լիլիթ Կոբելյանը, Լիզա Վարդանյանը, Արինա Ղազարյանը, Տիգրան Ավագյանը, Ասպրամ Պետրոսյանը, Կարինե Միքայելյանը, Սոֆյա Մաթևոս-յանը և շատ ուրիշներ:
Հատուկ պատվոգրի արժանացավ 18 տարեկանից բարձր խմբի մասնակից Նադեժդա Վելիկանովան` օլիմպիադայում ցուցաբերելով գերազանց գիտելիքներ:

Համայնքի ղեկավարությունը հոգ էր տարել մրցութային տեղեր շահած երեխաներին պատվոգրերով, իսկ բոլոր մասնակիցներին շնորհակալագրերով պարգեվատրելու մասին: Մասնակիցներին նկարազարդ այբուբեն և գրքեր նվիրեց նաև հա-յերենի երկարամյա ուսուցչուհի, գրքերի հեղինակ Շողիկ Սիմավոնյանը:

Լիահույս ենք, որ հայագիտական օլիմպիադան մեկ անգամ ևս կխթանի հայ մանուկների ներգրավումն ուսուցման պրոցեսում, ինչպես նաև հայոց լեզու դասա-վանդող ուսուցիչների ոգևորությանն ու ստեղածագործական գործունեությանը՝ ի նպաստ մեր ոսկեղենիկ լեզվի պահպանման:
Աիդա ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *