nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Համաշխարհային պատմության մեջ նշանավոր և աշխարհացունց իրադարձություն է Քրիստոսի Հարությունը: Այդ օրը ողջ մարդկությունը, ինչպես նաև մեզանից յուրաքանչյուրը, ստացավ փրկության հույսը. Հարություն առավ Քրիստոս:
Մեր հավատքը իմաստավորվում է Քրիստոսի Հարությամբ: Քրիստոնեական միջավայրում թե՛ ծնողի և թե՛ մանկավարժի համար անչափ կարևոր է, որ երեխայի հավատքը փոքրուց իմաստավորվի և աճի Քրիստոսի հրաշափառ Հարությամբ:
Այս կարևոր նպատակին են հետամուտ լինում Հայ առաքելական եկեղեցին, սփյուռքի հայկական կրթօջախները, որտեղ հոգևոր հովիվների և սփյուռքահայ մանկավարժների շնորհիվ սաներն ու ծնողները հաղորդ են դառնում քրիստոնեական ճշմարտություններին: Սուրբ Զատիկի տոնին Ռոստովի մարզում գործող բոլոր հայկական եկեղեցիներում մառուցվեց Սուրբ Պատարագ, իսկ հայերենի խմբակներումմանկավարժները, ծնողները և սաները պատրաստել էին բազմաբնույթ միջոցաումներ: Հայ համայնքին կից «Արևիկ»-ի սաները, մանկավարժները, ծնողները միջոցառումը սկսեցին զատկական ավետիսով «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: Այնուհետև զատկական երգերի ներքո ազդարարվեց միջոցառման սկիզբը:
Իսկ թե այս տարի, ըստ եկեղեցական տոնացույցի, ո՞ր օրն ենք նշում Սուրբ Զատիկը, շարժական է, թե՞ անշարժ տոն, ի՞նչ է նշանակում այդ բառի հոգևոր իմաստը, ի՞նչ շրջան և շաբաթ է նախորդում Սբ. Զատիկի տոնին, ինչպե՞ս ենք ողջունում միմյանց Սբ. Զատիկին և նրան հաջորդող օրերին, ի՞նչ ավանդություններ և ժողովրդական սովորություններ են պահպանվել առ այսօր, ի՞նչ են պատմում ավետարանիչները Քրիստոսի Հարության մասին, ո՞րն է Սբ. Զատիկի խորհրդանիշը, այս հարցերի պատասխանները մանրամասնորեն ներկայացրեց մանկավարժ Լուսինե Պետանյանը:


Լուսինե Պետանյանն անցկացրեց նաև վարպետության դաս: Աշակերտները պատրաստեցին զատկական գեղեցիկ ձվեր` օգտագործելով դեկորտիվկիրառական արվեստի մասնիկներ:
Ծնողների կողմից երեխաների համար զատկական նվերը տոնական սեղանն էր, որի շուրջ նստելով, նրանք անմիջապես անցան ձվախաղերի:
«Սուրբ Զատիկը ինձ համար ուրախության տոն է, քանի որ Հիսուս Քրիստոս մեռելներից հարություն առավ», — ասաց դպրոցի սաներից իննամյա Ադելիան: Նա տոնի հետ կապված ուրախության մասին պատմում է նաև իր ընկերներին և ուրախությամբ նշեց, որ ինքն այս տոնին ընտանիքով գնալու է եկեղեցի:
10-ամյա Արթուրն ասաց, որ Սուրբ Զատիկը բացառիկ դեպքերից մեկն է, Հիսուս Հարություն առավ, հաղթեց մահվանը և Նրա գերեզմանը թափուր է:
Այսպես, տոների տոնի՝ Սուրբ Զատիկից բխող անբացատրելի ուրախությունը պատել էր բոլորին՝ հիշեցնելով կյանք պարգևող Քրիստոսի այն խոսքերը, որ Նա ասաց Իր Հարությունից առաջ. «Ես ապրում եմ, դուք էլ կապրեք» (Հովհաննես 14:19) և «Այս բաները ասացի ձեզ, որպեսզի Իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 15:11):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *