Փետրվարի 26-ին Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղի թիվ 1 դպրոցը կրկին իր հյուրընկալ դռներն էր բացել շրջանի թիվ 8, 12, 14, 13 դպրոցների հայերենի ուսու-ցիչների և աշակերտների առջև: Դպրոցի տնօրեն Ա.Գ. Խասպեկայանը՝ համեստ և բարեհամբույր տիկինը, ջերմ ժպիտով բո-լոր հյուրերին ուղեկցեց դպրոցի փոքրիկ դահլիճը: Միասնական միջոցառումը նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կո-միտասի 150-ամյակին: Դահլիճում տրա-մադրությունը թումանյանական էր, իսկ հուզմունքը՝ կոմիտասյան: Ակամայից մեծ երջանկություն ես ապրում, երբ մանուկների շուրթերից լսում ես Ամենայն հայոց բա-նաստեղծի ստեղծագործությունները՝ «Չա-րի վերջը», «Մի կաթիլ մեղրը», «Արծիվն ու կաղնին», «Թմկաբերդի առումը»: Հայոց լեզվի ուսուցիչներ Հ. Վարդևանյանի, Ո. Դոլոբայանի, Ա. Հարությունյանի, Ա. Ղամբարյանի, Լ. Պողիկյանի սաները, լավ նախապատրաստված, գեղեցիկ ասմունքով հուզեցին բոլորին: Իսկ դուդուկի նվագի տակ թևածած Կոմիտասի «Ծիրանի ծառը», «Դլե յամանը», «Սարերի հովին մեռնեմ» երգերը մեզ մեկ անգամ ևս հիշեցրեցին մեր տխուր անցյալի մասին ու մենք մտովի տեղափոխվեցինք մեր պատմական հայրենիքը, վերապրեցինք մեծն Կոմիտա-սի ողբերգական ճակատագիրը: «Հին օրհնություն» բանաստեղծությունը մեզ ուղեկցեց մեր մանկության քաղցր հիշողություն-ների գիրկը, ուր մեր պապերը, վիթխարի ընկուզենիների տակ նստած, քեֆ էին անում ու օրհնելով մեզ ասում՝ «Ապրե՛ք, երեխե՛ք, բայց մեզ պես չապրեք…»:
Անչափ յուրահատուկ հնչեղություն ունեցավ Թումանյանի «Սուտասանը» հեքիա-թի բեմականացումը Չալթրի բարբառով, իսկ «Անուշ»-ի գրական-գեղարվեստական կոմպոզիցիան մեզ մի պահ տարավ մեր
նահապետական գյուղը իր հրաշք կոլորի-տով և անզուգական երգերով: Այնքան տարված էինք, որ կարծես թևածել էինք մեր գողտրիկ Հայաստանը, մեր լեռների գիրկը, ուր լսվում էր սառնորակ աղբյուրների, զուլալ ջրերի կարկաչը: Չզարմանաք, այո, Թումանյանի ստեղծագործություններն, իրոք, կախարդական մեծ ուժ ունեն: Այլապես ինչպե՞ս կբացատրեք՝ հայրենիք չտեսած մանկան աչքերում հայրենասիրություն էր առկայծում: Երևի այն է պատճառը, որ այդ զգացմունքը երեխաների երակներում է, նրանց արյան մեջ, նրանց հոգում, իսկ մեզ պարզապես պետք է միշտ վառ պահել այն:
Շնորհիվ մեր հանճարների, հանձինս՝ Թումանյանի, մեր ոսկողենիկ մայրենին պետք է հնչի յուրաքանչյուր հայի շուր-թերից:
Կրկին ու կրկին համոզվեցինք, որ հայը, որտեղ էլ ապրի, միևնույն է, նա պիտի խոսի, խնդա ու լա հայերեն, երկնի ու արարի հայերեն…
Միջոցառման ավարտին շնորհակա-լական խոսքով հանդես եկավ մեթոդ-խորհրդի նախագահ Հ. Քաղկիչյանը:
Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայոց լեզվի ուսուցչուհի